Главная » Файлы » Պատմվածքներ

Վալիկի փորձությունը / DOC-RAR
[ Скачать с сервера (13.5Kb) ] 20.05.2014, 02:52
Վալիկի փորձությունը
 
-Որդի՜ս… իմ փոքրիկ գառնու՜կ… Որտե՞ղ ես դու,- մայր ոչխարը փնտրում էր իր չարաճճի,փոքրիկ գառնուկին: Ճանապարհին նա տեսավ մի գառնուկի.
-Սիրունի´կս, Վալիկին չէ՞ս տեսել: Ամենուր փնտրում եմ նրան,բայց չեմ գտնում:
-Ոչ,չեմ տեսել,բայց կարծում եմ ա՜յ այն ծառի մոտ կլինի:Նա շատ է սիրում այնտեղ զբոսնել:
-Շատ լավ,գնամ այնտեղ: Շնորհակալ եմ փոքրիկս:
Մայր գառնուկը կանչելով իր գառնուկին` վազեց ծառի մոտ:Մոր ձայնը լսելով`գառնուկը դուրս եկավ.
-Մայրի´կ,ես այստեղ եմ,ի՞նչ է պատահել :
-Ինչպե՞ս թե` ինչ է պատահել: Ինչու՞ ես առանց զգուշացնելու հեռանում տանից: Որքա՜ն եմ քեզ ասել,որ մեր թշնամին՝ գայլը,փնտրում է քեզ նման փոքրիկ գառնուկներին,որ բռնի և կուլ տա: Նա այնքան խորամանկ է,որ կարող է աննկատ քեզ մոտ գալ և բռնել քեզ: Պետք է շա՜տ զգույշ լինել,որդիս:
-Մայրիկ,բայց ես շատ հեռու չեմ գնացել, և հետո էլ` ես կարող եմ արագ փախչել: Ո՞վ է այդ գայլը,որ կարողանա ինձ բռնել: Ես չե՛մ վախենում նրանից:
-Այդպես մի ասա, Վալիկս,նա քեզանից շատ ավելի տարիների փորձ ունի և շատ ուշադիր է իր որսի հանդեպ,իսկ դու շատ թույլ և փոքր ես: Գնանք տուն,քանի դեռ մեր հովիվը չի անհանգստացել մեզ համար:
Հաջորդ առավոտ հովիվը վերցրեց իր ամբողջ հոտը՝ 100 ոչխար, և տարավ նրանց արածացնելու: Գառնուկները խաղացին,առատ սնվեցին,խմեցին գետակից հոսող սառը ջուրը,և երբ արդեն երեկո էր, հովիվը հավաքեց նրանց և տարավ տուն:Ամեն օր,երբ հովիվն իր հոտը տուն էր բերում,հաշվում և մտցնում էր ներս՝տեսնելու արդյո՞ք բոլորը կան: Այս անգամ նույնպես նա հաշվեց`97, 98,99...,ինչպե՞ս թե,իսկ որտե՞ղ է այն մեկը: Մի գուցե սխալվել եմ,մեկ անգամ էլ հաշվեմ: Երկրորդ անգամ հաշվելուց հետո նա կրկին 99 ոչխար հաշվեց:Հովիվը շատ շփոթվեց.նա 99 գառնուկներին ապահով տեղավորեց և վազեց կորած գառնուկին գտնելու: Արդեն մթնել էր,ամպերն էլ կուտակվել էին,բայց նա ամբողջ ուժով վազում էր՝ գտնելու իր գառնուկին: Հանկարծ անձրևը սկսվեց և գնալով ավելի ուժեղանում էր,բայց հովիվը չէր հանձնվում,քանի որ շատ էր սիրում իր գառնուկին: Մթության պատճառով հովիվը չէր տեսնում,այդ պատճառով նրա ոտքերը արնոտվել էին՝ քարերի և փշերի վրա քայլելով:Նրա ոտքերը ամբողջովին ցեխոտվել էին,բայց նա շարունակում էր փնտրել`գառնու՜կ, գառնու՜կ: Սակայն ոչ մի ձայն չկար: Նա մի փոքր էլ գնաց՝ կանչելով իր գառնուկին,և հանկարծ մթության մեջ երկու փոքր լույս տեսավ,գնաց այդ լույսի ուղղությամբ, և հանկարծ լսեց իր գառնուկի ձայնը`մեե՜,մեե՜,մեե՜:
-Իմ գառնուկը,-ասաց հովիվը,- գալիս եմ, սիրելի´ս,գալիս եմ քեզ փրկեմ:
Հովիվը հասկացավ,որ այդ երկու փոքր լույսերը գայլի երկու առկայծող աչքերն էին,որ փորձում էին բռնել գառնուկին: Հովիվը քարով խփեց գայլին այնքան`մինչև գայլը փախավ,իսկ գառնուկը… գառնուկը ընկել էր թփերի մեջ և չէր կարողանում դուրս գալ:
-Վա՜յ,իմ փոքրիկ,չարաճճի գառնուկ,-ասաց հովիվը` նրան դուրս բերելով թփերի միջից,- եթե մի փոքր ուշանայի,այլևս քեզ չէի ունենա:
Հովիվը գրկեց գառնուկին, համբուրեց նրան,փաթաթեց իր շորով և ետ դարձավ տուն: Թեպետ հովվի ոտքերը ցեխոտվել և արնոտվել էին,բայց նա ուրախ էր և անգամ ուշադրություն էլ չէր դարձնում այդ ամենին: Նա գտել էր իր գառնուկին: Իսկ գառնուկը այս ամենից մեծ դաս սովորեց և առանց իր հովվի ոչ մի տեղ չէր գնում: Այդ ժամանակ նա հասկացավ թե ինչու էր մայրը անհանգստանում իր համար:
-Մայրի՜կ,մայրի՜կ,որքան էի կարոտել քեզ,- ասաց Վալիկը՝ փաթաթվելով մայրիկին,-այսուհետ ես զգույշ կլինեմ և երբեք չեմ հեռանա քեզանից:
 
Վերջ

Սառա Թադևոսյան
Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 685 | Загрузок: 259 | Комментарии: 6 | Рейтинг: 4.7/21
Всего комментариев: 6
avatar
5
Շատ ծանոթ պատմություն է. Պարզապես այդ Վալիկի անունը պիտի իմ անունը լիներ. Աստված օրհնի քեզ, որ հիշեցրեցիր կըանքիցս մի դրվագ. Մեր Տերը  մեզ օգնում է միշտ անելանելի պահերին և ցույց տալիս իր մեծ   Ս Ե Ր Ը  մեր հանդեպ.    12 Փառք Տիրոջը.
avatar
6
3
avatar
4
21 21
avatar
3
Iskapes Mar jan menq Valiki nman an@ndhat shegvum enq,Astvac ogni u orhni ira zavaknerin vorpeszi hastatun mnanq ir chanaparhi mej,TER@ orhni qez Sara jan patmvacq@ lavn er. 5
avatar
2
shat lav patmavcq e....
avatar
1
Shat lav patmvatsq er 6 .Hatkapes erb haskanum es patmutyan irakan imast@,vor mer Hoviv@ mez shat sirelov handerdz mez hamar charcharvec,Aryun tapec u mahacav,vor mez prki mer tshnamu jankeric...isk menq Valiki nman an@ndhat sheghvum enq 17
avatar