Пятница, 31.10.2014, 13:30 / Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Наш опрос
Оцените mesia.ru сайт
Всего ответов: 913
Статистика
Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0

» Сегодня нас посетили
Главная » Файлы » Сценарии

Առաքինություն / Araqinutyun / DOC-RAR
[ Скачать с сервера (21.7Kb) ] 12.05.2013, 16:59
Առաքինություն
(Բագրատը ներս է մտնում ճամպրուկով, որի մեջ դրված են թղթեր, գրիչ և բառարան: Նստում է սեղանի մոտ, բացում բառարանը և սկսում մրթմրթալով ընթերցել):
Բագրատ-Էս ինչի՞ ուշացավ է: (Մատը դնելով գրքին՝ շարունակում է): Սեր, երկայնամտություն, համբերություն, առաքինություն... ը՜հը, գտա: Առաքինությունը նման է մեղր ու կարագի, որը... չէ՛, սա չէր: (Կարդում է հաջորդը): Առաքինությունը նման է հանրակացարանի... չէ՛ է, սա էլ չէր: (Նայելով): Ը՜հը, գտա: Առաքինությունը լինում է երկու տեսակի՝ առաքինի և ոչ առաքինի: (Այդ պահին Սարիբեկը դուռը թակում է): Համեցե՛ք: (Սարիբեկը ներս է մտնում):
Սարիբեկ-Բա՛րև ձեզ, կարելի՞ է: (Սարիբեկը նույնպես ճամպրուկով է, որի մեջ կան տետրեր, գրքեր և գրիչ):
Բագրատ-Սարիբե՞կ, էդ ինչի՞ ես ուշանում:
Սարիբեկ-Ժամացույցիս սլաքը մի փոքր ետ էր ընկել: Խնդրո՛ւմ եմ, ներե՛ք, ընկե՛ր Բագրատ:
Բագրատ-Դե՛ լավ, ժամանակ չկա, նստի՛ր: (Բացում է մատյանը): Անդարդյան Սարիբեկ:
Սարիբեկ-(Կանգնելով): Ներկա:
Բագրատ-Նստի՛ր: Ինչպե՞ս է այսօրվա տրամադրությունդ:
Սարիբեկ-Հոյակապ:
Բագրատ-Իսկ կարո՞ղ ես նույն հաջողությամբ պատմել անցած դասը:
Սարիբեկ-Հիմա կպատմեմ: (Կանգնում է): Սեր-Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի գոռոզանում, չի բարկանում, սերը չարություն չի անում, վատ մտքեր չի մտածում, սերը սիրում է բոլորին՝ ներառյալ ընկեր Բագրատին:
Բագրատ-Հիանալի է, իսկ կարո՞ղ ես ասել՝ սիրո հետևանքները քանիսն են և որո՞նք են դրանք:
Սարիբեկ-Սիրո հետևանքները երեքն են՝ ուշաթափում, հիշողության կորուստ և շրջակա առարկաների ավերում:
Բագրատ-Չէ՛, երևում է՝ լավ ես սովորել: Նստի՛ր, չորս: Հիմա անցնենք մեր այսօրվա դասին: Ուրեմն գրիր Առաքինություն: (Սարիբեկը սկսում է գրել): Առաքինությունը լինում է երկու տեսակ՝ առաքինի և ոչ առաքինի: Առաքինությունը նշանակում է հոգ տանել երեխաների և ըտանիքի համար: Դրա վառ ապացույցն է Առակաց 31 գլուխ 29 խոսքը: Հիմա լսիր: (Սարիբեկը թողնում է գրելը և սկսում է լսել: Իսկ Բագրատը փորձում է բացատրել): Առաքինի բառը առաջացել է ... (մտածում է) որ բառի՞ց, մի րոպե: (Նայում է բառարանը): Առագիլ, առագանի, առաքենի, ը՜հը, առաքինի: (Սկսում է բացատրել): Այսինքն՝ առավ գինի: Ուրեմն, առաքինի բառը եբրայկան ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է առավ գինի, որն իր հերթին խորհրդանշում է առաքինի կնոջը: Առակաց 31 գլուխ 29-ից 31 խոսքերը: Հասկացա՞ր:
