Քրիստոս հարյավ ի մեռելոց - 2019
05.07.2016, 21:29
-1-
Ողջո՛ւյն, քույրս կամ եղբայրս, Դիտել տեսանյութը YouTube - ում
Որ հիմա դիտում ես մեզ,
Մեզ մոտ այսօր տոն է գիտե՞ս,
Ավետում եմ հիմա ձեզ:
«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
Ավետիսն եմ այս տալիս,
Թող իմ ձայնս հասնի այլոց,
Աստված օրհնի բոլորիս: Հ.Ա.
-2-
Զատի՛կ է այսօր, բարի լո՛ւր, եղբայրք,
Քրիստոս մեծ փառքով հարությո՛ւն առավ,
Մահն էլ խոնարհվեց Նրա ոտքի տակ,
Նա աշխարհի դեմ տարավ հաղթանակ։
Քանզի հարյավ մեր Փրկիչը,
Որ կենդանի մնանք միշտ,
Մեր փոխարեն կրեց խաչ,
Ազատ արեց մեզ ընդմիշտ։
Ե՛կ, ուրախանա՛նք, կա՛ մեզ փրկություն,
Կա՛ մեզ ճանապարհ, որ կյանք է տանում,
Չէ՞ որ Տեր Հիսուս առավ հարություն,
Որ տանի Նա մեզ հավիտենությո՜ւն։ Հեղինե Օնանյան
-3-
Ո՛վ անցորդ անցնող այս աշխարհի,
Տեր Հիսուս քեզ իր մոտ կկանչի,
Ունայն դարձած այս անիրավ աշխարհից
Դու ոչինչ քեզ հետ չես տանի:
Միացի՛ր Աստծո մեծ ու հզոր այս բանակին,
Որը Տերը մինչև վերջ կպահի, կտանի:
Կա հավիտենական կյանք և ուրախություն,
Միացի՛ր մեզ. Տեր Հիսուս քեզ կսպասի:
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Հիսուսի: Աննա Մատինյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin | Տեգեր: добавить стих, Христианские стихи
Դիտումներ: 172 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar