Главная » Файлы » Սցենարներ

Անակնկալ նվերը
[ Скачать с сервера (27.8Kb) ] 08.05.2013, 16:13
Անակնկալ նվերը

(Ներս է մտնում Կապիչինոն և սկսում է երգել Չիչոյի նկարը ձեռքին. «Ես սիրում եմ Տեր Հիսուսին ա՜յ ա՜յ ա՜յ այսքան...» երաժշտության տակ)։
Կապիչինո - Վաղուց է, որ քեզ չեմ տեսել, իմ Չիչո եղբայր,
                 Չեմ տեսել ու քիչ է մնում դառնամ խելագար,
                 Ա՜խ, ու՞ր ես դու հիմա, արի ես քեզ համբուրեմ,
                 Դեմքիդ նայեմ ու ծիծաղեմ ու ամուր գրկեմ։
                             Կարոտել եմ քեզ, իմ եղբայր, դե դու շուտ արի,
                             Արի՛ տեսնեմ քեզ, փաթաթվեմ, սիրտս մի մարի,
                             Խելքի կտոր, կյանքի հատոր, փոքրիկ տրակտոր,
                             Ե՞րբ պիտի գաս, որ քեզ տեսնեմ, կարոտս առնեմ։
(Առանց երաժշտության)։ Ա՜խ, իմ եղբայր Չիչո, ու՞ր ես։
                                 Արի՛ տեսնեմ՝ պաղ աղբյուր ես։
(Չիչոն ներս է մտնում՝ երգելով, Կապիչինոյի նկարը ձեռքին. «Ու քո փրկարար, քո սրտի ձայնով...» երաժշտության տակ)։
Չիչո - Կապիչինո՛, ես կարոտել եմ քեզ,
         Կարոտել եմ քո շորերին պես—պես,
         Կապի՛կ իմ սիրուն, արի՝ քեզ տեսնեմ,
         Դեմքիդ նայեմ ու ծիծաղս զսպեմ։
                      Մի՞թե չես լսում իմ ձայնը տխուր,
                      Մի՞թե չես տեսնում արցունքներս լուռ,
                      Կանչում եմ, ու՞ր ես, կարոտել եմ քեզ,
                      Ա՜խ, երանի՜ ես փաթաթվեի քեզ։
(Առանց երաժշտության)։ Ա՜խ, ի՛մ եղբայր Կապիչինո։
                                 Ո՞ւր ես, արի՛ առլեկինո։
(Կապիկները նայում են իրար, նայում նկարին, նորից նայում իրար ու զարմացած խոսում)։
Կապիչինո - Չիչո՞, ո՞նց ես։
Չիչո - Կապիչինո՞, լավ եմ, լավ։
Կապիչինո - Վա՜յ, կարոտել էի, ի՞նչ կա—չկա։
Չիչո - Ոչ մի բան էլ չկա, ամեն ինչ նույննա։Քեզնից ասա։
Կապիչինո - Է՜, ի՞նչ ասեմ, ամբողջ օրը, քո նկարը գրկած, համբուրում եմ, ուրախանում, կարոտս առնում։
Չիչո - Ես էլ եմ նույնն անում։Ոնց եմ է քեզ կարոտել։Բայց փոխվել ես հա՜, մեծացե՜լ։
Կապիչինո - Բա դո՞ւ, արա։ Էն ժամանակ Չիչոյիկ էիր, հիմա Չիչո ես դարձել։ Մենակ պոպոզդ ա մնացել նույնը։
Չիչո - Դու փորձում ես ինձ վիրավորե՞լ։
Կապիչինո - Խի՞, եղբա՛յր իմ, ի՞նչ ասացի, որ նեղանում ես։ Պոպոզ է էլի։
Չիչո - Նորից ես վիրավորում հա՞։
Կապիչինո - Չե՛մ վիրավորում, ուղղակի ծիծաղալու պոպոզ է։ (Ծիծաղում է)։
Չիչո - Դե՛ լավ, Կապիչինո՛ տղա, դե տե՛ս։ (ճղում է Կապիչինոյի նկարը ու գցում)։
Կապիչինո - Ի՞նչ, դու ճղեցի՞ր իմ նկարը։
Չիչո - Ի՞նչ է, մու՞թ է, չի՞ երևում։
Կապիչինո - Չփոշմանե՛ս, Չիչո՛ տղա։ (ճղում է Չիչոյի նկարը)։ Ահա՛, ահա՛, այսպես, ահա՛։ (Թափում է գետնին)։
Չիչո - Ահա՛ թե ինչ։ (Բարկանում է)։ Ես էլ կարոտում էի քեզ։ Հետն էլ խղճացի ու քիչ ճղեցի նկարդ։ (Ասում է ու մանրացնում Կապիչինոյի պատռված նկարը)։
Կապիչինո - Վա՜յ, ի՞նչ արեցիր, ամո՛թ։ (Տրորում է)։
Չիչո - Տրորեցի՞ր։ Ի՞նչ է, ես չե՞մ կարող անել։ (Տրորում են, նեղանում իրարից և դուրս գալիս բեմից։ Մի փոքր դադարից հետո երաժշտության տակ, պարելով, ցատկելով ներս են գալիս և հաշտվում իրար հետ)։
Կապիչինո - Ա՜խ, առանց քեզ տխուր պիտի լիներ, Չիչո՛։ (Փոքր դադար)։
Չիչո - Կապիչինո՛, հեչ կյանքում նվեր ստացե՞լ ես։
Կապիչինո - Նվե՞ր։ (Մտածում է)։ Հա՛, ստացել եմ։
Չիչո - Իսկ ի՞նչ ես ստացել։
Կապիչինո - Դե՛, օրինակ, բանանով կոկոս։
Չիչո - Հետո՞, էլ ի՞նչ ես ստացել։
Կապիչինո - է՜լ։ (Մտածում է)։ Բանանի ձողիկներ, կոկոսի ձողիկներ, համբուրգեր, չեբուրիկի։
Չիչո - Կապիչինո՛, իսկ ո՞րն է եղել քո ամենալավ նվերը։
Կապիչինո - Ամենալավ նվե՞րը։ Դե այն նվերը, որը շատ քաղցր է եղել։
(Այդ պահին Տիտոն ու Ֆինոն թաքուն լսում են կապիկներին)։
Կապիչինո - Ի՞նչ է եղել, որ հարցնում ես, Չիչո՛։
Չիչո - Գիտե՞ս՝ ինչ կուզեի, Կապիչինո՛։
Կապիչինո - Ի՞նչ կուզեիր, Չիչո՛։
Չիչո - Կուզենայի մի արկղ նվեր ստանամ, մեջը լինի ամենալավ նվերը աշխարհի։
Կապիչինո - է՜հ, անհավատալի բան ես ուզում։ Չիչո՛, սոված չե՞ս։
Չիչո - Հա՛, կարելի էր մի քիչ խժռեինք։
Կապիչինո - Արի՛ գնանք, Չիչո՛ ջան, արի գնանք հաց ուտենք։
(Դուրս են գալիս բեմից։ Ներս են մտնում Տիտոն ու Ֆինոն)։
Տիտո - Լսեցի՞ր, Ֆինո՛, Չիչոյի երազանքը։
Ֆինո - Հա՛, լսեցի՛, ամենալավ նվերն է ուզում աշխարհի։
Տիտո - Ֆինո՛, արի՛ մի արկղ նվեր տանք կապիկներին։
Ֆինո - Հա՛, կարելի է։ Բայց ի՞նչ նվիրենք։
Տիտո - Դե՛ եսիմ։ Գնա՛նք տեսնենք ի՞նչ ունենք պահած՝ չորացած ոսկո՜ր, փտած մի՜ս։
Ֆինո - ՉԷ՛, ի՞նչ ես ասում, Տիտո՛, ամոթ է։
Տիտո - Կամ էլ չոր հաց՝ հողում թաղած։
Ֆինո - Տիտո՛, ես գիտեմ՝ ինչ նվիրենք, արի՛ գնանք և նվերը պատրաստենք։ Արկղ ունե՞ս, Տիտո՛։
Տիտո - Այո՛, Ֆինո՛, Տիտոն ի՞նչ չունի։
(Եվ երգում են միասին «Քանի որ դու մերժվեցար...» երգի երաժշտության տակ։ Իսկ այդ պահին Ֆիկն ու Պիկը թաքուն լսում են)։
           Չիչոյի համար նվեր պատրաստենք,
           Կապիչինոյին նվեր նվիրենք,
           Մեր եղբայրներին միշտ ուրախացնենք,
           Անակնկալ նվիրենք։
Ֆինո - Տիտո՛, դե՛ արի արկղը տանենք,
          Շատ լավ նվերներ նրա մեջ դնենք։
Տիտո - Ֆինո՛, ես եկա, դե՛ արի գնանք,
           Հանկարծ պարապ չմնանք։
(Դուրս են գալիս բեմից)։
(Ներս են մտնում փիսիկներ Ֆիկն ու Պիկը՝ երգելով «Եթե դու շատ ուրախ ես ծափ զարկիր...» երգի երաժշտության տակ)։
               Մենք ավազակ փիսիկ ենք անտառի,
               Ոչ մի գազանից էլ մենք չենք վախի,
               Ինչ մտածում ենք, կանենք,
               Ում որ ուզենք, կխաբենք,
               Մեր ծրագիրը իր վերջը չունի։
                        Մենք նրանց նվերները կփոխենք
                        Եվ ուրիշ արկղ տեղը կդնենք,
                        Հենց որ բացեն, վախենան,
                        Իրար նայեն, զարմանան,
                        Իսկ մենք նրանց արկղի նվերը կուտենք։
Ֆիկ - Արի՛, Պի՛կ քույրիկ, արի՛ իմ ետևից։ (Դուրս են գալիս բեմից։ Գալիս են կապիկները)։
Չիչո - Բայց կյանքը տխուր է, Կապիչինո՛, ոչ մի հետաքրքիր բան չկա։
Կապիչինո - Օրինակ, ի՞նչ ես ուզում, որ լինի։
Չիչո - Դե՜, օրինակ, մեզ ինչ-որ մեկը մի լավ նվեր տա։
Կապիչինո - Հա՛, հասկացանք, որ նվեր ես ուզում, բայց ի՞նչ նվեր։
Չիչո - Չգիտե՛մ, Կապիչինո՛, մի հատ արկղ լինի, մեջն էլ՝ անակնկալ։
Կապիչինո - էդ ո՞վ պիտի մտածի քո մասին։
(Ներս են գալիս Տիտոն ու Ֆինոն)։
Տիտո - Սե՛նք կմտածենք։
Ֆինո - Եվ արդեն մտածել ենք։
Չիչո - (Ուրախ-ուրախ) Ի՞նչ եք պատրաստել մեզ համար։
Ֆինո - Ամենալավ նվերը։
Տիտո - Մենք լսեցինք ձեր զրույցը և որոշեցինք ուրախացնել մեր կապիկ եղբայրներին։
Կապիչինո - Իսկ ո՞ւր է ձեր այդ ամենալավ նվերը։
Ֆինո - Տիտո - Հիմա կբերենք։ (Բերում են նվերը և տալիս կապիկներին)։
Չիչո - Օ՜, այսքան մեծ նվե՞ր, այսքան շա՞տ։
Ֆինո - Ահա՛, Չիչո՛, սա նվիրում ենք ձեզ։
Տիտո - Ինձ թվում է՝ ձեզ դուր կգա։
Ֆինո - Չիչո՛, գիտեմ, որ անհամբեր ես և ուզում ես բացել նվերը, մենք գնանք, իսկ դուք...
Տիտո - Իսկ դուք բացեք ձեր նվերը մեզնից հետո։
Չիչո - Շնորհակալ եմ, Ֆինո՛, ապրե՛ս, Տիտո՛։
Ֆինո - Տիտո - Հաջողությու՜ն ձեզ։ (Գնում են)։
Չիչո - Տեսա՞ր, եղբա՛յր։ Երազանքս կատարվեց։
Կապիչինո - Տեսնես ի՞նչ կլինի այս արկղում։
Չիչո - (Հոտ է քաշում) ։Կապիչինո՛, ինձ թվում է ուտելու բան է։ Կարծես կարկանդակի հոտ է գալիս։
Կապիչինո - Կարկանդակի՞ (Հոտ է քաշում)։ Հա՜ էլի, կարկանդակի հոտ է։ Արի՛ ուտենք։
Չիչո - Ձե՛ռք չտաս՝ առանց լվացվելու։ Ես պիտի բացեմ արկղը։ Նախ գնանք լվացվելու։ (Կապիկները գնում են լվացվելու, այդ ժամանակ գալիս են Ֆիկն ու Պիկը և թաքուն փոխում են արկղը)։
Ֆիկ - Պի՛կ, արի՛։ Արկղը բե՛ր։ (Բերում է)։ Փոխենք, քանի դեռ չեն եկել։
(Փոխում են և փախչում։ Կապիկները գալիս են և բացում են արկղը, ու հանկարծ արկղի մեջից դուրս է գալիս մի փուչիկ ու պայթում է։ Կապիկները վախենում են)։
Կապիչինո - Ա՜յ քեզ անակնկալ։
Չիչո - ՉԷ՛, սա Տիտոյի և Ֆինոյի տված արկղը չէ։
(Դուրս են գալիս)։ (Գալիս են Ֆիկն ու Պիկը)։
Ֆիկ - Տեսա՞ր, Պի՛կ, ոնց հասցրինք արկղը փոխենք։
Պիկ - Ֆի՛կ, բայց մեր բախտը բերեց հա՜։ Ի՞նչ կլիներ, եթե կապիկները չգնային լվացվելու։
Ֆիկ - Ի՞նչ ես ասում, Պի՛կ, դա անհնար էր, որ նրանք չլվացվեին։ Կապիկ են, բայց մաքրասեր են։
Պիկ - Ի՜նչ ծիծաղելու է չէ՞, «մաքրասեր կապիկ»։ Առաջին անգամ եմ լսում։
Ֆիկ - Տեսնես ի՞նչ են պատրաստել այդ միամիտ կապիկների համար։
Պիկ - Երևի քաղցր թխվածքնե՜ր՝ տարբեր տեսակի, տարբեր չափերի համեղ կոնֆետնե՜ր։
Ֆիկ - Պի՛կ, կարծես կարկանդակի հոտ է գալիս։
Պիկ - Հա՛, ճի՛շտ է, ի՜նչ անուշ հոտ է գալիս, համով կլինի Ֆի՛կ, արի՛ գնանք լվացվենք նոր...
Ֆիկ - ՉԷ՛, նստի՛ր ուտենք, հետո կլվացվենք։
(Արկղը բացում են, հանկարծ արկղը պայթում է, փիսիկները ծածկվում են փոշով։ Գալիս են կապիկները։ Կատուները փախչում են)։
Չիչո - Կապիչինո՛, արի՛ գնանք Տիտոյի և Ֆինոյի համար այսպիսի նվեր պատրաստենք։ (Եվ դուրս են գալիս բեմից)։
Վերջ
Արտակ Շահնազարյան
Категория: Սցենարներ | Добавил: Admin
Просмотров: 1717 | Загрузок: 543 | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
avatar