Главная » Файлы » Սցենարներ

Կյանք մահվան ճանապարհին
[ Скачать с сервера (22.9Kb) ] 19.11.2015, 19:20
Կյանք՝ մահվան ճանապարհին:
  • Տեսարան առաջին ընտանիքում
Արտյոմ - Մա՜մ, ես կես ժամից տանը կլինեմ:
Մայր - Ո՞ւր ես գնում տղաս, սպասի՛ր, հիմա հայրդ կգա: (շարունակելով ամանորյա գործերը)
Արտյոմ - (հագնելով վերարկուն) Մամ ընկերներիս հետ պայմանավորված գործ ունեմ, չեմ ուշանա (դուրս գալով տնից) չանհանգստանաս:
Մայր - (իքնիրեն խոսելով) Այս գեղեցիկ օրերին ի՞նչ գործեր ունեն այդ տղաները, այ քեզ չարաճճիներ:
  • Տեսարան երկրորդ ընտանիքում
Արման - Մա՜մա՜, մա՛մ, ա՜յ մամ, ո՞ւր ես:
Մայր - (բարկանալով) Դե ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզում, ոչ թողնում ես աշխատեմ, ոչ էլ օգնում ես: Չես տեսնո՞ւմ չեմ հասցնում գործերս:
Արման - Ի՞նչ եմ ուզում, (թեթև բարկանալով) ասում եմ հիմա տեղ եմ գնում, մի կես ժամից կգամ: (հագնվում է)
Մայր - Տո ուր ուզում ես գնա, մենակ թե երեսդ չտեսնեմ: (Արմանը դուրս է գալիս) Այ մարդ դե ինձ չի լսում էլի, չի-լը-սում:
  • Տեսարան երրորդ ընտանիքում
Արթուր - (ներս մտնելով) Մայրի՛կ էլի անելու գործ կա՞: (ջրով լի դույլերը դնում է իր տեղը)
Մայր - Այո՛, գնա մառան և բեր սեղանին դնելու մրգերը:
Արթուր - Հիմա կբերեմ: (վերադառնալով մրգերը ձեռքին) Շատ ցուրտ է դուրսը մայրիկ: Ահա վերցրու: Էլ ի՞նչ կա անելու:
Մայր - Առայժմ չկա որդիս, ապրես:
Արթուր - Այդ դեպքում թույլ կտա՞ս մի կես ժամով բացակայեմ տնից, շուտ կվերադառնամ:
Մայր - Իսկ ո՞ւր ես ուզում գնալ այս գիշերով:
Արթուր - Ընկերներիս հետ մի փոքր գործ ունեմ, թույլ տուր խնդրում եմ:
Մայր - Այդ դեպքում չուշանաս, ահա մեկ ժամից Ամանոր է:
Արթուր - Չեմ ուշանա մայրիկ: (համբուրելով դուրս է գալիս)
  • Տեսարան չորրորդ ընտանիքում
Արտակ - Մա՞մ, մե՜րա՜:
Մայր - Ասա լսում եմ:
Արտակ - Ես հոգնեցի, գնամ մի քիչ պարկեմ հանգստանամ:
Մայր - Ինչպես ուզում ես: (Արտակը թաքուն դուրս է գալիս տնից)
  • Տեսարան հինգերորդ դրսում
Արտյոմ - Եկա՞ր Արման: (գալիս են կացիններով)
Արման - Հա, էս ո՞ւր են մնացածը
Արտյոմ - Ի՞նչ իմանամ, երևի հիմա կգան:
Արթուր - Էստեղ ենք էստեղ:
Արտակ - Կարծում էիք չէի՞նք գալու:
Արման - Չէ՛, ուղղակի ուշ է, հիմա ի՞նչ ենք անելու:
Արտակ - Ի՞նչ ենք անելու, պետք է անենք այն, ինչ որոշել ենք:
Արթուր - Այդ դեպքում գնանք:
Արտյոմ - Չէ՛, սպասեք, բա Արմենը: Արմենին չտանե՞նք:
Արթուր - Ինքը չի գա ես նրան լավ գիտեմ:
Արման - Չէ Արտյոմը ճիշտ է ասում, գնանք կանչենք:
Արտակ - Տո իզուր ժամանակ մի կորցրեք, մեկ է չի գալու:
Արտյոմ - Լավ տղաներ, եկեք փորձենք մի գուցե գա:
Արման - Դուք սպասեք, որ ձեզ չտեսնի: (մի քանի քայլ առաջ գնալով կանչում է) Արմե՜ն, հե՜յ Արմեն:
Արմեն - Ի՞նչ է Արման, ի՞նչ է պատահել:
Արման - Արմեն մի րոպեով կարա՞ս իջնես:
Արմեն - Իսկ ի՞նչ կա, ինչի՞ համար:
Արման - Չեմ ուզում բարձր ասեմ, իջիր կիմանաս:
Արմեն - Հիմա գալիս եմ սպասիր: (դուրս է գալիս) Բարև Արման, ի՞նչ կա էս ուշ ժամին:
Արման - Դե ո՞նց ասեմ, տղաներով լավ ծրագիր ունենք, ուզում ենք դու էլ գաս մեզ հետ:
Արմեն - Տղաներո՞վ, իսկ ես կարծեցի թե մենակ ես:
Արման - Չէ՛, մենակ չեմ: Է՜յ եկեք այստեղ: (գալիս են և ձեռքով բարևում են Արմենին)
Արտակ - Ինչպե՞ս է եղբորս ամանորյա տրամը:
Արտյոմ - Կարծում եմ լավ կլինի չէ՞ եղբայր:
Արմեն - Դե՛, տոնական: Իսկ ինչո՞ւ եք կանչել ինձ:
Արթուր - Լսի՛ր Արմեն, մենք բոլորս մի լավ ծրագիր ունենք և ուզում ենք մասնակցես մեզ հետ:
Արմեն - Իհարկե կմասնակցեմ, եթե իսկապես լավ ծրագիր լինի: Իսկ ի՞նչ ենք անելու:
Արտյոմ - Գնալու ենք եղևնիների բլուրից եղևնի կտրենք ու բերենք:
Արտակ - Հը՞, ի՞նչ կասես:
Արմեն - Այսինքն:
Արման - Այսինքն եղևնի պիտի կտրենք և տանենք ծախենք:
Արթուր - Մեկ եղևնին 12000 դրամ է, մենք այն կվաճառենք 10000-ով:
Արտակ - Ի՞նչ կասես Արմեն, մարդս 2000 կաշխատենք: Լավ չի՞ լինի:
Արմեն - Այսինքն գողանանք հա՞:
Արտյոմ - Թեկուզ և, իսկ ի՞նչ կլինի որ:
Արմեն - Ոչինչ, ուղղակի ես չեմ կարող գալ:
Արման - Ինչո՞ւ եղբայր Արմեն:
Արմեն - Որովհետև ես չեմ կարող գողանալ:
Արթուր - Տո մենք էլ չենք կարող գողանալ, ուղղակի կարիքն է ստիպում:
Արմեն - Իսկ ես դրա կարիքը չունեմ:
Արտակ - Ես ասում էի չէ, որ իզուր ժամանակ ենք կորցնում:
Արման - Դե այդ դեպքում մենք կգնանք առանց քեզ:
Արմեն - Ինչպես ցանկանաք, ես իմ նոր տարին ուզում եմ անց կացնել ծնողներիս և ամենակարևորը Հիսուս Քրիստոսի հետ:
Արթուր - Իսկ առանց դրա չես կարո՞ղ խոսել մեզ հետ:
Արմեն - Կարող եմ, բայց լավ կլիներ դուք էլ իմանայիք և ճանաչեիք Հիսուս Քրիստոսին:
Արտյոմ - Գնանք ուշ է, դրա ժամանակը չունենք:
Արման - Մի րոպե Արտյոմ: (դիմելով Արմենին) Իհարկե մենք գիտենք Հիսուսի մասին, գիտենք, որ Նա խաչվեց մեր մեղքերի համար: Դու մեզ այդ ասել ես: Իսկ ի՞նչ կասես այս մի մեղքի համար, որ հիմա գնալու եմ գողության:
Արմեն - Աստված կարող է ներել քո բոլոր մեղքերը, իհարկե եթե զղջաս դրանց համար: Իսկ եթե գիտակցաբար ես մեղք գործում, Հիսուս Քրիստոսին մեկ անգամ ևս խաչն ես բարձրացնում և արհամարհում: Դժվար կլինի զղջալ այդ մեղքի համար:
Արման - Իսկ հետո ի՞նչ կլինի եթե չզղջամ:
Արմեն - Հետո՞, քեզ չի ների Հիսուս: (Արմանն ապտակում է Արմենին)
Արման - Այդ քո ասածի համար եղբայր սիրելի: Իսկ մենք դեռ կտեսնվենք: Գնացինք:
Արմեն - (բացականչելով) Բայց իմացեք, որ սխալ եք անում: (մենակ մնալուց հետո) Հիսո՜ւս ողորմություն արա նրանց: (բարձրանում է տուն)
  • Անտառում
Արթուր - Ահավոր ցուրտ է, ոտքերս սառել են:
Արման - Դեռ շա՞տ ունենք գնալու:
Արտյոմ - Ո՛չ, արդեն հասնում ենք: (հասնելով) Տղեք հիմա որն ուզում եք կտրեք, միայն թե արագ:
Արտակ - Արտյոմ բայց սրանք հաստաբուն են:
Արման - Դրա համար Արտակ սովորիր, բարձրանում ես ծառը և կտրում գագաթի մասից:
(բարձրանում են ծառը, սկսում կտրել, Արմանը ընկնում է և գլուխը խփում քարին)
Արթուր - (նկատելով Արմանի ընկնելը) Արմա՞ն (մոտենալով) ի՞նչ եղավ քեզ, վեր կաց, (հրելով) Արմա՞ն:
(կանչում է ընկերներին) Արտյո՜մ, Արտա՜կ Արմանը վայր ընկավ շուտ արեք եկեք, արագացրեք: Արման ի՞նչ եղավ քեզ, վեր կաց, բաց աչքերդ:
Արտյոմ - (մոտենալով) Արթո՞ւր, ի՞նչ պատահեց Արմանին:
Արթուր - Եղևնուց ցած ընկավ:
Արտակ - Մի րոպե լուռ մնացեք: (ստուգելով շնչառությունը) Մահացավ:
Արտյոմ - Ինչպե՞ս թե մահացավ:
Արտակ - Ահա՛, տե՛ս, գանգոսկրը փշրված է:
Արթուր - (բղավելով) Արմա՜ն վեր կաց, (ընկնելով նրա վրա) բաց աչքերդ, (թափահարելով Արմանին) դե վեր կաց ախպերս: Աստված իմ էս ի՞նչ եղավ:
Արտակ - Ի՞նչ ես բղավում, (ետ քաշելով Արթուրին) մեկ է նա քեզ չի լսում: (լռությունից հետո) Եկեք փախչենք:
Արթուր - Ինչպե՞ս թե փախչենք:
Արտակ - Այո՛, ծածկենք եղևնու ճյուղերով ու փախչենք:
Արտյոմ - Գժվեցի՞ր ինչ է, և հետո ի՞նչ կլինի:
Արտակ - Ի՞նչ է, ուզո՞ւմ ես մարդասպանի պես դատվենք և բա՞նտ նստենք:
Արթուր - Իսկ փախչելով ի՞նչ օգուտ կունենանք:
Արտակ - Կթաքցնենք մեր հետքերը:
Արտյոմ - Ոչ մի դեպքում, ես կասեմ ճիշտը, ինչ ուզում է թող լինի:
Արտակ - (թեթև հրելով Արտյոմին) Ես քեզ ասացի՞ փախչենք, ուրեմն փախչենք:
Արտյոմ - Բայց ի՞նչ կլինի հետո:
Արտակ - Հետոն չգիտեմ, իսկ հիմա ծածկենք: (ծածկում են եղևնու ճյուղերով, թողնում անտառում և հեռանում)
  • Բակում
Արտյոմ - Տղաներ իմ խիղճս տանջում է, այս Նոր տարվա շեմին կորցրինք մեր ընկերոջը, իսկ նրա ծնողնե՞րը ...
Արթուր - Գոնե ասենք ծնողներին, գոնե կթաղեն ...
Արտակ - Դա մեր կողմից հիմարություն կլինի:
Արթուր - (փոքր ինչ բարկանալով) Հիմարությունը քո արած գործն է: Երբ Արմանը կենդանիր էր մեր ընկերն էր, իսկ հիմա թողնենք, որ բաժին դառնա գիշատիչների՞ն: (Արտակը մի փոքր այլ կողմ գնալով նստում է գետնին գլուխը առնելով ձեռքի ափերի մեջ)
Արտյոմ - Բա ի՞նչ ենք անելու, ծնողներին ի՞նչ ենք ասելու:
Արտակ - Ոչինչ էլ չանենք:
Արթուր - Դու ձայնդ կտրիր, ես գիտեմ ինչ կանենք, թող սա լինի մեր վերջին հույսը: Սպասեք այստեղ: (մոտենալով Արմենի տանը, կանչում է) Արմե՜ն, Արմե՜ն:
Արմեն - (դուրս նայելով) Ի՞նչ Արթուր լսում եմ:
Արթուր - Իջի՛ր խնդրում եմ մեկ րոպեով:
Արմեն - Հիմա կգամ: (իջնում է)
Արթուր - Արմեն դու մեզ պետք ես:
Արմեն - Ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող եմ օգնել:
Արթուր - Մի փոքր այս կողմ արի:
Արմեն - (տեսնելով Արտակին և Արտյոմին) Ի՞նչ է եղել տղաներ, ինչո՞ւ եք սառած և վախվորած:
Արթուր - Լսի՛ր Արմեն, Արմանը մահացել է անտառում:
Արմեն - Ո՞նց թե մահացել է, Աստված իմ, իսկ ինչպե՞ս է մահացել:
Արտյոմ - Եղևնուց վայր ընկավ, գանգոսկրը փշրեց և մահացավ:
Արմեն - Իսկ ո՞ւր է նրա դին:
Արթուր - Այնտեղ անտառում, ձյան մեջ, եղևնիներով ծածկված:
Արմեն - Ինչո՞ւ եք թողել այնտեղ:
Արտակ - Վախեցանք:
Արմեն - Բայց ես ի՞նչ պետք է անեմ:
Արթուր - Չգիտեմ, դու մի բան արա: Աղոթի՛ր Աստծուն:
Արմեն - Ես ոչինչ չեմ կարող անել: Ավելի լավ է ասեք Արմանի ծնողներին:
Արտակ - Ես գիտեի, որ ոչինչ չի կարող անել:
Արթուր - Արմե՛ն, ես գիտեմ, որ դու ոչինչ չես կարող անել, բայց հավատում եմ, որ քո Աստվածը, որ հավատարիմ ես Նրան, հավատարիմ կլինի պատասխանելու քո աղոթքին: Գնանք խնդրում եմ:
Արմեն - Ախր ... (կանչում է) Մայրի՜կ, մայրի՜կ:
Մայր - (նայում է պատուհանից) Ի՞նչ է որդիս, այդ ովքե՞ր են քո հետ:
Արմեն - Իմ ընկերներն են մամ: Ես տեղ եմ գնում, շուտ կգամ:
Մայր - Ո՞ւր ես գնում, ահա շուտով կհնչի Ամանորի զանգերը:
Արմեն - Դե լավ մամ, խնդրում եմ չանհանգստանաս, շուտ կվերադառնամ: (դիմելով ընկերներին) Գնացինք: (մտնելով անտառ) Որտե՞ղ եք պահել նրան:
Արթուր - Ահա այս ճյուղերի տակ: (ճյուղերը մի կողմ են նետում)
Արմեն - (մոտենալով Արմանի դիին) Աստված իմ, մարմինն ամբողջովին սառել է:
Արթուր - Արմեն մենք քո հետ ծնկի կգանք այս ձյան մեջ, միայն թե աղոթի՛ր նրա համար:
Արմեն - Ես չեմ կարող: Սա ուղղակի ... (խոսքը ընդհատելով)
Արթուր - Խնդրում եմ Արմեն: (Արթուրը, Արտակը, Արտյոմը ծնկի են գալիս)
Արմեն - (ծնկի գալով) Աստավծ իմ, Հիսո՜ւս, քո առջև եկած, խնդրում ենք միասին, մի թող այս հոգուն տանջվի խավարի կապերի մեջ: Ես խնդրել էի Քեզ, որ դու ողորմություն անես ընկերներիս: Լացով եմ աղաչում, թող Քո արյունը սուրբ հոսի այստեղ, կենդանացնի մեր հոգիները, ների մեր մեղքերը: Հիսո՜ւս, գթառատ Աստված, քո ողորմությունները բազմաթիվ են և դրանցից գոնե մեկը մի խնայիր Արմանից: Ես գիտեմ, որ դու լսում ես մեզ:
Արտակ - Վա՜յ նայեք, Արմանն աչքերը շարժում է:
Արմեն - Եկեք տղաներ, եկեք Արմանին այս կողմ բերենք: (հետո) Ահա մարմինը տաքանում է:
Արթուր - Այս ի՞նչ է կատարվում Աստված իմ, այս ի՞նչ հրաշք է:
Արտյոմ - Բայց ինչպե՞ս է հնարավոր, Արմա՞ն, Արման ինձ լսո՞ւմ ես:
Արման - Արմեն, որտե՞ղ ես:
Արմեն - Էստեղ եմ Արման ջան, ասա լսում եմ:
Արման - Արմեն ինձ ուզում էին տանջել, չարչարել, վառել կրակների մեջ: Ու չգիտեմ ինչպես ես ետ եկա, բայց լսեցի մի ձայն սքանչելի, գեղեցիկ ու քաղցր ասաց «Գնա՛, վերջին առիթն եմ քեզ տալիս, ապաշխարիր» և հետո, հետո չլսեցի ինչ ասաց:
Արմեն - Արման դու տեսա՞ր Նրան:
Արման - Ո՛չ, չտեսա, չկարողացա նայել վրան, ամաչում էի գլուխս վեր բարձրացնել: Իմ մարմնիս վրայով սողում էին լպրծուն կենդանիներ, իսկ Նա փայլում էր մաքրությունից:
Արմեն - Արման հիմա հավատո՞ւմ ես Աստծո գոյությանը:
Արման - Այո այո հավատում եմ, ես տեսա ...
Արմեն - Ընդունո՞ւմ ես քո բոլոր մեղքերը, որ մեղավոր ես, որ Հիսուսն իր մահով և իր սուրբ այրամբ ներում է քո մեղքերը:
Արման - Այո այո, ընդունում եմ Արմեն:
Արմեն - Աղոթի՛ր Նրան:
Արման - Հիսուս ես մեղավոր եմ քո առաջ, ընդունում եմ իմ մեղավոր լինելը, խնդրում եմ մաքրիր ինձ քո արյունով, հեռացրու այդ զզվելի կենդանիները մարմնիս վրայից, լացով եմ գալիս Քո առաջ: Խնդրում եմ: Արմեն ահա հիմա տեսնում եմ Հիսուսին, փայլում է Նա անմահության մեջ: Նայի՛ր Արմեն հրեշտակներին ինչ բարի են ու խաղաղ: Աստված իմ էլ ցավ չեմ զգում: Տեսնո՞ւմ եք տղաներ, ես էլ եմ փայլում լույսի մեջ: Արմեն լսեցի՞ր Նա կանչում է ինձ իր մոտ, դու չլսեցի՞ր Արմեն, ես գնում եմ նրա մոտ, ես գալիս եմ Հիսուս (վերջի խոսքերը ասում է կծկտուր, շշնջալով, կրկնելով և հոգին ավանդում)
Արմեն - Փառք քեզ Հիսուս, շնորհակալ եմ, որ քո ողորմությունն արեցիր Արմանի կյանքում:
Արտյոմ - Ես ընդունում եմ քեզ Աստված, դու կաս ու գոյություն ունես իմ կյանքում:
Արթուր - Հիսուս ես գիտեի որ դու գթառատ ես, ներիր ինձ իմ մեղքերի համար:
Արտակ - Ես չէի հավատում, բայց հիմա լացով եմ խնդրում ինձ չթողնես Հիսուս, միշտ եղիր իմ կյանքում և ես կծառայեմ քեզ:
Արմեն - Եղբայրներ արդեն ուշ է, վերցնենք Արմանի մարմինն ու գնանք:
(հնչում է Նոր տարվա զանգերը)

Վերջ
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 682 | Загрузок: 143 | Комментарии: 3 | Рейтинг: 4.0/8
Всего комментариев: 3
avatar
3
Astco hpashq@ im Artyomis het cavoq chpatahec u arden ushe...
avatar
1
Parq  Tirojs amenakarevor prkutian` hogu prkutian hamar...
Baic... hajord tesarann el indz shat hetaqrqir e` tsnoghnern inchpes imacan, inch arecin, inch asacin...?
avatar
2
2
Սցենարի շարունակությունը կարծում եմ կարելի է ստեղծագործել և գրել որպես պատմվածք, ինձ էլ է թվում, որ այն նույնպես հետաքրքիր կլինի ներկա պատմության պես: Չգիտեմ, գուցե ժամանակ լինելու դեպքում շարունակեմ այն և դարձնեմ մի լիարժեք պատմություն:
Շնորհակալ եմ Ձեր մեկնաբանության համար:
avatar