Գլխավոր էջ » Ֆայլեր » Սցենարներ

Նյութերը ենթաբաժնում: 13
Ցուցադրված նյութերը: 1-10
Էջեր: 1 2 »

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Բեռնումների · Դիտումների
Կյանք՝ մահվան ճանապարհին:
Հինգ ընկերներ, հինգ տարբեր մարդիկ, որոնք մանկությունից ընկերություն են արել և եղբայր դարձել: Հինգ ընկերներից մեկը՝ Արմենը, հավատացել էր Հիսուս Քրիստոսին, դարձի էր եկել ու ապաշխարել: Հաճախ ընկերների ծրագրերը չէին համընկնում Արմենի հավատքի հիմունքներին և փոքր-ինչ խնդիրներ էր լինում նրանց հետ շփման ժամանակ: Նոր տարվա նախաշեմին ընկերները շահավետ ծրագիր են կազմում, և որոշում են Արմենին էլ ընդգրկել իրենց ծրագրում: Արմենին համոզել չի հաջողվում: Ընկերները ընկնում են վտանգավոր իրավիճակում, որից դուրս գալու միակ միջոցը պարզվում է Արմենն է:
Սցենարներ | Դիտումներ - 1073 | Բեռնումներ - 290 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 19.11.2015 | Մեկնաբանություն (3)

Եկեք տոնենք Զատիկը
Տիտո-( ներս է մտնում Տիտոն երգելով)
           Հարության այս առավոտ
           Ուրախ լուր ենք ավետում,
           Տիրոջ սերն է մեզ կարոտ,
           Մեր սրտի դուռն է թակում։
(Այդ պահին ներս է մտնում Ֆինոն՝ միանալով Տիտոյի երգին)
Տիտո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Ֆինո-Ալելույա՜, ալելույա՜, ալելույա՜
Տիտո-Ֆինո-Ալելույա՜ հարությալին ...
Սցենարներ | Դիտումներ - 2609 | Բեռնումներ - 680 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Քրիստոսի հարությունը
Այս սցենարը Քրիստոսի հարության պատմությունն է՝ վերցրած Ավետարանից:Այն ներկայացվել է Աստծո եկեղեցում պտտվող բեմի վրա, դիտել են մանուկներ, պատանիներ, երիտասարդներ և նույնիսկ եկեղեցու ծերեր:Հանդիսատեսներից շատերը հուզվել և զգացել են այն ուրախության փոքր մասը, ինչ զգացել էին աշակերտները՝ տեսնելով հարություն առած Հիսուսին:Ներկայացման որակը կախված է դերասաններից, ռեժիսորից, լուսային և ձայնային էֆեկտներից:Սցենարը պետք է ներկայացնեն եկեղեցու երիտասարդները:Ներկայացումից նկարված որակյալ ֆոտոնկարները տեղ կգտնեն մեր կայքի ֆոտոալբոմ բաժնում:
Բեմադրման մեջ ցանկանում եմ հաջողություն և Աստծո օրհնությունը:
Խնդրում եմ ներկայացումից հետո թողեք ձեր մեկնաբանությունները կայքում:
Սցենարներ | Դիտումներ - 3067 | Բեռնումներ - 775 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Առաքինություն
(Բագրատը ներս է մտնում ճամպրուկով, որի մեջ դրված են թղթեր, գրիչ և բառարան: Նստում է սեղանի մոտ, բացում բառարանը և սկսում մրթմրթալով ընթերցել):
Բագրատ-Էս ինչի՞ ուշացավ է: (Մատը դնելով գրքին՝ շարունակում է): Սեր, երկայնամտություն, համբերություն, առաքինություն... ը՜հը, գտա: Առաքինությունը նման է մեղր ու կարագի, որը... չէ՛, սա չէր: (Կարդում է հաջորդը): Առաքինությունը ...
Սցենարներ | Դիտումներ - 2868 | Բեռնումներ - 772 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Դեպի փարոս
Թափառական-Անտառի մութ մի անկյունում
Ման եմ գալիս տխուր-տրտում,
Մթությունն է ինձ պարուրում,
Բարակ մեջքս ամուր գրկում:
Օ՜, տեսնում եմ այնտեղ՝ հեռուն,
Մի փարոս է միշտ առկայծում,
Գնա՛մ, տեսնեմ տենչալի հույս,
Գուցե տա ինձ Նա կյանք և լույս:
Սցենարներ | Դիտումներ - 2419 | Բեռնումներ - 792 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Չներող ծառան
Մատթեոսի 18:21-35
(Թագավորը կանչում է իր օգնականին):
Թագավոր-Ուրիա՜:
Ուրիա-Լսո՛ւմ եմ, Տե՛ր:
Թագավոր-Կանչի՛ր իմ պարտականներին և առանձին-առանձին վերցրու պարտքերը:
Ուրիա-Այո՛, Տե՛ր:(Բացելով պարտամուրհակը՝ կանչում է): Ամիսա՜դ:
Ամիսադ-(Ներս մտնելով խոնարհվում է): Ո՛վ թագավոր, ահա՛ քո ծառան:
Թագավոր-Որքա՞ն պարտք ունես:
Սցենարներ | Դիտումներ - 2353 | Բեռնումներ - 772 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 12.05.2013 | Մեկնաբանություն (0)

