Սիրելի քույրեր ու եղբայրներ, օրհնյալ է մեր Տերն Իր անհուն սիրո և ողորմության համար: Ուզում եմ միասին ընթերցենք Եսայի մարգարեության 49:8-9 համարները. «Տերն այսպես է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, և փրկութեան օրը քեզ օգնեցի և քեզ պահպանեցի, և քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, և ժառանգեցնես ավերակացած ժառանգութիյունները: Որ ասես կապուածներին. Դուրս եկեք, և նորանց որ խավարումն են՝ թէ Փայլեցէք. նորանք ճանապարհներին պիտի արածեն, և ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ» Եսայի 49:8-9: «Ընդունելի ժամանակին քեզ լսեցի». այս խոսքերը վերաբերում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այսօր մենք երանելի մարդիկ ենք, քանի որ հավատում ենք Տիրոջ Շնորհքին, որը դեռ գործում է: Հավատում ենք, որ Տիրոջ արյունը դեռ խոսում է, դեռ զորություն ունի՝ մաքրելու, սրբելու, նորոգելու: Որովհետև ժամանակ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1169 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

Մենակություն
Ծննդոց 2:18-ում կարդում ենք. «Տեր Աստուած ըսավ. «Աղեկ չէ որ Ադամ մինակ ըլլայ. Անոր օգնական մը ընեմ իրեն հարմար»»: Դրախտում լինելով հանդերձ՝ Ադամը հոգեպես լավ չէր զգում, նա մենակ էր: Մենակությունը շատ վատ զգացում է: Աստծու ստեղծած կենդանական աշխարհում Ադամն իրեն հարմար օգնական չգտավ, և Ադամի մենակության հարցը չլուծվեց: Մարդը այսօր էլ, չհասկանալով, հաճախ կենդանու մեջ է ընկեր փնտրում: Տեսնելով Ադամի մենակությունը՝ Աստված ստեղծեց կնոջը, բայց Ադամի մենակության պրոբլեմը չլուծվեց: Գուցե մեղմացավ, բայց չլուծվեց: Մարդկային շփումը որոշակի մեղմացնում է մենակության զգացումը, բայց վերջնականապես չի լուծում այդ խնդիրը: Մարդկային հոգին հանգստություն ու խաղաղություն չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ հաղորդ չի եղել աստվածային կյանքին: Եթե Ադամն ուտեր Կենաց ծառից, դրանից հետո չէր նայի չարի ու ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1297 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 20.07.2016 | Մեկնաբանություն (1)

Օկուլտային մանկություն կամ զգուշացեք «Հարրի Փոթերից»

«Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մարդ մը, որ իր տղան կամ աղջիկը կրակէ անցընէ կամ բաղդ նայի կամ գուշակութիւն կամ հմայութիւն և կամ դիւթութիւն ընէ. նաև կախարդ կամ վհուկ կամ նշանագէտ կամ մեռելահմայ թող չգտնուի: Վասն զի ով որ այս բաները ընէ, Տէրոջը առջև
գարշելի կ՚ըլլայ» II Օրինաց 18:10-12:
Հիմա շատ են գրում և խոսում փոքրիկ Հարրի Փոթերի մասին: Դպրոցներում ուսուցիչները նախազգուշացնում են երեխաների մտքի վրա Ջ.Ռոուլինգի ստեղծագործությունների բացասական ազդեցության մասին: Բոլորին շատ զարմացրեց 2002թ. դեկտեմբերի 22-ին եթեր դուրս եկած (Կենտրոնական հեռուստատեսությամբ) հաղորդումը: Այդ վավերագրական ֆիլմի հեղինակները բացահայտորեն խոստովանեցին համաշխարհային հանրության մտահոգությ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2563 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 15.07.2016 | Մեկնաբանություն (1)

Հնազանդություն ծնողներին
Բարեկամնե՛ր, եկեք դիմենք Սուրբ Գրքին, Եփեսացիս թղթի 6-րդ գլխին

