05 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Բելինսկի Վիսարիոն Գրիգորևիչ (1811-1848), ռուս գրող, գրաքննադատ, հրապարակախոս, փիլիսոփա: Իր փիլիսոփայական, սոցիոլոգիական և գեղագիտական հայացքներով նշանակալից ազդեցություն է գործել ռուս գրականության և ամբողջ հասարակական մտքի զարգացման վրա:
    «Կա մի գիրք, որի մեջ ասված և լուծված է ամեն ինչ, որից հետո չքանում են բոլոր կասկածները: Այդ անմահ, սուրբ, հավիտենական ճշմարտության, հավիտենական կյանքի գիրքը Ավետարանն է: Մարդկության ողջ առաջընթացը, գիտությունների, փիլիսոփայության բոլոր նվաճումները պայմանավորված են միմիայն այդ երկնային Գրքի խորհրդավոր խորքերի մեջ առավելագույն ներթափանցմամբ, նրա կենդանի, հավերժ անանց խոսքերի գիտակցումով... Ավետարանի հիմքը ճշմարտության հայտնությունն է սիրո և շնորհի միջոցով»:
    ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 53 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 17.03.2019 | Մեկնաբանություն (0)

Տեսանյութը դիտեք «Հոգևոր անկյուն» յութուբյան ալիքում:
Հայաստանը քրիստոնեություն ընդունեց 301 թ-ին, և մինչ օրս մենք հպարտանում և ուրախանում ենք մեր կրոնով, մեր ու մեր պապերի հավատքով, մեր երկիր այցելած հյուրերին նախ և առաջ ցույց ենք տալիս մեր հսկայական ժառանգություն եկեղեցիներն ու վանքերը: Սիրում ենք մեր երկիրը, մեր մշակույթը, մեր կրոնը, սիրում ենք ու հպարտանում:
Սակայն քրիստոնեական հավատալիքների հետ միասին մեր մշակույթ են ներխուժել նաև սնոտիապաշտական երևույթներ, որոնց չպետք է հավատալ...
  1. Այսօր շատ-շատերն են հավատում աչքի ուլունքին:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքի ուլունքը, խաղալի՞ք, զա՞րդ, թե՞ թալիսման, որ իբրև թե պիտի պահի մեզ «չար աչքից»: Պատահական չէ, որ այն տարածված է հ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 325 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 17.02.2019 | Մեկնաբանություն (0)

04 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Բայրոն Ջորջ Գորդոն (George Gordon Byron, 1788-1824), անգլիացի բանաստեղծ: 1816-ից ընդմիշտ հեռացել է Անգլիայից, հաստատվել Շվեյցարիայում, որտեղ հրատարակել է «Շիլիոնի կալանավորը» (1816) պոեմը, որի մեջ փառաբանել է ազատաբաղձ հերոսի քաղաքացիական առաքինությունները: Հետագայում անցել է դրամատիկական ժանրին, գրել մի շարք ողբերգություններ և «Կայեն» փիլիսոփայական դրաման:
    Ժամանակակիցների վկայությամբ՝ Սուրբ Գրքի ընթերցանությամբ քչերը կարող էին համեմատվել Բայրոնի հետ: Օր չէր անցնում, որ նա չընթերցեր իրեն ուղեկցող գրպանի փոքրիկ Աստվածաշնչի այս կամ այն գլուխը ... Աստվածաշունչը մշտապես նրա սեղանին էր: Եվ այդ հանճարեղ և խորազգա բանաստեղծի մահից հետո նրա Աստվածաշնչում հայտնաբերեցին իր իսկ ձեռքով գրված ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 188 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 08.02.2019 | Մեկնաբանություն (0)

03 - Մեծերը Աստծո մասին
Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Անիչկով Դմիտրի Սերգեևիչ (1733-1788), ռուս փիլիսոփա-դեիստ, լուսավորիչ, տրամաբան, մաթեմատիկոս, հրապարակախոս: Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր 1771-ից:
    «Չնայած ոչ տեղը, ուր Աստված է, ոչ էլ արտաքին տեսքը, որ Նա ունի, չգիտենք և չենք տեսնում, սակայն Նրան ճանաչում ենք Իր գործերով: Նույնը կարելի է ասել և՛ Աստվածային Հոգու, և՛ մարդկային հոգու մասին, որի ոչ տեղը, թե որտեղ է բնակվում, ոչ ուրվագիծը, որ նա ունի, չգիտենք և չենք տեսնում, սակայն նրա գործելակերպով եզրակացնում ենք, որ նա կա՝ առանց որևէ շփոթի, պարզ, մասերի չբաժանվող, չանհետացող և մշտապես ապրող որպես Աստծո պարգև»:
    «Եթե ջանասիրությամբ քննենք մեզ հետ կատարված երբեմնի և այսօրվա դիպվածները, ապա պարզ կտեսնենք, որ ողջ մեր կյանքը՝ իր մանրամա ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 133 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 31.01.2019 | Մեկնաբանություն (0)

Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Ամպեր Անդրե Մարի (Andre Marie Ampere, 1775-1836), ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և բնագետ, էլեկտրադինամիկայի հիմնադիրներից: Հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության փորձնական և տեսական հետազոտությունների հիման վրա հայտնագործել է էլեկտրական հոսանքի մագնիսական փոխազդեցության օրենքը և ստեղծել մագնիսականության առաջին տեսությունը՝ կապ հաստատելով էլեկտրական և մագնիսական երևույթների միջև: Նրա անունն է կրում էլեկտրական հոսանքի ուժի միավորը:
    «Բնության մեջ մենք կարող ենք տեսնել Արարչի գործերը և դրանց իմացությամբ բարձրանալ դեպի Նա: Թեպետ Աստված Իր արարչության հետևում թաքնվում է այնպես, ինչպես աստղերի իրական շարժումներն են թաքնված դրանց կեղծ-թվացյալ շարժումների հետևում: Սակայն ինչպես աստղերի թվացյալ շարժումներն են բերում իրական շարժումնե ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 181 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 18.01.2019 | Մեկնաբանություն (0)

Տեսանյութը դիտեք «Հոգևոր անկյուն» յութուբյան ալիքում:
Վիկտոր Բելիխ եղբայրը երբեմն պատմում էր իր հայրենի քաղաքի՝ Զոլոտոնոշեի մասին, որտեղ անցել էր իր մանկությունը, Սիբիրի մասին, որտեղ ստիպված էր եղել անցկացնել աքսորի տարիները, իր բազմաթիվ ճանապարհորդությունների ժամանակ Աստծու առաջնորդություններով տեղի ունեցած սքանչելի դեպքերի և իրադարձությունների մասին:
Հատկապես հիշատակելի է Չիրչիկում (Ուզբեկստան) տեղի ունեցած պատմությունը՝ մի փոքրիկ աղջկա փրկելու մասին: Երբ Բելիխ եղբայրն իր հյուրընկալի տնից առավոտյան ուղևորվում է եպիսկոպոսական ծառայության, դեռ ավտոկայան չհասած՝ հանկարծ երկնքից ձայն է լսում. «Անհապաղ վերադարձիր տուն»:
Նա այդպես էլ անում է: Տագնապած արագացնելով քայլերը՝ նա գրեթե վազում է՝ հասկանալով ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 562 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 06.01.2019 | Մեկնաբանություն (0)

Նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին:
  1. Ագասիս Ժան Լուի (Jean Louis Agassiz, 1807-1873), շվեյցարացի նշանավոր բնախույզ-բնագետ, ժորժ Կյուվիեի աշակերտը և հետևորդը: Դարվինիզմի հակառակորդներից էր, պաշտպանել է տեսակների անփոփոխության գաղափարը: Հեղինակ է հանքային հանածոների մասին կապիտալ աշխատության:
    «Գիտությունը Արարչի մտքի թարգմանությունն է մարդկային լեզվի»:
    «Աշխարհի լինելիությունը համոզիչ ապացույցն է Աստծո գոյության, ամենայնն Արարողի և Նախահղացողի»: «Ժամանակի և տարածության միասնության մեջ երևան են գալիս ոչ միայն միտքը, այլև մտահղացումը, ուժը, բանականությունը, վեհությունը, կանխատեսումն ապագայի, իմացությունն ու տեսլականը ամենայնի: Մի խոսքով՝ այս բոլոր որակներն ի լուր ամենքի ավետում են Աստծո գոյության մասին, Ում առջև մարդը պետք է խոնարհվի, Ու ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 134 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 20.11.2018 | Մեկնաբանություն (0)

Ի՞նչ են ասել նշանավոր մարդիկ Աստվածաշնչի մասին
Սուրբ Հեղինե կղզում իր բանտարկության ընթացքում Նապոլեոն Բոնապարտը (1768-1821) շատ հաճախ էր Աստվածաշունչ կարդում: Նապոլեոնի մասին իր հուշերում կոմս դե-Լաս-Կեզասը գրում է, որ կայսրը սիրում էր Նոր Կտակարանից կարդալ Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ: Այս ընթերցանությունը նրան համակում էր մեծագույն զարմանքով այդ քարոզի բարոյական սկզբունքների մաքրության, վսեմության և գրավչության հանդեպ: Այդ ռազմական հանճարը, որի մասին ոչ ոք չի կարող ասել, թե զգացմունքային մարդ է եղել, մի անգամ Աստծո խոսքի մասին հետևյալ մտքերն է արտահայտել. «Ավետարանն ունի խորհրդավոր ուժ, զարմանահրաշ զորություն ու ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը: Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեությու ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 2393 | Ավելացրեց - cuk | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

Աստված այս շաբաթ տան ընդհանուր մաքրություն արեց: Նա ուղարկեց մի ուժեղ քամի, որ շարժեց մեր բակի ծառերը, և տկար տերևներն ու ճյուղերը գետնին թափվեցին: Երբ քամին դադարեց, ահագին աղբ կուտակվեց, որը պետք է մաքրեի: Աստված հաճախ այդպես է վարվում նաև իմ կյանքում: Նա թույլ է տալիս, որ կյանքումս փոթորիկներ լինեն՝ շարժելով «անկենդան ճյուղերը», որոնք ես չէի ցանկացել, որ թափվեն վրայիցս, բաներ, որոնք մի ժամանակ լավ էին, ինչպես ծառայության շրջանը: Բայց որոշ ժամանակ է՝ դրանք անպտուղ են դարձել: Հաճախ դրանք բաներ են, որ այլևս լավ չեն, ինչպես վատ բնավորությունը կամ պահվածքը, որից չէի ուզում հրաժարվել, և որոնք արգելք էին իմ հոգևոր աճին: Հին Կտակարանում Հովնան մարգարեն ցոյց տվեց, թե ինչ կարող է պատահել, երբ մեկը հրաժարվում է իր կամակոր պահվածքից ձերբազատվելուց:
Աստված մեծ փոթորիկ ուղարկեց՝ խորտակելով նավը, ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1310 | Ավելացրեց - 777 | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

Սիրելի քույրեր ու եղբայրներ, օրհնյալ է մեր Տերն Իր անհուն սիրո և ողորմության համար: Ուզում եմ միասին ընթերցենք Եսայի մարգարեության 49:8-9 համարները. «Տերն այսպես է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, և փրկութեան օրը քեզ օգնեցի և քեզ պահպանեցի, և քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, և ժառանգեցնես ավերակացած ժառանգութիյունները: Որ ասես կապուածներին. Դուրս եկեք, և նորանց որ խավարումն են՝ թէ Փայլեցէք. նորանք ճանապարհներին պիտի արածեն, և ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ» Եսայի 49:8-9: «Ընդունելի ժամանակին քեզ լսեցի». այս խոսքերը վերաբերում են մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Այսօր մենք երանելի մարդիկ ենք, քանի որ հավատում ենք Տիրոջ Շնորհքին, որը դեռ գործում է: Հավատում ենք, որ Տիրոջ արյունը դեռ խոսում է, դեռ զորություն ունի՝ մաքրելու, սրբելու, նորոգելու: Որովհետև ժամանակ ... Շարունակել կարդալ »
Դիտումներ - 1115 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 02.10.2016 | Մեկնաբանություն (1)

1 2 3 4 »