Անտառային Ամանոր
(Տոնածառը բեմ է մտնում երգելով և պտտվելով «Տեսեք սիրուն ծննդյան ծառ» երգի երաժշտության տակ):
1.Նոր տարի է ամենուրեք, մարդիկ ուրախանում են,
   Մեր անտառը շատ գեղեցիկ, տոն է նշում ջերմորեն:
2.Կենդանիներն իրենց համար տոնածառ են զարդարում
   Եվ շուրջբոլորը պարելով՝ Նոր տարին դիմավորում:
3.Ձյունն է նստել այս անտառում, ոչ մի հետք չի երևում,
   Միայն ես եմ այստեղ կանգնել, Նոր ...
Սցենարներ | Դիտումներ - 4286 | Բեռնումներ - 974 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.05.2013 | Մեկնաբանություն (0)

Սցենարը գրված է դերասաններով ներկայացնելու համար:
Տեսարան 1
(Ծաղիկ կովի տնակում պետք է լինեն պատերին նկարված գեղեցիկ ծաղիկներ: Բեմի առջևում կիսաշրջանակաձև 50 ից 60սմ բարձրությամբ թղթե պատ՝ վրան նկարված ծաղիկներ՝ իբր ծաղկանոց, ցնցուղ ծաղիկները ջրելու համար):
Տեսարան 2
(Շնիկ Տիտոյի և ճագար Ֆինոյի տնակում պետք է լինի սեղան, մեկ հատ մեծ բաժակ*,
կաղամբ *,ճակնդեղ*, ոսկոր*, պատից կախելու համար նկար, պատի մեծ ժամացույց, բարձ, ծածկոց, մեծ թուղթ*, մեծ գրիչ*):
Սցենարներ | Դիտումներ - 2891 | Բեռնումներ - 766 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 11.05.2013 | Մեկնաբանություն (0)

Սցենարը Սուրբ ծննդյան տոնի մասին է:
Կապիկները հիշում են, որ ամեն Նոր տարուն նշում էին ինչ-որ մեկի ծնունդը, բայց չեն հիշում, թե ում: Անտառում շրջելով և այցելելով բոլոր կենդանիների տնակները՝ փորձում են գտնել, թե ո՞ւմ ծնունդն է, բայց, ցավոք, այդպես էլ ոչ մի կենդանի չի կարողանում օգնել կապիկներին:
Իսկ ո՞ւմ ծնդունդն է,
Սցենարներ | Դիտումներ - 2913 | Բեռնումներ - 830 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 09.05.2013 | Մեկնաբանություն (0)

Երբևէ հետաքրքրե՞լ է ձեզ, թե ինչպես են կենդանիները Նոր տարին նշում անտառում:
Կարծում եմ՝ մանուկներին ավելի կհետաքրքրի: Պատմվածքը կենդանիների մասին է, որոնք իրենց
միամիտ սրտիկներով փորձում են նշել բոլոր մանուկների կողմից սիրված Նոր տարին:
Իսկ անտառի ամենաչարաճճի կենդանիներ փիսիկները, ինչպես միշտ, խանգարում են նրանց:
Սցենարներ | Դիտումներ - 4425 | Բեռնումներ - 1050 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 09.05.2013 | Մեկնաբանություն (0)

1-10 11-13