17:55
Ի՞նչ ասաց հովիվը երիտասարդին, որն ուզում էր եկեղեցուց հեռանալ:
Տեսանյութը դիտեք «Հոգևոր անկյուն» յութուբյան ալիքում:
Երիտասարդը մոտենում է հովվին և ասում.
- Հովի՛վ, ես այլևս չեմ գալու եկեղեցի:
- Բայց ինչո՞ւ,- հարցնում է հովիվը:
- Ես տեսա, թե ինչպես քույրերից մեկը անվայել ձևով խոսեց մյուս քրոջ հետ, շատերը ծառայության ժամանակ իրենց հեռախոսներին էին նայում, և սա դեռ ամենը չէ, որ ես նկատել եմ,- ասում է երիտասարդը:
- Լա՛վ, բայց նախքան դու կհեռանաս, ինձ մի լավություն արա. վերցրու մի բաժակ ջուր և երեք անգամ անցիր եկեղեցով՝ փորձելով մեկ կաթիլ անգամ չթափել գետնին: Դրանից հետո կարող ես եկեղեցուց հեռանալ, եթե ցանկանում ես,- պատասխանում է հովիվը:
Երիտասարդը մտածում է, որ դա չափազանց հեշտ հանձնարարություն է: Նա երեք անգամ ջրով լի բաժակը ձեռքին շրջում է եկեղեցով, ինչպես հովիվը խնդրել էր: Երբ ավարտում է, մոտենում է նրան ու ասում, որ կատարեց այն, ինչ իրեն խնդրել էր: Հովիվը հարցնում է.
- Երբ քայլում էիր եկեղեցում, ի՞նչ տեսար: Նկատեցի՞ր որևէ մեկի անվայել պահվածքը:
- Ո՛չ,- պատասխանում է երիտասարդը:
- Դու նկատեցի՞ր, թե ինչպես են մարդիկ զբաղվում հեռախոսներով,- նորից հարց է տալիս հովիվը:
- Ո՛չ:
- Գիտե՞ս ինչու:
- Ինչո՞ւ:
- Որովհետև դու կենտրոնացած էիր քո գործի վրա, որպեսզի զգուշորեն քայլես, ջուրը չթափես և ոչ ոքի չանհանգստացնես: Նույնը մեր կյանքում է կատարվում: Երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է մեր Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա հետ մեր կյանքը ապրելու վրա, մենք ժամանակ չենք ունենում տեսնելու մարդկանց սխալները:
Եթե եկել ես Աստծուն փնտրելու, ապա ճիշտ ընտրություն ես կատարել:

«...Համբերութիւնով վազենք մեր առջեւ դրուած ասպարէզի ընթացքը։ Յիսուսին նայինք՝ մեր հաւատքին առաջնորդին ու կատարողին...»: Եբրայեցիս 12։1-2
Դիտումներ: 58 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar