Главная » Файлы » Խաղեր

Խաղերի փաթեթ № 1 - 14 խաղ / DOC-RAR
[ Скачать с сервера (24.2Kb) ] 08.05.2016, 00:21
Խաղ #1. - Ով է ասել
(Խաղն անցկացնելու համար կարելի է խումբը բաժանել երկու թիմի: Վիկտորինայի կարգով հարցեր տալ  թիմերին, և յուրաքանչյուր պատասխանի համար գրանցել մեկական միավոր: Ցանկալի է՝ խաղի վերջում պարգևատրել հաղթող թիմին որևէ փոքրիկ մրցանակով)

1. Չեմ բաց թողնի քեզ, մինչև ինձ չօրհնես: - Հակոբ
2. Ես չէի, քո տված կինն էր – Ադամ
3. Ես եղբորս պահակը չեմ – Կայեն
4. Եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ: - Աբրահամ
5. Պառավելուց հետո պիտի զվարճանամ – Սառա
6. Աստված կհոգա գառան հարցը, որդյակ իմ – Աբրահամ
7. Քո ուղտերին էլ ջուր տամ, մինչև հագենան – Ռեբեկա
8. Ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը` Եսավինը – Իսահակ
9. Երազ տեսնողը գալիս է  - Հովսեփի եղբայրները
10. Եթե իմ գլխի մազերը խուզեն, ուժս կկորցնեմ – Սամսոն
11. Ու որ գնաս, այնտեղ կգամ, որտեղ որ ապրես, այնտեղ կապրեմ – Հռութ
12. Խոսիր, Տեր իմ, որովհետև քո ծառան լսում է – Սամվել
13. Դու իմ դեմ սրով, նիզակով, զրահով ես գալիս, բայց ես քո դեմ Զորաց Տիրոջ, քո նախատած զորքերի Աստծո անունով եմ գալիս – Դավիթ
14. Տերը իմ հովիվն է, ես ոչ մի բանի կարիք չեմ ունենալու – Դավիթ
15. Միթե Դամասկոսի Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր գետերից լավ չեն – Նեեման ասորի
16. Ինչու էիք ինձ փնտրում: Չգիտեիք, որ ես այնտեղ պետք է լինեմ, որը Հորն է պատկանում – Հիսուս
17. Ապաշխարհեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է – Հովհաննես Մկրտիչ
18. Դու դույլ էլ չունես, իսկ ջրհորը խորն է – Սամարացի կին
19. Լռիր, հանդարտվիր – Հիսուս
20. Այս մարդուն խնամիր, իսկ եթե ծախսդ ավելին լինի, քան սա, վերադարձիս կվճարեմ – Բարի սամարացի
21. Տեր իմ, հոգդ չէ, որ Մարիամը ինձ չի օգնում – Մարթա
22. Հայր իմ, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ – անառակ որդի
23. Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ուրիշ մարդկանց պես հափշտակող չեմ – փարիսեցի
24. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ – կույր Բարիտիմեոս
25. Ում որ զրպարտել եմ, չորեքպատիկ կհատուցանեմ – Զաքեոս
26. Այս արդարի արյունից ես անպարտ եմ, դուք գիտեք – Պիղատոս
27. Ոսկի և արծաթ չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ, Նազովրեցի Հիսուսի անունով, վեր կաց, քայլիր – Պետրոս
28. Տեր, սա մեղք մի համարիր նրանց – Ստեփանոս
29. Ահա ջուր, ինչն է արգելում ինձ, որ մկրտվեմ – Եթովպացի ներքինի
30. Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ – Աստված

Խաղ #2. – լռություն
Խաղի ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրի բերանը պետք է փակ լինի: Ամեն մի թիմին տրվում է նկարներով քարտեր, որոնց վրա գրված է օրվա ոսկե համարը: Այն թիմը, որն առանց աղմկելու ճիշտ դասավորում է  ոսկե համարը, այդ թիմն էլ հաղթում է:
Քարտեր – Հակոբոս 4:6, Ա Պետրոս 5:7

Խաղ #3. - Նկարով ոսկե համար
Ի՞նչ ոսկե համար է թաքնված նկարում: Նկարը բաժանել մի քանի մասերի: Յուրաքանչյուր քարտի հետևի մասում գրել մեկ հարց: Թիմերը հերթով պատասխանում են հարցերին և շրջում իրենց թիմի  քարտերը: Այն թիմը, որն ավելի շուտ կբացի բոլոր քարտերն ու կիմանա ոսկե համարը, այդ թիմն էլ հաղթում է:

Խաղ #4. - Դասավորել նկաները` ըստ Աստվածաշնչյան դեպքերի
Խումբը բաժանել երկու թիմերի: Յուրաքանչյուր թիմին տալ նույնանման նկարներ: Որ թիմը շուտ և ճիշտ դասավորեց նկարներն` ըստ Աստվածաշնչյան դեպքերի հերթականության, այն թիմն էլ հաղթում է:

Ռեբուս #5.
Յուրաքանչյուր նկարի ներքևի վանդակում գրել այդ նկարում պատկերված առարկայի առաջին տառը: Այդպես ստանալ ոսկե համարը: Որ թիմը շուտ է անում, այն թիմն էլ հաղթում է:

Խաղ #6. - ոսկե համար
Խումբը բաժանել երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ 10 րոպեի ընթացքում պետք է գրի ոսկե համարներ: Որ թիմը շատ գրեց, այդ թիմն էլ հաղթում է:

Խաղ #7. - տառերով անուններ
Խումբը բաժանել երկու մասի: Յուրաքանչյուր թիմ տրված տառով պետք է գրի`
• Աստվածաշնչյան անուն
• Քաղաքի անուն
• Գետի կամ սարի անուն
• Աստվածաշնչյան գրքի անուն
Օրինակ՝
Ե – Եղիա, Երուսաղեմ, Եփրատ, Երեմիա
Ա – Աննա, Անտիոք, Աբանա, Առակաց
Ն – Նոյեմի, Նային, Նեղոս, Նաում
Հ – Հովհաննես, Հռոմ, Հորդանան, Հովհաննու
Ս – Սամսոն, Սամարիա, Սինա, Սաղմոս

Խաղ #8. - Ի՞նչ են բերում նավերը
Նավերը թելերով կապել իրար: Թելերի վրա թղթերով հարցեր գրել: Երեխաները թելերը քաշելով հանում են նավերը և պատասխանում հարցերին: Նավերի մեջ դրված են դրամներ: Հավաքելով բոլոր նավերի մեջ եղած դրամները` հնարավորություն են ստանում բացել արկղը, որի մեջ մրցանակներն են:

Խաղ #9. – Նվեր
Մեծ թղթերի վրա հարցեր գրել: Արկղի նման փաթեթավորել: Յուրաքանչյուր հարցի հետ մի մրցանակ դնել թղթերի մեջ` փուչիկ, կոնֆետ, ծամոն և այլն: Հարցին պատասխանողը ստանում է մրցանակը:

Խաղ #10. – Լաբիրինթոս
Լաբիրինթոսի մեջ գրել մարդկանց կամ քաղաքների անուններ: Լաբիրինթոսը թվերով կամ նշաններով լցնել: Երեխաները տրված գաղտնագրի օգնութամբ պետք է գտնեն լաբիրինթոսում թաքնված պատմությունը կամ ոսկե համարը: Կարելի է պատրաստել նաև գրատախտակի մեծության և խաղալ ամբողջ խմբի հետ:

Խաղ #11. – Արկղ
Մի արկղի մեջ մրցանակներ դնել: Իսկ արկղի բերանը փակել կպչուն սմայլիկներով: Յուրաքանչյուր հարցի պատասխանելուց հետո մեկ սմայլիկ հանել: Երբ բոլոր սմայլիկները հանված են, երեխաները հնարավորություն են ստանում արկղի միջի մրցանակները ստանալ:

Խաղ #12. – Նամակ
Նամակի մեջ գրել  գետի կամ սարի անուն: Նամակը որևէ մրցանակի հետ դնել ծրարի մեջ:  Երեխաները պետք է հարցեր տալով իմանան, թե որ գետի կամ որ սարի մասին է խոսքը: Իմանալու դեպքում բացում են ծրարը և ստանում մրցանակը:

Խաղ #13. – Անուն
Տրված անունի ամեն մի տառով ասել այլ անուններ:
Օրինակ` Ադամ- Աբրահամ, Դանիել, Աբել, Մարիամ:

Խաղ #14. - Ո՞վ կարող է շուտ գրել.
• նշված քաղաքի հետ կապված դեպք
• նշված մարդկանց հարազատների անունները
• տաս պատվիրանները
• տաս պատուհասները և այլն:
Категория: Խաղեր | Добавил: annamanukner
Просмотров: 164 | Загрузок: 57 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar