Զատիկ
04.07.2016, 21:27
Այսօր մեր Տիրոջ Զատիկն է նշվում, Դիտել տեսանյութը YouTube - ում
Սուրբ Հոգով օծված այս եկեղեցում:
Այն ամեն տարի տոնում ենք, հիշում,
Զոհի խորհուրդը մեզ համար բացում:
-1-
...Մովսեսով դրվեց տոնը Զատիկի
Եվ պատգամ՝ «Պահել Աստծո Պատվերը»,
Որ ամեն օջախ մորթված գառնուկի
Արյունով օծեր իր տան սեմերը:
Մորթվեց գառը, և ապրեց հրեան,
Ապրեցին նրանց առաջնեկները:
Սակայն մնացին հոգեպես մեռած,
Փրկվեցին նրանց լոկ մարմինները...
Արարիչ Աստծո բազուկով հզոր
Նրանք դուրս եկան և գերությունից:
Բայց տրտնջացին և՛ գիշեր, և՛ զոր
Զրկվելով Աստծո մեծ փրկությունից...
-2-
...Ամեն տարի պետք է նշվեր Զատիկը՝
Եգիպտական գերությունից դուրս գալը:
Պետք է փոխվեր Զատկի զոհը Նոր Ուխտի,
Դրա համար Երկիր եկավ Գառն Ինքը:
Տեր Հիսուսը ինքն էլ նշեց Զատիկը
Եվ օգտվեց մորթված գառան այն զոհից:
Ու նույն օրը հեզ ու խոնարհ Հիսուսը
Գնաց մահվան. պատգամ ուներ իր Հորից:
Զատկի օրը խաչը հանեցին Հիսուսին,
Եվ Նոր Ուխտի միակ Զոհը Նա դարձավ:
Ողջ մարդկության մեղքն Իր վրա կրելով՝
Նա տանջվելով՝ մինչև Գողգոթա հասավ:
Խաչի վրա Հորը հանձնեց Իր Հոգին
Եվ այդպես էլ Գողգոթայում մահացավ:
-Խաչի վրա մահն ընդունեց հեզ, լռին...
Երրորդ օրը գերեզմանից Նա հարյավ,
-3-
Տե՛ր, Դու չես եկել՝ փրկես Ադամին,
Նրան մեծ պատիվ և թագ խոստանաս:
Մարդացել ես, որ փրկես մեր հոգին,
Որ սրբագործես և Քո փառքը տաս:
Խորը վերքերդ իզուր չեն բացվել,
Բացվել են, որ մեզ լինի փրկություն:
Արյունդ, Հիսո՛ւս, իզուր չի հեղվել,
Արյամբը՛դ ունենք մեղքի թողություն:
Արյանդ մեջ կա կյանք ու զորություն,
Որը հեղվել է հանուն մարդկության:
Մեզ ցույց տվեցիր սեր ու գթություն,
Նաև բաց Դուռը Քո ողորմության:
Սիրով վառեցիր ջահը մեր Հույսի,
Սիրով բարձրացար սարը Գողգոթա:
Դու մեզ դարձրիր զավակներ Լույսի...
Մեղավորներիս ների՛ր ու գթա՛:
Մենք շատ հաճախ ենք խոսում Քո խաչից,
Սակայն չենք ուզում խաչը բարձրանալ:
Մենք շատ ենք խոսում Քո տառապանքից,
Սակայն չենք ուզում Քեզ պես ցածրանալ...

Միքայել (Միշա) Սվարյան «Մեռնում էր մահը» բանաստեղծությունների գրքից:
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 233 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar