Главная » Файлы » Խաղեր

43 նամակ Աստվածաշնչյան հերոսներից / DOC-RAR
[ Скачать с сервера (16.3Kb) ] 08.05.2016, 01:11
43 նամակ Աստվածաշնչյան հերոսներից

1. Բարև ձեզ: Ես ապրում եմ Սամարիայում: Մի անգամ աղբյուրի մոտ հանդիպեցի մի մարգարեի: Նա ինձ խոստացավ տալ մի այնպիսի ջուր, որից խմողը էլ չի ծարավելու: Ո՞վ եմ ես:
2. Բարև ձեզ: Ես պատիվ ունեցող մարդ եմ և ամաչում եմ, երբ մարդիկ իմ մասին վատ բաներ են խոսում: Դրա համար էլ Հիսուսի մոտ գնացի գիշերով: Նրա հետ զրույցի ժամանակ իմացա, որ ինձ պետք է վերստին ծնվել: Ո՞վ եմ ես:
3. Բարև ձեզ: Ես ապրում էի Նազարեթում, բայց երբ երեխա ունեցա, նրան փրկելու համար ստիպված եղա գնալ Եգիպտոս և մի որոշ ժամանակ այնտեղ ապրել: Ո՞վ եմ ես:
4. Բարև ձեզ: Ես մի քույր ունեմ: Մի անգամ Հիսուսը մեր տուն եկավ, քույրս միանգամից նստեց նրա ոտքերի մոտ ու սկսեց լսել նրան, իսկ ես սեղան էի պատրաստում Հիսուսի համար: Ո՞վ եմ ես:
5. Բարև ձեզ: Ես մահացել էի և արդեն 4 օրվա մեռած էի, երբ Հիսուսը մեր գյուղ եկավ: Նա ինձ նորից կյանք տվեց: Ո՞վ եմ ես:
6. Բարև ձեզ: Ես  թագավոր եմ, և երբ լսեցի, որ նոր թագավոր է ծնվել, հրամայեցի սպանել Բեթլեհեմում և նրա շրջակայքում գտնվող բոլոր մանուկներին, որոնք մինչև 2 տարեկան էին: Ո՞վ եմ ես:
7. Բարև ձեզ: Ես ապրում էի Եդեմի պարտեզում և շատ երջանիկ էի, բայց մի օր սատանան ինձ խաբեց, և ես կերա այն ծառի պտուղից, որից Աստված պատվիրել էր չուտել: Կերա և իմ ամուսնուն էլ տվեցի: Ո՞վ եմ ես:
8. Բարև ձեզ: Ես մի կենդանի եմ: Առաջ ապրում էի անտառում, հետո ինձ տարան կենդանաբանական այգու նման ինչ որ տեղ, որտեղ մնացի շատ երկար: Բայց այդ այգին անընդհատ օրորվում էր: Ո՞ւր էին տարել ինձ:
9. Բարև ձեզ, մենք անապատով գնում էինք դեպի խոստացված երկիրը, և մեզ առաջնորդում էր Մովսեսը: Մի անգամ մենք ըմբոստացանք Մովսեսի և Ահարոնի դեմ: Եվ որպես պատիժ` երկիրը բացվեց և մեզ կուլ տվեց: Ովքե՞ր ենք մենք:
10. Բարև ձեզ, մի անգամ ես իմ խելքի պատճառով ընկա մի մեծ ու մութ տեղ: Երեք օր ու գիշեր այնտեղ մնալուց հետո Աստված լսեց իմ աղոթքը և ինձ փրկեց: Ո՞վ եմ ես:
11. Բարև ձեզ, մենք ապրում էինք Հուս երկրում և ամեն օր զվարճանում էինք: Իսկ մեր հայրը մեր փոխարեն զոհեր էր մատուցանում Աստծուն: Մի օր խնջույքի ժամանակ բոլորս էլ մահացանք: Ովքե՞ր էինք մենք:
12. Բարև ձեզ, ես մի հարևան ունեի, ծովից հեռու նավ էր սարքում: Բոլորս նրան ծաղրում էինք: Բայց շուտով ջրհեղեղ եղավ, և բոլորս էլ խեղդվեցինք: Այդ ժամանակ միայն հասկացանք, թե ինչ էր անում մեր հարևանը: Ո՞վ էր մեր հարևանը:
13. Բարև ձեզ: Ես ապրում էի անապատում, ուտում էի վայրի մեղր ու մարախ: Ո՞վ եմ ես:
14. Բարև ձեզ: Ես իմ ընտանիքի հետ մի օր տուն սարքեցի գետի ափին: Ամառանոցի նման տեղ էր, բայց երբ անձրև եկավ, մեր տունը քշեց, տարավ: Ո՞վ եմ ես:
15. Բարև ձեզ: Ես մի փոքրիկ աղջիկ եմ: Մի անգամ մահացա: Բայց Հիսուսն ինձ նորից հարություն տվեց: Ո՞վ եմ ես:
16. Բարև ձեզ: Ես ճանապարհին նստած ողորմություն էի խնդրում: Բոլորն ինձ փող էին տալիս: Իսկ Հիսուսն ինձ տվեց ամենալավ բանը: Ո՞վ եմ ես և ի՞նչ տվեց ինձ Հիսուսը:
17. Բարև ձեզ: Ես Հիսուսի 12 աշակերտներից մեկն եմ: Մի անգամ փորձեցի քայլել ջրի վրայով և սուզվեցի: Ո՞վ եմ ես:
18. Բարև ձեզ: Ես շատ մեղավոր մարդ եմ: Սպանել եմ եղբորս: Ո՞վ եմ ես:
19. Բարև ձեզ: Ես մի աղքատ բանվոր եմ: Մասնակցում էի մի մեծ քաղաքի շինարարությանը, որը պետք է մեզ հասցներ երկնքին: Մի օր մեծ փոթորիկ եղավ, եւ մեր լեզուները խառնվեցին: Այդպես էլ իրար չհասկացանք, և շինարարությունը կիսատ մնաց: Ո՞վ եմ ես:
20. Բարև ձեզ: Մի անգամ Աստված ինձ պատվիրեց, որ գնամ և քարոզեմ Նինվե քաղաքում, բայց ես չհնազանդվեցի իմ Աստծուն և դրա համար պատժվեցի: Ես երեք օր ապրեցի մի ուրիշ աշխարհում` կետ ձկան փորում: Այդ ժամանակ հասկացա, որ դա իմ մեղքի համար է: Աղոթեցի, և Աստված ողորմաց և հանեց ինձ այդ վիճակից: Ո՞վ եմ ես:
21. Բարև ձեզ: Ես ապրում էի անապատում և ժողովրդին պատրաստում էի Հիսուսի գալստյանը: Ժողովրդին կոչ էի անում ապաշխարհել և մկրտվել Հորդանան գետում: Ո՞վ եմ ես:
22. Բարև ձեզ: Ես միշտ նստում էի քաղաքի մուտքի առաջ և մուրում էի: Մի անգամ լսեցի, որ Հիսուսն անցնում է իմ մոտով: Բարձրաձայն սկսեցի աղաղակել: Տեր Հիսուսը լսեց ինձ և օգնեց: Ո՞վ եմ ես:
23. Բարև ձեզ: Ես ապրում էի անապատում` մի փոքր անսովոր կյանքով: Իմ հագուստը ուղտի մազից էր , իսկ մեջքիս գոտին` կաշվից: Ես մարդկանց նախապատրաստում էի Մեսիայի գալուն: Ո՞վ եմ ես:
24. Բարև ձեզ: Ես շատ փոքր էի, բայց շատերն էին ուզում ինձ սպանել, բայց Տերը թույլ չտվեց, քանի որ ինձ սիրում էր: Երբ մեծացա, դարձա Աստծո ծառան և առաջնորդում էի իր ժողովրդին: Ո՞վ եմ ես:
25. Բարև ձեզ: Ես ունեի շատ եղբայրներ և մեկ քույր: Եղբայրներս ինձ ատում էին, որովհետև հայրս ինձ գույնզգույն պատմուճան էր նվիրել: Մի օր նրանք ինձ վաճառեցին իսմայելացիներին: Ո՞վ եմ ես:
26. Ողջույն, ես մի փոքրիկ սերմի հատիկ եմ: Հայտնվեցի տարբեր վիճակներում: Սկզբում` ճանապարհի մոտ, հետո` քարքարոտ վայրում, այնուհետև փշերի մեջ, և վերջում` պարարտ հողի մեջ: Աճեցի ու շատ պտուղ տվեցի: Ո՞վ էր ինձ ցանողը:
27. Բարև ձեզ: Ես մի փոքրիկ աղջիկ եմ: Շատ եմ սիրում Հիսուսին: Մի անգամ այնպես պատահեց, որ հիվանդացա ու մահացա: Բայց իմ Հիսուսը նորից կյանք տվեց ինձ: Ո՞վ եմ ես:
28. Բարև ձեզ: Ես ապրում էի Հուս երկրում եւ Աստվածավախ մարդ էի: Ունեի 7 որդի և 3 դուստր: Այնպես պատահեց, որ ես կորցրի զավակներիս և ունեցվածքս: Ո՞վ եմ ես:
29. Բարև ձեզ: Մի անգամ ճանապարհով անցնելիս ինձ ծեծեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Իմ կողքից երկու մարդ անցան, բայց ինձ չօգնեցին: Ինձ օգնեց մի բարի սամարացի, մշակեց վերքերս և ինձ պանդոկ տարավ: Ո՞վ եմ ես:
30. Բարև ձեզ: Խաբելով հորս` ես ստացա իմ եղբայր Եսավի համար նախատեսված օրհնությունը: Եղբորս երեսից փախա և երկար տարիներ ապրեցի իմ քեռի Լաբանի տանը: Ո՞վ եմ ես:
31. Ողջույն: Ես իմ հոր ուրախությունն էի: Մի օր հայրս Աստծո հրամանով ինձ տարավ Մորիայի սարը, կապեց ինձ ու դրեց զոհասեղանի վրա: Բայց Աստված թույլ չտվեց, որ հայրս ինձ զոհաբերի: Ո՞վ եմ ես:
32. Բարև ձեզ: Ես շուտով զղջացի, որ ազատեցի այդքան ստրուկներին և հրամայեցի կառքերով ընկնել նրանց ետևից: Երբ տեսա, որ նրանք անցան Կարմիր ծովի միջով, ինքս էլ իմ զինվորների հետ գնացի նրանց ետևից: Բայց Աստված ծովը կրկին փակեց և մենք խեղդվեցինք: Ո՞վ եմ ես:
33. Բարև ձեզ: Մենք ստիպված էինք շատ տարիներ ապրել Եգիպտոսում: Ծանր է հիշել այդ ժամանակները: Մենք շատ էինք տանջվում: Բայց Աստված մեզ զորավոր ձեռքով հանեց Եգիպտոսից: Ովքե՞ր ենք մենք:
34. Բարև ձեզ: Աստված ինձ ստեղծեց 6-րդ օրը: Ինձ հրամայեց բոլոր ծառերի պտուղներից համարձակ ուտեմ, բացի բարու եւ չարի գիտության ծառից: Ո՞վ եմ ես:
35. Բարև ձեզ: Ես մեծանում ու դաստիարակվում էի թագավորական պալատում, բայց գիտեի, որ հրեա եմ: Մի օր թողեցի թագավորական բոլոր ճոխություններն ու վերադարձա իմ եղբայրների մոտ: Հետագայում Աստված իմ միջոցով ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից: Ո՞վ եմ ես:
36. Ողջույն: Աստված ինձ խոստացավ, որ իմ սերունդը ծովի ավազի չափ է լինելու: Բայց մինչև 100 տարեկանը ես ոչ մի երեխա չունեի: Մի օր ինձ հյուր եկան Աստծո երեք բանբերները: Մեկ տարի անց ծնվեց իմ որդին: Ո՞վ եմ ես:
37. Ողջույն, ես մի ասորի զորապետ եմ: Իսրայելացի մի փոքրիկ աղջկա վկայությամբ բժշկվեցի բորոտությունից: Ո՞վ եմ ես:
38. Ողջույն: Հորեղբորս անունն Աբրահամ էր: Նրանցից բաժանվելուց հետո ապրում էի Սոդոմ-Գոմոր քաղաքներում: Երբ Աստված կործանեց այդ քաղաքները, ողջ մնացինք միայն ես և երկու աղջիկներս: Ո՞վ եմ ես:
39. Բարև ձեզ: Ինձ կառուցեցին Նոյի զավակները: Բայց դեռ կառուցումը չավարտած, մի մեծ փոթորիկ եղավ և մարդկանց լեզուները խառնվեցին: Այդպես էլ կիսատ մնացի: Ո՞վ եմ ես:
40. Բարև ձեզ: Մի օր ես տիրոջս հետ գնում էի մադիանացիների երկիրը: Հանկարծ մեր առջև ելավ Աստծո հրեշտակը: Ես ճանապարհից դուրս եկա, և տերս ծեծեց ինձ: Ո՞վ եմ ես:
41. Բարև ձեզ: Ես մի ծեր մարդ եմ: Աստծո հրամանով  տապան կառուցեցի և ընտանիքով նրա մեջ մտա ու փրկվեցի ջրհեղեղից: Ո՞վ եմ ես:
42. Բարև ձեզ: Մենք երկու երկվորյակ եղբայրներ ենք: Մի օր Աստծուն ընծա բերեցինք: Աստված եղբորս ընծան ընդունեց, իսկ իմը`մերժեց: Ես շատ զայրացա և սպանեցի եղբորս: Ո՞վ եմ ես:
43. Բարև ձեզ: Շատ օրեր մենք քայլում էինք անապատում: Մանանան, որը սկզբում մեզ շատ համեղ էր թվում, արդեն զզվեցրել էր մեզ: Մենք հաճախ էինք դժգոհում Աստծուց և տրտնջում, որ մեզ դուրս բերեց Եգիպտոսից: Ովքե՞ր ենք մենք:


Категория: Խաղեր | Добавил: annamanukner
Просмотров: 237 | Загрузок: 71 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
avatar