Главная » Файлы » Սցենարներ

Անհնազանդ Հովնանը
[ Скачать с сервера (21.5Kb) ] 09.05.2013, 13:29
Անհնազանդ Հովնանը

Հովնան - Օ՜հ, չափազանց հոգնածություն կա վրաս։ (Ներս մտնելով բեմ՝ խոսում է)։ Չեմ հասկանում՝ մարդիկ ինչո՞ւ չեն հավատում մեզ՝ մարգարեներիս, երբ զգուշացնում ենք սպասվող վտանգի մասին։ Ո՜վ, Աստված իմ, ո՞րն է իմ օգուտը, ինչո՞ւ համար եմ ոտքով մղոններ կտրում, ինչ է թե մարդի՞կ են կորսվում։ Լավ է լինեի կոշկակար, կավագործ, քան թե մարգարե։ (Ուզում է պառկել)։ Պառկեմ, մի քիչ հանգստանամ, այս մի քանի օրվա մեջ լավ նիհարեցի։ (Հանկարծ երկնքից ձայն է լսվում)։
Ձայն - Հովնա՜ն։
Հովնան - (Տեղից ցատկելով)։ Այստե՛ղ եմ, Տեր։
Ձայն - Հովնա՜ն, վեր կաց Նինվե մեծ քաղաքը գնա ու քարոզիր, որովհետև նրանց չարությունը իմ առջես ելավ։
Հովնան - (Սկսում է նեղանալ)։ Ինչո՞ւ համար գնամ Նինվե։ Իմ հոգս չէ, թող կորսվեն։ Որքա՜ն չարություն են արել Նինվեցիք մեր ազգի դեմ։ Ե՞ս պետք է մտածեմ իմ թշնամու համար։ Ո՛չ, չեմ գնա Նինվե։ (Մտածում է)։ Ապա ո՞ւր գնամ Աստծո երեսից, ո՞ւր փախչեմ, գնամ Թարսիս։ (Մտածում է)։ Այո՛, միայն Թարսիս։ (Գնում է ծովափ, մոտենում նավաստուն)։ Պարո՛ն սերժանտ, ահա՛ քեզ 20 արծաթ, ես ուզում եմ գնալ Թարսիս։
Սերժանտ - Այո՛, պարո՛ն, տեղավորվե՛ք նավի խորշում։ Հիմա կշարժվենք։ (ճանապարհ են ընկնում։ Հանկարծ ճանապարհին սկսում է քամի փչել)։
Օգնական - Պարո՛ն սերժանտ, հարավից սկսում է քամի փչել։ Կարծում եմ՝ վտանգավոր կլինի։
Սերժանտ - Ո՛չ, դժվար թե վտանգավոր լինի: Տեսնո՞ւմ ես՝ երկինքը պարզ է։ (Մի քանի րոպե հետո քամին ուժեղանում է)։
Օգնական - Պարո՛ն սերժանտ, փոթորիկ է սկսվում։ (Նավի մեջ սկսվում է մեծ իրարանցում, և փրկվելու հույս գրեթե չի լինում)։
Սերժանտ - Լսե՛ք, ո՛վ մարդիկ, ահա կործանվելու վրա ենք, ամեն մեկդ ձեր աստծուն կանչեք։ (Մոտենալով քնած Հովնանին)։ Ինչո՞ւ համար ես քնել, ո՛վ մարդ, վե՛ր կաց քո Աստծուն կանչիր, գուցե օգնի՞ մեզ։
Օգնական - Պարո՛ն սերժանտ, եկե՛ք վիճակ գցենք և տեսնենք, թե ո՞ւմ պատճառով է այս փոթորիկը։ (Վիճակ են գցում, և վիճակը ընկնում է Հովնանին)։
Սերժանտ - Դո՞ւ, քո պատճառո՞վ է այս ամենը։
Հովնան - Այո՛, իմ պատճառով է։ Հիմա ինձ ծովը գցեք, և ծովը կհանդարտվի, որովհետև փոթորիկը իմ մեղքով եղավ։
Բոլորով - Օ՜հ, Եհովա՛, կաղաչենք այս մարդու հոգիին համար մեզ մի՛ կործանիր։ (Հովնանին գցում են ջուրը)։
Օգնական - Նայի՛ր, պարո՛ն սերժանտ, ծովը հանդարտվեց։ Իսկ ի՞նչ եղավ այդ մարդուն։
Հաջորդ տեսարան
Մեծ ձուկը գալիս է և կուլ տալիս Հովնանին)։
Հովնան - Օ՜հ, Աստվա՛ծ իմ, ահա երեք օր է, որ տանջվում եմ այստեղ։ Իմ նեղությանս մեջ քեզ աղաղակեցի, և դու պատասխան տվեցիր։ Գերեզմանի փորից կանչեցի, ու իմ ձայնս լսեցիր։ Անդունդը ամեն կողմից ինձ շրջապատեց, ու մամուռները գլխիս փաթաթվեցին։ Լեռների տակ իջա, բայց դու իմ կյանքս փրկեցիր։ Այս տառապանքների մեջ շնորհակալություն պիտի մատուցանեմ ու ըրած ուխտս պիտի կատարեմ։ Փրկությունը Աստծուց է։
Ձայն - Սե՛ծ ձուկ, Հովնանին ցամաք փսխիր։ (Ձուկը Հովնանին ցամաք է փսխում)։ Հովնա՛ն, վե՛ր կաց, Նինվե մեծ քաղաքը գնա ու տուր նրանց այն պատգամը, որ ես քեզ կհայտնեմ։
Հովնան - Այո՛, Տե՛ր Աստված, կգնամ Նինվե և կասեմ այն, ինչ դու ես ինձ հրամայել։ (Գնում է Նինվե)։ Ո՛վ Նինվե՝ մեծ քաղաք, քառասուն օր կա, ու Նինվեն պիտի կործանվի։ (Թողնելով հեռանում է քաղաքից)։
Սի մարդ - Մե՛ծ քաղաք Նինվե, հավատացե՛ք Հովնանի Աստծուն և ապաշխարեցեք, ծոմապահություն քարոզեցեք։ Գուցե Աստված ների՞ մեր հանցանքները։
Ուրիշ մարդ - Մարդ ու անասուն, արջառ ու ոչխար թո՛ղ բան չուտեն, չարածեն, ջուր չխմեն։ Մարդիկ ու անասուններ քուրձ թո՛ղ հագնեն ու բոլոր ուժով Աստծուն աղաղակեն։ Ամեն մարդ իր չար ճամփայից և անիրավությունից թո՛ղ ետ դառնա։ Ո՜վ գիտե, թերևս Աստված գթա մեզ և իր սաստիկ բարկությունը մարի, ու չկորսվենք։
Բոլորով - Աստված մեր, մենք զղջում ենք մեր անիրավությունների համար և խնդրում, ներիր մեզ և մի՛ կործանիր քո սաստիկ բարկությունով։
(Հովնանը բարձրանում է սարը և նստում՝ սպասելով Նինվեի կործանմանը։ Տեսնելով, որ Աստված զղջաց Նինվեն կործանելուց, ասում է)։
Հովնան - Ով Աստված իմ, վշտացավ սիրտս, ու նեղացա Քեզանից, որովհետև երբ դեռ իմ երկրիս մեջ էի, գիտեի, որ Դու ողորմած, գթած, երկայնամիտ ես ու չարիքի համար ցավում ես։ Դրա համար Թարսիս փախա։ Հիմա կաղաչեմ Քեզ, հոգիս ինձնից առ, որովհետև մեռնելս ապրելուց լավ է։
Ձայն - Մի՞թե այդպես նեղանալովդ ճիշտ կանես, Հովնան։
Հովնան - Ինչ-որ է, Աստված իմ, այստեղ պիտի նստեմ մինչև տեսնեմ Նինվեի կործանումը։ (Աստված դդմենի է աճեցնում, որպեսզի Հովնանին պաշտպանի արևից)։
Հովնան - Շատ է տոթ, արևը այրում է, երանի՜ մի զով տեղ լիներ, հանգստանայի։ (Նայելով այս ու այն կողմ՝ տեսնում է դդմենին)։ Այս ի՞նչ դդմենի է աճել իմ գլխավերևում։ Վերջապես հովացա։ Լավ էլ հովանի է արել ինձ։ Մի քիչ քնեմ։ (Մի քիչ անց դդմենին չորանում է)։ Աստված իմ,ինչո՞ւ դդմենին չորացավ։ Ո՞րդը պիտի ուտեր նրան, կամ արև՞ը պիտի խորշակահար աներ նրան։ Ինչո՞ւ սա եղավ։ Իմ սիրտս նորից մարեց։ Մեռնելս ապրելուց լավ է։
Ձայն - Հովնան, մի՞թե դդմենու համար նեղանալովդ ճիշտ կանես։
Հովնան - Այո, մեռնելու չափ ճիշտ կանեմ։
Ձայն - Դու դդմենուն խղճացիր, որ նրա համար չաշխատեցիր ու չմեծացրիր, որ մեկ գիշերվա մեջ աճեց և մեկ գիշերվա մեջ չորացավ։ Ես պիտի չխղճա՞մ մեծ քաղաքի՝ Նինվեի համար, պիտի ցույց չտա՞մ իմ աստվածային սերը այդ քաղաքի վրա, որտեղ հարյուր քսան հազարի չափ մարդ կա և անասուններ։ Ուրեմն, ով Հովնան, հասկացիր, թե որն է աստվածային սերը ....
Վերջ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 1732 | Загрузок: 621 | Рейтинг: 4.4/7
Всего комментариев: 0
avatar