Եփես. 6:2-3
Առակաց 30:17
Առակաց 5:12-13
Ժողովող 7:16-17

Սա այսօրվա երիտասարդության խնդիրն է բոլոր եկեղեցիներում: Աստծո այս խոսքը ոչ միայն երիտասարդության, ոչ միայն մանուկների համար է, այլև՝ նույնիսկ ծերերի: Որովհետև այն, ինչ մենք ցանել ենք երիտասարդ ժամանակ, հնձում ենք մինչ այսօր: Գարնանը ցանում են, և քանի դեռ մենք երիտասարդ ենք՝ մանուկ, պատանի, մենք ցանում ենք: Եվ մենք չենք հասկանում, որ որպես հետևանք ամբողջ կյանքում ստիպված ենք լինելու հնձել պտուղները այն բանի, ինչ ցանել ենք երիտասարդ ժամանակ. հիմա ես հնձում եմ այդ պտուղները, նույնիսկ ֆիզիկապես: Ես բոքսով էի զբաղվում, բնականաբար, իմ բոլոր ձեռքերը կոտրված են ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2316 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 06.07.2016 | Մեկնաբանություն (2)

Պայման, որում աղոթքը կլսվի:

1. Խնդրեցեք ըստ Աստծո կամքի։
«Ինչ էլ որ խնդրենք ըստ Նրա կամքի, Նա մեզ կը լսի.» (1 Հովհ.5։14)։
Ինչպե՞ս պիտի իմանանք, թե որն է Աստծո կամքը։ Դա կլինի աղոթքի միջոցով և սերտելով Աստծո Խոսքը։ Մեր աղոթքները անշահախնդիր պիտի լինեն՝ հակառակ դեպքում դրանք Աստծուն չեն հասնի։ «Խնդրում էք և չէք ստանում, որովհետև չարամտորեն էք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին»։ (Հակոբոս 4։3)։
Սուրբ Հոգին ճշմարտապես ընտրում է մեր կարիքները և այն ներկայցնում Աստծուն։ «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել. բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով»։ (Հռոմ.8։26)։

2. Հավատքով աղոթեք.
Մե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 3206 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 06.06.2016 | Մեկնաբանություն (1)

Որն է հավիտենական կյանքը
Ծեր ռեֆորմիստ Ջոն Նոքսը մահամերձ էր: Խնդրեց կնոջը, որ Աստվածաշնչից կարդա այն հատվածը, երբ առաջին անգամ լսել էր և խարիսխ ձգել Հիսուսի նավում: Կինը կարդում էր Հովհ. 17:3 համարը. «Ինչպես որ ամեն մարմնի վրա նրան իշխանություն տվեցիր, որ հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ իրեն տվեցիր: Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր»: Հավիտենական կյանք և հիվանդի ծանր շնչառություն: Առաջինը՝ կյանք, երկրորդը՝ մահ: Բայց հիվանդն ահա վեհությամբ ասաց. «հավիտենական կյանք, այնտեղ կհանգստանամ» և մահացավ:
Այո՛, այդպես են մահանում հավատացյալները: Շատերն ապրում են այն հույսով, որ մահից հետո իրենց սպասվում է հավիտենական կյանք: Միայն Հիսուս Քրիստոսն է հավատացյալի սրտի հույսը: Նա է հավիտենական կյանքը: Երջան ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1662 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 04.06.2016 | Մեկնաբանություն (0)

Ո՜վ Աստուծոյ մեծության եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. Ինչպե՜ս անքննելի են Նորա դատաստանները, եւ անհասկանալի են Նորա ճանապարհները:
Հռովմ. 11:33


Նախ ուզում եմ գրել, որ իմ իսկական ծնողներին այդպես էլ չտեսա…
Ծնվել եմ Կիրովաբադում: Հայրս հայ է եղել, մայրս՝ ռուս: 1968թ-ին զույգ ծնվեցինք՝ ես և քույրս: 9 օր հետո, մի ընտանիք ինձ որդեգրում է և բերում Հայաստան:
Չնայած ծնողներս ինձ թողեցին որբ, բայց Հիսուսն ասում է՝ Ես ձեզ որբ չեմ թողնի ...
Երկրորդ ծնողներս, որոնք ինձ որդեգրեցին, վերաբերվել են ինձ հետ հարազատ որդու պես, ջանք չեն խնայել ոչ մի բանում:
Բայց ես մեծացել եմ անառակ կյանքով՝ օգտվելով աշխարհի բոլոր հաճույքներից: Մանավանդ զբաղվել եմ արբեցողությամբ:
Ամուսնացել եմ, ունեցել ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1291 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 04.05.2016 | Մեկնաբանություն (0)

