Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 103
Ցուցադրված նյութերը: 21-30
Էջեր: « 1 2 3 4 5 ... 10 11 »

Ռեբուս № 1 - նկարներով

Ռեբուսը նախատեսված է 6-10 տարեկանների համար: Կարելի է օգտագործել ինչպես խմբերի հետ տարվող աշխատանքներում, այնպես էլ անհատական: Ծանոթանալ և ներբեռնել

Խաղեր | Դիտումներ - 794 | Բեռնումներ - 248 | Ավելացրեց - annamanukner | Ամսաթիվ - 08.05.2016 | Մեկնաբանություն (0)

Խաչբառ № 1

Խաչբառը նախատեսված է կիրակնօրյա դպրոցի երեխաների համար: Այն կարող է օգտակար լինել նաև այն մարդկանց, ովքեր առաջին անգամ են կարդում Աստվածաշունչը: Սա հրաշալի հնարավորություն է գիտելիքները ստուգելու համար: Ծանոթանալ և ներբեռնել

Խաղեր | Դիտումներ - 6073 | Բեռնումներ - 1056 | Ավելացրեց - annamanukner | Ամսաթիվ - 08.05.2016 | Մեկնաբանություն (0)

№ 2 - Խաղեր կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների համար (ուսուցչական նյութ)

Խաղերի փաթեթն իր մեջ ներառում է ամառային բակային ճամբարներում կամ կիրակնօրյա դպրոցներում անցած նյութի ամրապնդման համար նախատեսված խաղերի և մրցույթների օրինակներ: Այն շատ հարմար է խաղալ թիմերով: Ծանոթանալ և ներբեռնել

Խաղեր | Դիտումներ - 913 | Բեռնումներ - 267 | Ավելացրեց - annamanukner | Ամսաթիվ - 08.05.2016 | Մեկնաբանություն (0)

№ 1 - Խաղեր կիրակնօրյա դպրոցի ուսուցիչների համար (ուսուցչական նյութ)

Խաղերի փաթեթն իր մեջ ներառում է ամառային բակային ճամբարներում կամ կիրակնօրյա դպրոցներում անցած նյութի ամրապնդման համար նախատեսված խաղերի և մրցույթների օրինակներ: Այն շատ հարմար է խաղալ թիմերով: Ծանոթանալ և ներբեռնել

Խաղեր | Դիտումներ - 804 | Բեռնումներ - 270 | Ավելացրեց - annamanukner | Ամսաթիվ - 08.05.2016 | Մեկնաբանություն (0)

Կյանք՝ մահվան ճանապարհին:
Հինգ ընկերներ, հինգ տարբեր մարդիկ, որոնք մանկությունից ընկերություն են արել և եղբայր դարձել: Հինգ ընկերներից մեկը՝ Արմենը, հավատացել էր Հիսուս Քրիստոսին, դարձի էր եկել ու ապաշխարել: Հաճախ ընկերների ծրագրերը չէին համընկնում Արմենի հավատքի հիմունքներին և փոքր-ինչ խնդիրներ էր լինում նրանց հետ շփման ժամանակ: Նոր տարվա նախաշեմին ընկերները շահավետ ծրագիր են կազմում, և որոշում են Արմենին էլ ընդգրկել իրենց ծրագրում: Արմենին համոզել չի հաջողվում: Ընկերները ընկնում են վտանգավոր իրավիճակում, որից դուրս գալու միակ միջոցը պարզվում է Արմենն է:
Սցենարներ | Դիտումներ - 1481 | Բեռնումներ - 369 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 19.11.2015 | Մեկնաբանություն (3)

Աղոթք՝ բխած սրտի խորքից

Փա՛ռք եմ քեզ տալիս, ո՛վ իմ քաղցր Հայր,
Մեծարում եմ Քեզ, ի՛մ Հիսուս օրհնյալ,
Գոհանում Քեզնից, ո՛վ իմ Սուրբ հոգի.
Միայն Դու ես, Տե՛ր, արժանի փառքի,
Որ անարժանիս ցեխից հանեցիր,
Ձեռքս բռնեցիր և քեզ մոտեցրիր,
Քո Սուրբ արյունով Դու ինձ մաքրեցիր
Եվ քեզ պատվական անոթ սարքեցիր ..........
Բանաստեղծություններ | Դիտումներ - 1491 | Բեռնումներ - 385 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.01.2015 | Մեկնաբանություն (2)

Ճերմակ Փետուրիկը
 
Հրեաստանում կար մի գեղեցիկ մարգագետին, որտեղ ապրում  էին աղավնիների խմբեր: Նրանք ապրում էին մարդկանցից հեռու, այդ իսկ պատճառով նրանք շատ ազատ և անհոգ էին:
Մարգագետնի արևելյան կողմում մի պարզ գետ էր հոսում: Գետի մոտակայքում բույն էր  դրել աղավնիների մի նորաստեղծ ընտանիք: Նրանք շատ սիրով էին ապրում: Շուտով նրանք մի ձագուկ ունեցան: Այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն ճերմակ ու փափուկ:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1825 | Բեռնումներ - 481 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (9)

Իշուկի օրագրից
 
Նիսան 21
Այսօր շատ հոգնած էի, պառկել էի հանգստանալու, երբ լսեցի, որ տիրոջս մոտ հյուրեր են եկել Մովաբ քաղաքից: Նրանց զրույցը լսելով՝ հասկացա, որ նրանք Մովաբի թագավորի՝ Բաղակի դեսպաններն են: «Ի՞նչ են ուզում,- դժգոհ մտածեցի, - միայն թե տերս այսօր էլի ինչ-որ տեղ չգնա, շատ հոգնած եմ»:  Դեսպանները նրան հաղորդեցին իրենց թագավորի խոսքերը.

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1524 | Բեռնումներ - 449 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (10)

Վալիկի փորձությունը
 
-Որդի՜ս… իմ փոքրիկ գառնու՜կ… Որտե՞ղ ես դու,- մայր ոչխարը փնտրում էր իր չարաճճի,փոքրիկ գառնուկին: Ճանապարհին նա տեսավ մի գառնուկի.
-Սիրունի´կս, Վալիկին չէ՞ս տեսել: Ամենուր փնտրում եմ նրան,բայց չեմ գտնում:
-Ոչ,չեմ տեսել,բայց կարծում եմ ա՜յ այն ծառի մոտ կլինի:Նա շատ է սիրում այնտեղ զբոսնել:
-Շատ լավ,գնամ այնտեղ: Շնորհակալ եմ փոքրիկս:
Մայր գառնուկը կանչելով իր գառնուկին` վազեց ծառի մոտ:Մոր ձայնը լսելով`գառնուկը դուրս եկավ.
-Մայրի´կ,ես այստեղ եմ,ի՞նչ է պատահել:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1274 | Բեռնումներ - 458 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 20.05.2014 | Մեկնաբանություն (6)

Հզորները` հզորների Հզորի առջև

Հին Մերձավոր Արևելքում կար մի վայր, ուր գրեթե բոլորը խուսափում էին մոտենալ, քանի որ այն սարսափազդու էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար: Դրա բնակիչներն էին` գազանների թագավոր` Լավի առյուծն ու իր մտերիմ ընկեր՝ Արիել առյուծն իրենց ընտանիքներով: Ամեն առավոտ մայր առյուծները սովորեցնում էին իրենց կորյուններին, թե ինչպես պետք է որս անել.
Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1353 | Բեռնումներ - 455 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 07.05.2014 | Մեկնաբանություն (8)