Փոքրիկ Էվելինայի Պատմությունը
Հունվարի յոթն էր, մի գեղեցիկ ձմեռային օր: Մեծ քաղաքը տոնական տեսք ուներ:
Էվելինան շատ տխուր էր: Նա մտածում էր. «Հավանաբար, դա նրանից է, որ հայր չունեմ, իսկ մայրս տանը շատ քիչ է լինում»: Եվ նրա աչքերում փայլեցին արցունքի կաթիլները: Հանկարծ նրան թվաց, թե ինչ-որ մեկի ձեռքը հպվեց իրեն: Նա իսկույն շրջվեց ու տեսավ մի չքնաղ աղջնակի, որը շատ նուրբ, հաճելի ձայնով դիմեց իրեն.
-Ինչո՞ւ ես այդքան տխուր, չէ՞ որ այսօր ուրախ օր է, Հիսուսի Ծնունդն է:
-Ես հայր չունեմ, -տխուր պատասխանեց Էվելինան:
-Ա՜խ դու, իմ որբուկ, որքա՜ն եմ ցավում քեզ համար: Բայց դու գիտե՞ս, Հիսուսը ծնվել է, որպեսզի բոլորին ուրախացնի: Նա բոլորիս Հայրն է և խոստացել է, որ ոչ մի անգամ մեզ չի լքի: Եթե ուզում ես, արի՛ միասին գնանք ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1001 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.02.2016 | Մեկնաբանություն (0)

Նունե Դոլմազյանի վկայությունը
Արդեն 10-15 տարի էր, տառապում էի սրտի ցավերից, որոնք ավելի սաստկացան վերջին 3-4 տարում: Տարին 2-3 անգամ պառկում էի հիվանդանոցում, իսկ բժիշկներն ախտորոշում էին սրտի աորտալ և միտրալ փականների սթենոզ անբավարարությամբ, շողացող առիթմիաի մշտական տախիսիստոլիկ ձև: Բոլորն ասում էին, որ միակ ճանապարհը անհապաղ վիրահատությունն է: Երկու տարի առաջ ստացա հայտնություն. «Ես պիտի բժշկեմ քեզ»: Որից հետո աշխատում էի մասնակցել մեծ հավաքույթների և միշտ ստանում էի նույն պատասխանը՝ սպասիր: Հոկտեմբետի 24-ին եշա Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում: Բժշկուհին երբ իմացավ, որ ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա, զարմացավ, քանի որ ի տարբերություն մյուս մարդկանց, սիրտս ունի ոչ թե երեք, այլ երկու փական, որը բնածին արատ է ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1850 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 10.02.2016 | Մեկնաբանություն (0)

Դատաստան
Սուրբ Հոգին ուղարկված է, որպեսզի հանդիմանի մեզ մեղքի համար, առաջնորդի դեպի ճշմարտությունը և վկայի Հիսուսի մասին : Դուք պետք է ավելի լավ ճանաչեք Սուրբ Հոգուն: Շատերն են հավատում Սուրբ Հոգուն, բայց քչերն են իրենց կյանքի մեջ տեղ պատրաստում Նրա համար: Ինչքան շատ մտերմանաք Սուրբ Հոգու հետ, այնքան ձեր մեջ հավատք կծնվի: Երբ Աստծո մարդիկ ճանաչեն Իրեն, ինչպես որ Նա կա, այդ ժամանակ Աստված նրանց կօգտագործի, որպեսզի նրանք վկայեն Հիսուսի մասին: Սակայն նրանք ովքեր, կխուսափեն Աստծո կամքը կատարելուց, պարտավոր կլինեն պատասխան տալու: Քրիստոս դատավոր է, բայց ձեզ համար ավելի լավ կլինի, եթե դուք ինքդ դատեք ձեզ, որպեսզի Նա ստիպված չլինի այդ անել այն օրը: Շատերը մտածում են, թե դատաստանը, ամենից սարսափելի և սոսկալի բանն է, և դա պատճ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1904 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 30.01.2016 | Մեկնաբանություն (0)

Լռելն անիմաստ է:
Դուք ընտրվել եք ապրելու ամենա դժվարին ժամանակներում ճիշտ այնպես ինչպես Ղովտը: Ինչպես որ Աբրահամն էր բարեխոսում Սոդոմի համար, նույնպես և դուք պետք է անեք: Ժամանակների հոսքի հետ, երբ երկրի վրա մեծ պղծություններ են վրա հասնում, նաև մեծ հավատքի այրեր ու կանայք են ելնելու: Աբրահամի նման դուք պետք է ձեր հավատքն օգտագործեք՝ բարեխոսելու մեղավորների համար, ու նաև պիտի վկայեք  Աստծո դատաստանի մասին, որը ահա գալիս է երկրի վրա: Տերը չի կարող երկար համբերել մարդկային չարության մեծացմանը: Ղովտը լռեց և շատերը կորսվեցին: Դուք չպիտի նմանվեք  նրան, դուք չպիտի լռեք: Ղովտը մտածում էր թե կզգուշացնի միայն իր վարքով: Այսինքն կտարբերվի իր ապրելակերպով: Բայց տարբերվելը բավական չէ: Սուրբ Հոգու մեղքը դատապարտող զորութ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1696 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 23.09.2014 | Մեկնաբանություն (0)

Օջախի լույսը
Ապրում էր ձկնորսն իր կնոջ և երեք որդիների հետ: Նրանք հաշտ ու համերաշխ էին: Մի առավոտ ձկնորսն իր որդիների հետ գնաց ձկնորսության: Որսը բարեհաջող էր: Կեսօրին հայրն իր որդիների հետ պատրաստվեց տուն վերադառնալ: Նրանք հավաքեցին իրենց ուռկանը և սկսեցին թիավարել ձկներով լիքը նավակը: Հեռվից երևում էր նրանց տունը: Հանկարծ մի այնպիսի փոթորիկ սկսվեց, որ տղամարդիկ դժվարությամբ սկսեցին թիավարել նավակը: Այն պտտվում էր տեղում՝ սպառնալով շուռ գալ: Մթության մեջ ոչինչ չէր երևում: Վերահաս մութը սարսափեցրեց հորն ու որդիներին: Նրանք հուսահատ հանձնվել էին ծովի ալիքներին, երբ հեռվում նկատեցին մի մեծ խարույկ: Տղաները սկսեցին շարժվել դեպի խարույկը: Ու խարույկն ընդունելով իբրև փարոս՝ հայրն իր որդիների հետ հասավ ափ: Ափին՝ ավազների մե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2493 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 23.09.2014 | Մեկնաբանություն (0)

Կոլումբիացի վեց դեռահասների վկայությունը երկրի և երկնքի մասին

1 - ին ականատեսի վկայությունը
Աստված մեզ ճշմարտություն տվեց, ինչը փոխեց մեր կյանքի ընթացքը: Մենք նոր ենք հասկանում և ճանաչում Աստծուն և նրա խոսքը:
Ամեն ինչ սկսեց մոտավորապես ժամը տասին: Մենք աղոթեցինք և պատրաստվեցինք դուրս գալ տնից: Հանկարծ պատուհաններից մեկից ահավոր ուժեղ լույս փայլեց: Բոլորս ապշած էինք, հիանալի լույսը լուսավորել էր ողջ սենյակը և այն արևի լույսից էլ ուժեղ էր: Լույսի մեջ տեսանք սպիտակով պարուրված բազմաթիվ հրեշտակների, որոնք շատ բարձրահասակ էին ու գեղեցիկ: Հանկարծ հրեշտակների մեջ տեսանք մի մարդու, որը բավականին յուրահատուկ տեսք ուներ: Փաթաթված էր շատ ճերմակ կտորով, հագուստները ևս բավականին սպիտակ էին, իսկ մազերը կարծե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 3002 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 23.06.2014 | Մեկնաբանություն (0)

Ի՞նչ է խոնարհությունը

Գայանե Թադևոսյան - Սիրելի քույրեր և եղբայրներ, շատ կուզեի իմանալ յուրաքանչյուրիդ կարծիքը այս հարցի վերաբերյալ՝ Ի՞նչ է խոնարհությունը և ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյոք խոնարհություն ունենք, թե՞ ոչ...

Հռիփսիմե Մկրտչյան - Մի քանի տարի առաջ «Հպարտություն և խոնարհություն» թեմայով անձնական սերտողություն արեցի և հիմա կարճ կամփոփեմ, թե ինչ գտա Աստծո Խոսքում:  ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 966 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 19.06.2014 | Մեկնաբանություն (1)

«Ամեն»
բառ, որ մոռանում եմ:

(1 Պետր.5:7, Հռոմ.8:28, Եփես. 5:20, 1Հովհ.1:7, Մատթ.28:20, Մարկ.9:23, Փիլիպ.4:13,  Հայտն.21:7)
Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան:

Սուրբ  Գրքում կա մի բառ,
Որ մոռանում եմ այնքան հաճախ.
Եթե ամեն ժամանակ այն հիշեի,
Հաղթական կյանքով կապրեի:
Իմ Տերը չի ասել, որ հանձնեմ Իրեն
Հոգսերիս մեծ մասը,
... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1124 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 16.12.2013 | Մեկնաբանություն (1)

Գիտեմ, թե ում եմ հավատացել
(2 Տիմ. 1:12)

Հեղինակ՝ Հռիփսիմե Մկրտչյան

Այնքան շատ բան կա, որ չգիտեմ և կուզեի իմանալ.
Չգիտեմ, թե Տերս երբ է վերադառնալու,
Երբ և ինչպես է վերջին արթնությունը սկսվելու,
Եկեղեցին երբ է կատարյալ դառնալու,
Ինչ  պատասխան են աղոթքներս ստանալու,
... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1008 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 18.09.2013 | Մեկնաբանություն (1)

50-րդ խցի բանտարկյալի վկայությունը
Հայրս հանցավոր աշխարհում օրենքով գող էր, և ես, մանկուց շփվելով հանցավոր աշխարհի անվանի մարդկանց հետ, շատ վաղ բանտ ընկա: Օրենքի համաձայն՝ եթե տասնչորս տարեկան երեխան ծանր հանցագործություն էր կատարում, դատապարտում էին տասը տարի ազատազրկման: Բայց քանի որ իմ տասնչորս տարեկանը դեռ չէր լրացել, իսկ իմ կատարած հանցագործությունը սարսափելի էր, երկար ժամկետով դատապարտել կարողանալու համար հանձնաժողովը և փակ դատը 1975թ. ինձ զրկեցին դեռահասությունից: Ինձնից բարձր դասարանցին ինձնից և ընկերոջիցս 22 կոպեկ էր խլել, և ես գողացված կարճափող հրացանով գնդակահարեցի նրա համարյա բոլոր դասարանցիներին: Հորս՝ որպես ընտանիքի գլխի, իմ հանցագործության համար դատապարտեցին ութ տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմով: Նա ամբ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 3282 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 03.05.2013 | Մեկնաբանություն (0)

« 1 2 3 4 »