Լռելն անիմաստ է:
Դուք ընտրվել եք ապրելու ամենա դժվարին ժամանակներում ճիշտ այնպես ինչպես Ղովտը: Ինչպես որ Աբրահամն էր բարեխոսում Սոդոմի համար, նույնպես և դուք պետք է անեք: Ժամանակների հոսքի հետ, երբ երկրի վրա մեծ պղծություններ են վրա հասնում, նաև մեծ հավատքի այրեր ու կանայք են ելնելու: Աբրահամի նման դուք պետք է ձեր հավատքն օգտագործեք՝ բարեխոսելու մեղավորների համար, ու նաև պիտի վկայեք  Աստծո դատաստանի մասին, որը ահա գալիս է երկրի վրա: Տերը չի կարող երկար համբերել մարդկային չարության մեծացմանը: Ղովտը լռեց և շատերը կորսվեցին: Դուք չպիտի նմանվեք  նրան, դուք չպիտի լռեք: Ղովտը մտածում էր թե կզգուշացնի միայն իր վարքով: Այսինքն կտարբերվի իր ապրելակերպով: Բայց տարբերվելը բավական չէ: Սուրբ Հոգու մեղքը դատապարտող զորութ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1767 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 23.09.2014 | Մեկնաբանություն (0)

Օջախի լույսը
Ապրում էր ձկնորսն իր կնոջ և երեք որդիների հետ: Նրանք հաշտ ու համերաշխ էին: Մի առավոտ ձկնորսն իր որդիների հետ գնաց ձկնորսության: Որսը բարեհաջող էր: Կեսօրին հայրն իր որդիների հետ պատրաստվեց տուն վերադառնալ: Նրանք հավաքեցին իրենց ուռկանը և սկսեցին թիավարել ձկներով լիքը նավակը: Հեռվից երևում էր նրանց տունը: Հանկարծ մի այնպիսի փոթորիկ սկսվեց, որ տղամարդիկ դժվարությամբ սկսեցին թիավարել նավակը: Այն պտտվում էր տեղում՝ սպառնալով շուռ գալ: Մթության մեջ ոչինչ չէր երևում: Վերահաս մութը սարսափեցրեց հորն ու որդիներին: Նրանք հուսահատ հանձնվել էին ծովի ալիքներին, երբ հեռվում նկատեցին մի մեծ խարույկ: Տղաները սկսեցին շարժվել դեպի խարույկը: Ու խարույկն ընդունելով իբրև փարոս՝ հայրն իր որդիների հետ հասավ ափ: Ափին՝ ավազների մե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2563 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 23.09.2014 | Մեկնաբանություն (0)