Главная » Файлы » Պատմվածքներ

Ճերմակ Փետուրիկը / DOC-RAR
[ Скачать с сервера (14.6Kb) ] 21.05.2014, 12:53
Ճերմակ Փետուրիկը
 
Հրեաստանում կար մի գեղեցիկ մարգագետին, որտեղ ապրում  էին աղավնիների խմբեր: Նրանք ապրում էին մարդկանցից հեռու, այդ իսկ պատճառով նրանք շատ ազատ և անհոգ էին:
Մարգագետնի արևելյան կողմում մի պարզ գետ էր հոսում: Գետի մոտակայքում բույն էր  դրել աղավնիների մի նորաստեղծ ընտանիք: Նրանք շատ սիրով էին ապրում: Շուտով նրանք մի ձագուկ ունեցան: Այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն ճերմակ ու փափուկ:
-Սիրելի՛ս, մենք քեզ կանվանենք Ճերմակ Փետուրիկ,- ասացին ծնողները:
Ճերմակ Փետուրիկը կամաց-կամաց մեծանում էր: Նա շատ հնազանդ էր իր ծնողներին: Փետուրիկը իր ծնողներից լսել էր Աստծո մասին: Նա գիտեր աշխարհի արարման մասին, Նոյի մասին, գիտեր նաև Մեսիայի գալստի մասին:
Ամեն օր ճերմակ Փետուրիկը վաղ առավոտյան արթնանալով՝ իր ծվծվան ձայնով փառաբանում էր Աստծուն:
Երբ մեծացավ և արդեն կարողանում էր ինքնուրույն լավ թռչել, ծնողները մի օր կանչեցին և ասացին.
-Որդի՛ս, արդեն մեծ տղա ես, դու կարող ես լավ ճախրել: Մենք քեզ թույլ ենք տալիս, որ միայնակ ճախրես երկնքում: Բայց հիշի՛ր, որ պետք է շատ զգույշ լինես մարդկանցից:
Փետուրիկն ամեն օր ճախրում էր կապույտ երկնքում և նորից հետ վերադառնում բույնը:
Մի օր Ճերմակ Փետուրիկը որոշեց թռչել իրենց մարգագետնից հեռու և ուսումնասիրել շրջակայքը: Ճախրելու ընթացքում հանկարծ նա զգաց, որ ինչ-որ մի զորեղ ուժ նրան կարծես ձգում է և առաջնորդում ինչ-որ տեղ: Փետուրիկը չէր զգում, թե իր հետ ինչ էր կատարվում: Նա միայն զգում էր անսահման ուրախություն, խաղաղություն և մեծ զորություն: Թռչելով նա հասավ մարդկանց մոտ, բայց չվախեցավ:
Նրան առաջնորդող զորությունն իջեցրեց Հորդանան գետում կանգնած մի անձնավորության վրա: Փետուրիկը իջավ և իր նուրբ ոտիկներով կանգնեց այդ մարդու ուսին: Այդտեղ կային շատ մարդիկ: Հանկարծ երկնքից մի ձայն լսվեց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանեցի»:
Աղավնին նորից ճախրեց դեպի երկինք: Նա՝ ինքը չէր ճախրում, այլ նրան տանում էր այդ անտեսանելի զորությունը: Այդպես ճախրելով՝ Փետուրիկը հասավ իր ծնողների մոտ: Մի քիչ սթափվելուց հետո, նա սկսեց պատմել իր ծնողներին՝ կատարվածի մասին: Ծնողներն ամեն ինչ հասկացան և ասացին. «Զավա՛կս, քեզ առաջնորդողն Աստծո Սուրբ Հոգու զորությունն է եղել: Իսկ այն անձնավորությունը, որի վրա քեզ իջեցրել է Սուրբ Հոգին, դա Աստծո Որդին է՝ Մեսիան, որին մարդիկ շատ վաղուց էին սպասում»:
-Մայրի՛կ, հայրի՛կ, գիտե՞ք, Նա շատ գեղեցիկ և բարի դեմք ուներ:
-Դու երանելի ես, Փետուրի՛կ, որովհետև Աստծո Որդուն ես հպվել, և Նրա Սուրբ Հոգին է քեզ հետ գործել,- ասացին ծնողները:
Ճերմակ Փետուրիկի ուրախությանը չափ չկար: Օրեր շարունակ  նա ուրախությունից գլուխը կորցրած՝ երկնքում ճախրում էր ու ճախրում:
Անցավ երեք տարի: Ճերմակ Փետուրիկը հաճախ էր թռչում մարդկանց մոտ՝ գտնելու Աստծո Որդուն, բայց այդպես էլ չէր կարողանում գտնել Տիրոջը:

*****
Մի օր էլ, թռչելով մարդկանց մեջ, մի անսպասելի բան կատարվեց: Մարդիկ հացահատիկով խաբելով, բռնեցին նրան ու գցեցին վանդակի մեջ: Նա շատ տխրեց: Շուտով նրա կողքին հայտնվեցին ևս մի քանի աղավնիներ: Փետուրիկը նրանցից տարբերվում էր իր ճերմակությամբ, անմեղությամբ և անկեղծությամբ:
Աղավնիներն ամեն ջանք գործադրում էին վանդակից դուրս պրծնելու համար, բայց անօգուտ էին նրանց ջանքերը: Ցավոք սրտի, նրանք պետք է հաշտվեին իրենց բաժին ընկած այս փորձության հետ:
Մի քանի ամիս հետո աղավնիներին տանում են տաճար՝ վաճառելու: Նրանք շատ տխուր էին: Փետուրիկը շատ էր կարոտել ծնողներին: «Արդյո՞ք ես նորից կտեսնեմ նրանց»,- մտածում էր նա: Այդ օրն աղավնիները չվաճառվեցին: Հաջորդ օրը նույնպես չվաճառվեց ոչ մի աղավնի: Եվ ահա եկավ երրորդ օրը: Փետուրիկը հիշեց Սուրբ Հոգու զորությունը, հիշեց, թե ինչպես իրեն տարավ և կանգնեցրեց Աստծո Որդու վրա: Ճերմակ Փետուրիկը աղոթում էր Աստծուն և կանչում Սուրբ Հոգուն`մեծ հավատքով, սպասելով, որ  Սուրբ Հոգին կփրկի իրեն: Հանկարծ կատարվեց մի շատ անսպասելի բան. Երուսաղեմի տաճար է մտնում Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին՝ աշակերտների հետ: Նա աղաղակում էր և հանդիմանում մարդկանց՝ ասելով.
-Ինչո՞ւ եք Հորս տունը շուկա դարձրել…
Հիսուսը դուրս հանեց առնողներին և վաճառողներին, շուռ տվեց դրամափոխների սեղանները և աղավնի վաճառողների աթոռները… Ամեն բան իրար խառնվեց ու քանդվեց: Հանկարծ վանդակի դուռը բացվեց, և աղավնիներն ազատվեցին: Ճերմակ Փետուրիկը շատ ուրախացավ, որ կրկին գտավ իր Տիրոջը՝ Հիսուսին, որն ազատեց իրեն կապանքներից: Փետուրիկը  նախ փառք տվեց Աստծուն, ապա  ճախրեց դեպի տուն, դեպի սիրելի ծնողները՝ կարոտած սրտով:
Այսուհետև Փետուրիկը զգույշ կլինի մարդկանցից, որ էլ չխաբվի նրանց տված կերով և չզրկվի ազատությունից ու չընկնի կապանքների մեջ:
Այս պատմությունը թող մեզ համար դաս լինի.  հոգևոր մարդու կյանքը այսպես է ընթանում:
Ապաշխարելով՝ մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգու զորությամբ և ճանաչում Հիսուսին: Սկզբում շատ լավ է ընթանում: Դա տևում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց չենք նայում: Մարդը մեզ ոչինչ չի կարող տալ, բացի մեղքի կապանքների մեջ գցելուց:
«Ուրեմն Հոգով քայլենք և մարմնի ցանկությունը չենք կատարի»:  Գաղատացիս 5:16

ՎԵՐՋ

Էլյա Թադևոսյան

Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 842 | Загрузок: 259 | Комментарии: 9 | Рейтинг: 4.6/24
Всего комментариев: 9
avatar
9
Փառք Տիրոջը: Ամեն ինչում թող երևա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքը...
avatar
8
9 4
avatar
7
Թող Տերը օրհնի ամեն այս պատմությունը կարդացողին, և շատ շնորհակալ եմ նաև բոլոր մեկնաբանություններ գրողներից.  Ես չեմ ձգտում հաղթանակի, պարզապես ուզում էի, որ տեղեկանայիք այս պատմությանը. Լավ կլիներ, որ ՃԵՐՄԱԿ ՓԵՏՈՒՐԻԿԻՆ էլ չքվեարկեիք.  Թող Հ Ի Ս ՈՒ Ս Ի   Ս Ե Ր Ը  ձեր բոլորի հետ լինի. 6 6 6
avatar
6
TER@ ORHNI ELYA QUR JAN CHERMAK PETURIK@ HZOR E HZORNER@ HZORNERI HZORI ARAJ ,PATMVACQIC HETO 6 ED IHARKE IM HAMAR 14
avatar
5
Ays patmvatsq@ mi qani angam kardaci,ev amen angam kardalis nuyn hiacmunqn apreci.Hatkapes glxavor heros@`Jermak Peturik@ indz shaat dur ekav...xelaci er.Mi qich neghveci,vor <bant> @nkav 3 ,bayc karevor@ azatvec,ayn el ir sireli Tiroj mijocov 21
avatar
4
shat lav patmutyun e er Elya qur....
avatar
3
Այսպիսի պատմվածքների հետ այդքան էլ հավես չունեմ, բայց այս  Ճերմակ Փետուրիկին շատ-շատ սիրեցի: Շատ լավն էր... 13
avatar
2
Շաաաաաաաաաաատ լավն էր, Աստված օրհնի 4
avatar
1
Հիանալի է... 5
avatar