Արթուրի կյանքի վկայությունը

2005 թ. նոյեմբերի 1-ին 31-ամյա եղբայրս` Արթուրը, հանկարծակի վատացավ: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխեցինք հիվանդանոց: Հետազոտությունները ցույց տվեցին, որ Արթուրի մոտ կայծակնային մինինգիտ է, որը շատ վտանգավոր է: Բժիշկները որոշեցին շտապ գլխի վիրահատում կատարել: Վիրահատումը տևեց բավականին երկար:
Սարսափելի էր, երբ բժիշկը վիրահատարանից դուրս եկավ և հայտնեց եղբորս անհույս վիճակի մասին: Մենք ահավոր վիճակում էինք և չգիտեինք ինչ անել:
Ամբողջ ընթացքում մեր եկեղեցու բոլոր անդամները, ծանոթ, բարեկամ աղոթում էին Արթուրի համար: Տասը օր եղբայրս կոմայի մեջ էր և շնչում էր ապարատների օգնությամբ: Կյանքի համար ոչ մի հույս, բայց երիտասարդ օրգանիզմը պայքարում էր: Արթուրի ապաքինումը հրաշք էր թվում, իս ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1149 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 22.02.2016 | Մեկնաբանություն (0)

Պատմեցէք հեթանոսների մէջ Նորա փառքը, ամեն ազգերի մէջ Նորա հրաշքները:
Սաղմոս 96:3


Իմ Ամենակարող Հայրն այս հրաշքը գործեց 2014թ.-ի հունիսի 8-ին:
Կիրակի երեկո էր: Մեր երիտասարդներից մեկը, որի հայրն արդեն 7 ամիս տառապում էր կոկորդի քաղցկեղով, զանգահարեց ինձ և խնդրեց աղոթք անել իր հոր համար, որովհետև տանում էին վիրահատման: Շատ զարմացա, թե ինչու են ուզում վիրահատել, այն էլ այդ ուշ ժամին, որովհետև մինչ այդ ասում էին, որ դա անիմաստ է և բացասական ազդեցություն կունենա հիվանդի վրա…
Զանգահարեցի մեր եղբայրներից և քույրերից ոմանց և խնդրեցի, որ իրենք էլ աղոթք անեն: Միաբանված խնդրեցինք, որպեսզի մեր Տիրոջ հավիտենական ողորմությունը հասնի այդ հիվանդի վրա ԻՐ ԿԱՄՔԻՆ ՀԱՄԱՁԱՅՆ:
Իսկ հիմա մեր Տիրոջ փառքի հ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1034 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 18.02.2016 | Մեկնաբանություն (0)

Որպես նախաբան
Լսելով մի վկայություն, որոշեցի երեխաներիս անհապաղ հանձնել Տիրոջը ու հանձնեցի :
Բայց այն ինչ հիմա կկարդաք կատարվեց իմ որդու՝ 9 տարեկան Գոռի հետ, նրա իսկ տեսած երազի միջոցով:

Երազում նա տեսել էր թե ինչպես են չարի կամակատարները մարդկանց անթիվ բազմությանը քարշ տալով տանում ու գցում անծայրածիր ու բոցավառ մի մեծ հնոցի մեջ: Նա չեր կարողանում պատմել թե ինչպես է նա տանջվել այդ սարսափազդու տեսարանից: Բայց երբ չար ուժերը տեսել են նրան ու եկել դեպի նա, նա չի կարողացել փաղչել: Բռնելով ու տանջելով նրան քարշ են տվել դեպի հնոցը, հասնելով հնոցի եզրին նրանք փորձել են նրան էլ գցել կրակի լճի մեջ աղաղակել է «Ես Հիսուսին եմ պատկանում» փրկարար այս նախադասությունը՝ ու անմիջապես ազատ է արձակվել:
Ես որպես Հիսուսի զավակ ու որպես մայր, կոչ եմ անում հոգ տանել ձեր երեխաների ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1012 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 17.02.2016 | Մեկնաբանություն (0)

« 1 2 3 4 »