Главная » Файлы » Պատմվածքներ

Խորհրդավոր ողջակեզ / Khorhrdavor voghjakez / DOC-RAR
[ Скачать с сервера (17.0Kb) ] 16.05.2013, 10:07
Խորհրդավոր ողջակեզ

-Մե՜-ե՜-ե՜, -հանկարծ ոչխարների մի փոքրիկ հոտի մեջ լսվեց նորածին գառնուկի առաջին մկկոցը, -մե՜-ե՜-ե՜, մա՜յ-րի՜ի՜կ, -նրա առաջին բառն էր, որ լսվեց գոմում և ուրախություն պատճառեց ոչխարներին:
-Արու գառնուկ է, արու գառնուկ է, -ներս մտնելով բացականչեց հովիվը և գրկելով սկսեց սիրել նորածին գառնուկին, որ նոր էր կարողանում, աչքերը կկոցելով, նայել տիրոջը:
          Մայր Մունչիկը սկսեց լիզել իր գառնուկի դնչիկը, աչքերը և չսպասելով, որ հովիվը նրան
վայր դնի, ուրախությունից ոտքերը դրեց հովվի ծնկներին ու սկսեց ավելի մոտից նայել իր նորածին մանչին:
-Ի՞նչ է, մա՛յր Մունչիկ, -ասաց հովիվը՝ ծնկի վրայից կանգնելով, -ուրախացել ես հա՞ քո գառնուկի համար, ես նրան կանվանեմ Խոյիկ, դե՛, ա՛ռ, լա՛վ պահիր, -ասելով գառնուկին դրեց ծղոտների վրա և հանգիստ սրտով դուրս եկավ գոմից, նայեց երկինք և ասաց.
-Օ՜, վերջապես մի առողջ գառնուկ ծնվեց:
          Գոմում մայր Մունչիկը իր համեղ կաթով սկսեց կերակրել գառնուկ Խոյիկին, իսկ գոմի մյուս ոչխարները, իրենց աչքերը փայլեցնելով, նայում էին նորաստեղծ ընտանիքին՝ շնորհավորելով առողջ Խոյիկի համար:
-Մայրի՛կ, որտե՞ղ ենք մենք, -կաթից կշտանալով՝ հարցրեց Խոյիկը:
-Մօրիայի երկրի լեռների վրա ենք, որդի՛ս:
-Իսկ որտեղի՞ց ենք մենք, մայրի՛կ, -հետևեց Խոյիկի հաջորդ հարցը:
-Մեզ Աստված է ստեղծել, Խոյի՛կ, և պատկանում ենք մեր հովիվ Սենաբին:
-Մեզ Աստվա՞ծ է ստեղծել, -հարցրեց Խոյիկը:
-Այո Նա արարիչն է այս մեծ աշխարհի և ստեղծել է բոլոր կենդանիներին, նույնիսկ մարդուն, -ասաց մայրը:
-Նույնիսկ մարդո՞ւն, իսկ ինչո՞ւ համար, մայրի՛կ:
-Աստված մարդուն ստեղծեց, որպեսզի այս ողջ աշխարհի վրա իշխի, իսկ թե ի՞նչ պատահեց հետո, կպատմեմ քեզ վաղը, հիմա քնի՛ր, Խոյի՛կ, արդեն ու՜շ երեկո է, -ասաց մայրը և գլուխը դնելով ոտքերին՝ քնեց:Խոյիկը, իր աչքերը կկոցելով, հետևեց մոր օրինակին և քնեց:

* * *
          Անցան տարիներ:Գոմի ոչխարները փոխվեցին և նրանց փոխարեն ծնվեցին շատ գառնուկներ:Արդեն երրորդ տարին էր, որ Խոյիկը արածում էր Մօրիայի լեռներում:Նա ավելի էր գեղեցկացել, գլխի վրա աճել էին ամուր ու երկար եղջյուրներ, որոնցով հաճախ կռվում և հաղթում էր մյուս խոյերին:Նա դարձել էր ամենալավ խոյերից մեկը և անձնուրաց էր իր ընկերների համար:

* * *
          Լեռն ի վեր բարձրանում էին հայր ու որդի՝ տխուր ու գլխիկոր:Հայրն իր ձեռքում տանում էր դանակ ու կրակ, իսկ որդին, շալակած մի խուրձ փայտ, հոր հետ բարձրանում էին լեռան գագաթը:
-Տեսնես ի՞նչ են խոսում, -մտածեց Խոյիկը՝ տեսնելով նրանց հեռվից, -և ինչո՞ւ են տխուր, կարծես ողջակիզելու են գնում:Ահա՛ կրակը ու փայտը, բայց ողջակեզ լինելու գառը ո՞ւր է, զարմանալի է, -ասաց Խոյիկը և շարունակեց ուտել լեռան ստորոտի թարմ խոտը:
-Խոյի՜կ, -հանկարծ մի ահարկու ձայն լսվեց:
-Մե՜-ե՜-ե՜, ե՞ս, ո՞վ է, լսում եմ, -աչքերը երկինք հառելով՝ ասաց Խոյիկը:
-Տեսա՞ր այն մարդուն, որ իր որդու հետ բարձրանում էր լեռան գագաթը, -ասաց ձայնը:
-Այո՛, իսկ ի՞նչ է, -զարմանքով հարցրեց Խոյիկը:
-Նա Աբրահամն է, որ իր խոր ծերության մեջ ունեցավ մի որդի՝ Իսահակին, ու նրա միջոցով պետք է մի մեծ ազգ ծնվի:Իսկ հիմա Աբրահամը տանում է իր որդուն՝ ինձ համար զոհելու:
-Օ՜, ո՛չ, ես չեմ թողնի նա մահանա, ես կգնամ նրա փոխարեն մեռնելու, -ասաց Խոյիկը և, իր կատաղի ցատկերով, սկսեց վազել դեպի լեռն ի վեր:Շնչակտուր վազում էր՝ հաղթահարելով խոչընդոտները:Ցատկում էր քարից քար, ցատկում էր ժայռաբեկորների վրայով՝ հետևից թողնելով լեռն ի վար ընկնող քարեր:Ինչքան բարձրանում էր, այնքան խտանում էին մացառները և անտառը:Եվ հանկարծ Խոյիկը ընկավ մեծ մացառների մեջ և չկարողացավ դուրս գալ:Իսկ մացառներից այն կողմ Աբրահամն էր՝ արդեն դանակը որդու կոկորդին:
-Ո՛չ, Աբրահա՜մ, սպասի՜ր, -կանչեց Խոյիկը և փորձեց դուրս գալ մացառներից, բայց իզուր:
-Աբրահա՜մ, -հանկարծ ձայն լսվեց երկնքից, -ահա՛ ողջակեզ լինելու խոյը:
Աբրահամն աչքերը հառեց և տեսավ Խոյիկին մացառների մեջ:Մոտենալով վերցրեց Խոյին և ուրախությամբ դրեց զոհասեղանի վրա:Խոյիկը իր աչքերը փակեց և ուրախությամբ ընդունեց իր մահը՝ ի փրկություն մի մեծ ազգի:Կրակը իր զորությամբ տարածվեց Խոյիկի շուրջը և խանձեց նրա սպիտակ բուրդը:
-Իսահա՜կ, -կրակի միջից կանչեց Խոյիկը, -ես քո փոխարեն ողջակիզվում եմ ու փրկում քո կյանքը, գնա՛ և ապրիր ուրախ, երջանիկ...
          Կրակի ճրթճրթոցը խզեց Խոյիկի վերջին բառերը, և Իսահակը չլսեց նրան, այլ արցունքոտ աչքերով նայում էր խոյի անշնչացած մարմնին, որի ծուխը բարձրանում էր դեպի մթագնած երկինք....

Վերջ

Արտակ Շահնազարյան
Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 2053 | Загрузок: 680 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/11
Всего комментариев: 1
avatar
1
shhhhhhhhhhhhhhhhaaaaaaat lavn er ASTVAC ORHNI DZEZ 5
avatar