Նյութերի ընդհանուր քանակը կատալոգում: 103
Ցուցադրված նյութերը: 91-100
Էջեր: « 1 2 ... 8 9 10 11 »

Ապրում ես ահա
Ապրում ես ահա այս մութ աշխարհում
Ու չգիտես, թե ուր ես դու գնում,
Կարծում ես միայն այս կյանքն ես ապրում
Ու չգիտես, որ կյանք կա երկնքում ... Շարունակել կարդալ
Բանաստեղծություններ | Դիտումներ - 2250 | Բեռնումներ - 745 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Եկեք տոնենք Զատիկը
Տիտո-( ներս է մտնում Տիտոն երգելով)
           Հարության այս առավոտ
           Ուրախ լուր ենք ավետում,
           Տիրոջ սերն է մեզ կարոտ,
           Մեր սրտի դուռն է թակում։
(Այդ պահին ներս է մտնում Ֆինոն՝ միանալով Տիտոյի երգին)
Տիտո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Ֆինո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Տիտո-Ֆինո-Ալելույա՜ հարությալին ...
Սցենարներ | Դիտումներ - 2971 | Բեռնումներ - 763 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Քրիստոսի հարությունը
Այս սցենարը Քրիստոսի հարության պատմությունն է՝ վերցրած Ավետարանից:Այն ներկայացվել է Աստծո եկեղեցում պտտվող բեմի վրա, դիտել են մանուկներ, պատանիներ, երիտասարդներ և նույնիսկ եկեղեցու ծերեր:Հանդիսատեսներից շատերը հուզվել և զգացել են այն ուրախության փոքր մասը, ինչ զգացել էին աշակերտները՝ տեսնելով հարություն առած Հիսուսին:Ներկայացման որակը կախված է դերասաններից, ռեժիսորից, լուսային և ձայնային էֆեկտներից:Սցենարը պետք է ներկայացնեն եկեղեցու երիտասարդները:Ներկայացումից նկարված որակյալ ֆոտոնկարները տեղ կգտնեն մեր կայքի ֆոտոալբոմ բաժնում:
Բեմադրման մեջ ցանկանում եմ հաջողություն և Աստծո օրհնությունը:
Խնդրում եմ ներկայացումից հետո թողեք ձեր մեկնաբանությունները կայքում:
Սցենարներ | Դիտումներ - 3471 | Բեռնումներ - 848 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (2)

Առաքինություն
(Բագրատը ներս է մտնում ճամպրուկով, որի մեջ դրված են թղթեր, գրիչ և բառարան: Նստում է սեղանի մոտ, բացում բառարանը և սկսում մրթմրթալով ընթերցել):
Բագրատ-Էս ինչի՞ ուշացավ է: (Մատը դնելով գրքին՝ շարունակում է): Սեր, երկայնամտություն, համբերություն, առաքինություն... ը՜հը, գտա: Առաքինությունը նման է մեղր ու կարագի, որը... չէ՛, սա չէր: (Կարդում է հաջորդը): Առաքինությունը ...
Սցենարներ | Դիտումներ - 3131 | Բեռնումներ - 837 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Դեպի փարոս
Թափառական-Անտառի մութ մի անկյունում
Ման եմ գալիս տխուր-տրտում,
Մթությունն է ինձ պարուրում,
Բարակ մեջքս ամուր գրկում:
Օ՜, տեսնում եմ այնտեղ՝ հեռուն,
Մի փարոս է միշտ առկայծում,
Գնա՛մ, տեսնեմ տենչալի հույս,
Գուցե տա ինձ Նա կյանք և լույս:
Սցենարներ | Դիտումներ - 2776 | Բեռնումներ - 868 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Չներող ծառան
Մատթեոսի 18:21-35
(Թագավորը կանչում է իր օգնականին):
Թագավոր-Ուրիա՜:
Ուրիա-Լսո՛ւմ եմ, Տե՛ր:
Թագավոր-Կանչի՛ր իմ պարտականներին և առանձին-առանձին վերցրու պարտքերը:
Ուրիա-Այո՛, Տե՛ր:(Բացելով պարտամուրհակը՝ կանչում է): Ամիսա՜դ:
Ամիսադ-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-Որքա՞ն պարտք ունես:
Սցենարներ | Դիտումներ - 2611 | Բեռնումներ - 860 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Անտառային Ամանոր
(Տոնածառը բեմ է մտնում երգելով և պտտվելով «Տեսեք սիրուն ծննդյան ծառ» երգի երաժշտության տակ):
1.Նոր տարի է ամենուրեք, մարդիկ ուրախանում են,
   Մեր անտառը շատ գեղեցիկ, տոն է նշում ջերմորեն:
2.Կենդանիներն իրենց համար տոնածառ են զարդարում
   Եվ շուրջբոլորը պարելով՝ Նոր տարին դիմավորում:
3.Ձյունն է նստել այս անտառում, ոչ մի հետք չի երևում,
   Միայն ես եմ այստեղ կանգնել, Նոր ...
Սցենարներ | Դիտումներ - 4603 | Բեռնումներ - 1053 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.05.2013 | Մեկնաբանություն (0)

Սցենարը գրված է դերասաններով ներկայացնելու համար:
Տեսարան 1
(Ծաղիկ կովի տնակում պետք է լինեն պատերին նկարված գեղեցիկ ծաղիկներ: Բեմի առջևում կիսաշրջանակաձև 50 ից 60սմ բարձրությամբ թղթե պատ՝ վրան նկարված ծաղիկներ՝ իբր ծաղկանոց, ցնցուղ ծաղիկները ջրելու համար):
Տեսարան 2
(Շնիկ Տիտոյի և ճագար Ֆինոյի տնակում պետք է լինի սեղան, մեկ հատ մեծ բաժակ*,
կաղամբ *,ճակնդեղ*, ոսկոր*, պատից կախելու համար նկար, պատի մեծ ժամացույց, բարձ, ծածկոց, մեծ թուղթ*, մեծ գրիչ*):
Սցենարներ | Դիտումներ - 3116 | Բեռնումներ - 839 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.05.2013 | Մեկնաբանություն (0)

Սցենարը Սուրբ ծննդյան տոնի մասին է:
Կապիկները հիշում են, որ ամեն Նոր տարուն նշում էին ինչ-որ մեկի ծնունդը, բայց չեն հիշում, թե ում: Անտառում շրջելով և այցելելով բոլոր կենդանիների տնակները՝ փորձում են գտնել, թե ո՞ւմ ծնունդն է, բայց, ցավոք, այդպես էլ ոչ մի կենդանի չի կարողանում օգնել կապիկներին:
Իսկ ո՞ւմ ծնդունդն է,
Սցենարներ | Դիտումներ - 3225 | Բեռնումներ - 896 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 09.05.2013 | Մեկնաբանություն (0)

Երբևէ հետաքրքրե՞լ է ձեզ, թե ինչպես են կենդանիները Նոր տարին նշում անտառում:
Կարծում եմ՝ մանուկներին ավելի կհետաքրքրի: Պատմվածքը կենդանիների մասին է, որոնք իրենց
միամիտ սրտիկներով փորձում են նշել բոլոր մանուկների կողմից սիրված Նոր տարին:
Իսկ անտառի ամենաչարաճճի կենդանիներ փիսիկները, ինչպես միշտ, խանգարում են նրանց:
Սցենարներ | Դիտումներ - 4880 | Բեռնումներ - 1120 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 09.05.2013 | Մեկնաբանություն (0)