Սարիբեկ-Ո՛չ:
Բագրատ-Ինչպե՞ս թե ոչ, Սարիբե՛կ, ինչ է, չե՞ս հասկանում:
Սարիբեկ-Հասկանում եմ, ընկե՛ր Բագրատ, ուղղակի հենց այդ բառը չեմ հասկանում: Առաքինի: Չգիտեմ՝ ինչպես պատկերացնեմ այդ:
Բագրատ-Հիմա կբացատրեմ: Այ օրինակ, պատկերացրու՝ ես կին եմ, պետք է հագնվեմ շատ երկար, պետք է հագնեմ համեստ հագուստներ ու քայլեմ այսպես: Հասկացա՞ր:
Սարիբեկ-Ո՛չ:
Բագրատ-Ինչպե՞ս թե ոչ: (Բարկանալով):
Սարիբեկ-Ա՜խր... մի՛ բարկացեք, ընկե՛ր Բագրատ, շատ դժվարամատչելի դաս է:
Բագրատ-Ո՛չ, դժվար չէ, հասկանալ է պետք, Սարիբե՛կ, հասկանալ: Այ օրինակ, դու իմ կեսրարն ես, ես՝ քո հարսը: Ինձ ասա՝ Բագրա՛տ, գնա՛, ջուր բեր:
Սարիբեկ-(Կրկնում է): Բագրա՛տ, գնա՛, ջո՛ւր բեր:
Բագրատ-Հիմա կբերեմ, հայրի՛կ Սարիբեկ: (Եվ գնում է)
Սարիբեկ-(Զարմանալով): Ա՜յ քեզ բան, սրտին գնաց:
Բագրատ-(Բերում է ջուրը): Կարծում եմ, թե այսօրվա դասը արդեն հասկանալի է:
Սարիբեկ-Սա՞ էր առաքինությունը:
Բագրատ-Այո՛, կեցցե՜ս, վերջապես հասկացար:
Սարիբեկ-Բայց սա անցած դասերից էր. հնազանդությունն էր:
Բագրատ-Այո՛, դու ճիշտ ես, ես էլ խառնեցի:
Սարիբեկ-Ընկե՛ր Բագրատ, հասկանալու համար տեսնել է պետք, տեսնելու համար լսել է պետք, նոր լսելուց հետո կարելի է հասկանալ:
Բագրատ-Վատ միտք չէր: (Մտածում է): Այ հիմա դու առիթ կունենաս տեսնելու, թե որն է առաքինությունը: Գնացինք:
(Զգուշորեն մոտենում են մոտակա տներից մեկին և նայում են պատուհանից ներս): Սո՛ւ-ո՛ւ ս, կամա՛ց, նայիր այս պատուհանից ներս:
Հաջորդ տեսարանում:
(Սաթենիկը, տան մեջ նստած, տաք հագուստ է գործում, ներս է մտնում նրա ամուսինը՝ Գուրգենը):
Սաթենիկ-Եկա՞ր, Գուրգե՛ն ջան: Երևի շատ ես հոգնած, նստիր, հանգստացիր: Բա հլա տե՜ս, ինչ եմ գործել տղայիս համար, բա գուլպաները:
Գուրգեն-Հա՛, լավն է, ապրե՛ս, Սաթենի՛կ ջան: Մի բաժակ տաք թեյ բեր՝ խմեմ. մրսում եմ:
Սաթենիկ-(Թեյը բերելով): Ը՜հը, Գուրգե՛ն ջան, խմի՛ր, տաքացի՛ր: Էս էլ քեզ համար եմ գործել: Ը՜հը, հագիր, տաքացիր և էս ցրտից մի վախեցիր:
Գուրգեն-Վա՜յ, ապրե՛ս, Սաթենիկ ջան:
             Հազար կանանցից դու ես սրտիս մեջ,
             Հազար բուրմունքից քոնն է հոգուս մեջ,
             Հենց դուրս եմ գալիս, քայլում եմ հպարտ,
             Սիրտս է լալիս, որ ես եմ անդարդ:
(Այդ պահին ներս է մտնում Գուրգենի մայրը՝ Նուշիկը):
Նուշիկ-Սաթո՛, Սաթենի՛կ ջան, ոտքերս ցավում են, մի տաք ջուր բեր՝ լվանամ:
Սաթենիկ-Դու նստիր այստեղ, հիմա կբերեմ, Նուշի՛կ մայրիկ: (Գնում է):
Նուշիկ-Է՜, Գուրգե՛ն ջան, էս ո՞ր քարանձավից գտար, էս ո՞ր ոսկու հանքից գտար, էս աղջիկը հոգնել չունի, հա դես ա վազում, հա դեն ա վազում: Փոշուց փող ա սարքում:
Գուրգեն-Բա՛, մերա՛ ջան, էն որ ասում են՝ առաքինի կնիկ է, հենց Սաթենիկն, ա Սաթենիկը: Ը՜մ:
Սաթենիկ-(Ներս գալով): Նուշի՛կ մայրիկ, ջուրը բերեցի, ոտքերդ դիր թող հանցստանան:
Հաջորդ տեսարանում:
Բագրատ-Տեսա՞ր, Սարիբե՛կ, տեսա՞ր Սաթենիկին: Այ հենց սա է նշանակում առաքինություն:
Սարիբեկ-Հա՛, հասկացա, ընկե՛ր Բագրատ: Բա ոչ առաքինին ո՞րն ա:
Բագրատ-Հա՛, ճիշտ ես ասում: Արի գնանք ու կտեսնես:
(Մոտենում են մեկ ուրիշ տան և պատուհանից նայում են ներս):
(Ազնիվ տատը՝ Սմբուլի մայրը, նստած գուլպա է գործում: Իսկ նրա հարս Աննմանը դեռ քնած է: Ներս է մտնում Սմբուլը):
Սմբուլ-Մա՞մ, էս հարսդ ո՞ւր ա:
Ազնիվ-Հրեն մեռելի պես քնած ա: Չեմ հասկանում՝ գործեր չունի՞: Տները կեղտի մեջ կորած ա: Չեմ հավաքելու, թող կեղտի մեջ էլ մնա, տեսնեմ, երբ կամքը կթամամի՝ տանը գործ անի:
Սմբուլ-Մա՛մ ջան, մի քիչ էլ համբերիր: Ամեն գիշեր դաս եմ տալիս: Մի օր էլ կտեսնես՝ խելոք հարս է դարձել:
Ազնիվ-Տղա՛ ջան, խելք հավաքի, էն որ խոզն ա թարգել ցեխը մտնելը: Էն որ հավն ա թարգել կուտ ուտելը: Է՜ հե՜յ: (Դադար): Սմբո՛ւլ ջան, դուրս արա, թող կորչի, մեզ ըտենց հարս պետք չի:
Սմբուլ-Ազնի՛վ մայրիկ, ախր սիրում եմ է, ո՞նց դուրս անեմ, առանց իրա ես ո՞նց ապրեմ:
Ազնիվ-Էտա, որ ես առանց հորդ քսան տարի ապրել եմ, ի՞նչ եմ եղել: Օղորմի իրան: Ինքն էլ էր սիրում ինձ, ասում էր՝ ձեռքիդ գործը մի բան արժե: Բա ֆիգուրա՜ս, վի՜յ, գժվում էր է՜: Բա չէ, քո կնիկը, վա՜յ, ոնց որ քանոնը դրած, աջից ու ձախից կտրած ըլնեն:
(Այս խոսքից հետո ներս է մտնում Աննմանը հորանջելով):
Սմբուլ-Աննմա՛ն ջան, եկա՞ր, քունդ անուշ: Ո՞նց ես:
Աննման-Լա՛վ եմ, Սմբո՛ւլ ջան: (Նստում է):
Սմբուլ-Աննմա՛ն ջան, մի քեզ պես քաղցր կոֆի եփի՝ խմեմ էլի:
Աննման-Իյա՜, բա դրա ժամանակն ա՞, Սմբո՛ւլ ջան: Ոչի՛նչ, էս անգամ էլ դու եփի, քո եփածը ավելի լավն է: Իսկ ես կարևոր գործ ունեմ:
(Միացնում է հեռուստացույցը: Մայր ու որդի զարմացած դուրս են գալիս: Հանկարծ Սարիբեկը թաքնված տեղից փռշտում է: Աննմանը լսելով դուրս է գալիս գրտնակով և խփում երկուսի գլխին: Բագրատն ու Սարիբեկը օրորալով հեռանում են տան մոտից):
Բագրատ-Սարիբե՛կ, էս էլ ոչ առաքինին էր:
Սարիբեկ-Ընկե՛ր Բագրատ, ես հասկացա, բայց որ խփեց, ամեն ինչ մոռացա:
Բագրատ-Սարիբե՛կ, դասը վեջացավ, գնա տուն:
Սարիբեկ-Դե ձեզ հաջողություն, ընկե՛ր Բագրատ:
(Եվ երկուսով ուշագնաց ընկնում են հատակին):

Դերերում 8 հոգի:4 տղա 4 աղջիկ:

Վերջ

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը
Категория: Сценарии | Добавил: Admin
Просмотров: 1718 | Загрузок: 425 | Рейтинг: 4.5/6
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Мини-чат
Реклама
Mesia.ru рекомендует
Антивирусная защита AVAST
Форма входа
www.Mesia.ru © 2009 - 2014 Яндекс.Метрика Яндекс цитирования
Конструктор сайтов - uCoz
Вся информация на сайте бесплатная и свободная для некоммерческого распространения. При использовании материалов с сайта активная ссылка на www.mesia.ru обязательна.