Ի՞նչ են ասել նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին
Սուրբ Հեղինե կղզում իր բանտարկության ընթացքում Նապոլեոն Բոնապարտը (1768-1821) շատ հաճախ էր Աստվածաշունչ կարդում: Նապոլեոնի մասին իր հուշերում կոմս դե-Լաս-Կեզասը գրում է, որ կայսրը սիրում էր Նոր Կտակարանից կարդալ Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ: Այս ընթերցանությունը նրան համակում էր մեծագույն զարմանքով այդ քարոզի բարոյական սկզբունքների մաքրության, վսեմության և գրավչության հանդեպ: Այդ ռազմական հանճարը, որի մասին ոչ ոք չի կարող ասել, թե զգացմունքային մարդ է եղել, մի անգամ Աստծո խոսքի մասին հետևյալ մտքերն է արտահայտել. «Ավետարանն ունի խորհրդավոր ուժ, զարմանահրաշ զորություն ու ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը: Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեությու ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2757 | Ավելացրեց - cuk | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

Աստված այս շաբաթ տան ընդհանուր մաքրություն արեց: Նա ուղարկեց մի ուժեղ քամի, որ շարժեց մեր բակի ծառերը, և տկար տերևներն ու ճյուղերը գետնին թափվեցին: Երբ քամին դադարեց, ահագին աղբ կուտակվեց, որը պետք է մաքրեի: Աստված հաճախ այդպես է վարվում նաև իմ կյանքում: Նա թույլ է տալիս, որ կյանքումս փոթորիկներ լինեն՝ շարժելով «անկենդան ճյուղերը», որոնք ես չէի ցանկացել, որ թափվեն վրայիցս, բաներ, որոնք մի ժամանակ լավ էին, ինչպես ծառայության շրջանը: Բայց որոշ ժամանակ է՝ դրանք անպտուղ են դարձել: Հաճախ դրանք բաներ են, որ այլևս լավ չեն, ինչպես վատ բնավորությունը կամ պահվածքը, որից չէի ուզում հրաժարվել, և որոնք արգելք էին իմ հոգևոր աճին: Հին Կտակարանում Հովնան մարգարեն ցոյց տվեց, թե ինչ կարող է պատահել, երբ մեկը հրաժարվում է իր կամակոր պահվածքից ձերբազատվելուց:
Աստված մեծ փոթորիկ ուղարկեց՝ խորտակելով նավը, ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1454 | Ավելացրեց - 777 | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

Սիրելի քույրեր ու եղբայրներ, օրհնյալ է մեր Տերն Իր անհուն սիրո և ողորմության համար: Ուզում եմ միասին ընթերցենք Եսայի մարգարեության 49:8-9 համարները. «Տերն այսպես է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, և փրկութեան օրը քեզ օգնեցի և քեզ պահպանեցի, և քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, և ժառանգեցնես ավերակացած ժառանգութիյունները: Որ ասես կապուածներին. Դուրս եկեք, և նորանց որ խավարումն են՝ թէ Փայլեցէք. նորանք ճանապարհներին պիտի արածեն, և ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ» Եսայի 49:8-9: «Ընդունելի ժամանակին քեզ լսեցի». այս խոսքերը վերաբերում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այսօր մենք երանելի մարդիկ ենք, քանի որ հավատում ենք Տիրոջ Շնորհքին, որը դեռ գործում է: Հավատում ենք, որ Տիրոջ արյունը դեռ խոսում է, դեռ զորություն ունի՝ մաքրելու, սրբելու, նորոգելու: Որովհետև ժամանակ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1275 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)