Главная » Файлы » Պատմվածքներ

Հզորները` հզորների Հզորի առջև / DOC-RAR
[ Скачать с сервера (8.1Kb) ] 07.05.2014, 03:14
Հզորները` հզորների Հզորի առջև
 
Հին Մերձավոր Արևելքում կար մի վայր, ուր գրեթե բոլորը խուսափում էին մոտենալ, քանի որ այն սարսափազդու էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար: Դրա բնակիչներն էին` գազանների թագավոր` Լավի առյուծն ու իր մտերիմ ընկեր՝ Արիել առյուծն իրենց ընտանիքներով: Ամեն առավոտ մայր առյուծները սովորեցնում էին իրենց կորյուններին, թե ինչպես պետք է որս անել.
- Երբ քաղցած ժամանակ տեսնում եք որևէ մեկին, անմիջապես մի´ հարձակվեք նրա վրա, այլ հանգիստ նստեք, սպասեք, մինչև որ զոհը մտածի, թե իրեն վտանգ չի սպառնում, ապա հարձակվեք նրա վրա: Մենք՝ առյուծներս, ունենք շատ սուր ճանկեր, դրանցով մասերի բաժանեք զոհին, ապա մեզ պարգևված կոպիտ լեզվով զոհի մարմինը բաժանեք ոսկորներից: Եվ այսպես, ապահովեք ձեր օրեկան կերակուրը: Մենք հզոր ենք և մեզ ոչ-ոք չի կարող հաղթել:
Մայր առյուծների խորհուրդները լսում էր Լավի առյուծը: Վերջինս վերհիշեց մի դիպված.
-Շատ տարիներ առաջ, պապիկս պատմում էր, որ իր պապիկի ընկերը փողոցում նստած էր, այդ ժամանակ մի հուժկու մարդ՝ Սամսոն անունով, պատռել էր առյուծի բերանը և սպանել նրան: Ասում են, որ այդ մարդն իր զորությունը ստացել էր Աստծուց: Այնպես որ, երբեք մի´ մտածեք, թե ձեզանից հզոր մեկը չկա: Ընթացե´ք զգուշությամբ ամեն ինչում:
-Եղբա´յր Լավի, այդ պատմությունը պատմելիս, ես էլ նման մի պատմություն հիշեցի,-հուզված ասաց մայր առյուծը:- Շատ տարիներ առաջ, մի փոքրիկ տղա՝ Դավիթ անունով, դաշտում իր հոր հոտերն արածեցնելիս, ոչխարներին հետապնդող առյուծին քարի մեկ հարվածով սպանել է: Նա այդ զորությունը նույնպես ստացել էր Աստծուց:
-Մայրի´կ, ուրեմն մենք անզոր ենք միայն Աստծո զորության առջև՞,-հարցրեց փոքրիկ կորյունը:
-Այո´, փոքրի´կս, նույնիսկ մեր մռնչոցից է ամբողջ երկիրը դողում, սակայն կա մի երկնային զորություն, որի առջև մենք ոչինչ ենք:
Այս ասելիս, գուբի դուռը բացվեց և ներս ընկավ մի տղամարդ: Դրսից լսվեց հետևյալ խոսքերը. «Այն Աստվածը, որին դու հաճախ աղոթում ես, Նա կփրկի քեզ»: Ապա մի քար դրվեց գբի վրա և կնքվեց մի քանի կնիքներով:
-Մայրիկ, ո՞վ է կանգնած այս մարդու առջև, -հարցրեցին փոքրիկ կորյունները տեսնելով, որ գուբ ընկած մարդու առջև կանգնած էր լուսավոր զգեստներով մի անձնավորություն:
-Փոքրիկնե´րս,-շփոթված պատասխանեց Արիել առյուծը,-այս մարդը կենդանի Աստծո ծառան է, իսկ նրա առջև կանգնածը՝ Աստծո հրեշտակը:
Բոլոր առյուծները, մինչև լուսաբաց, անթարթ աչքերով դիտում էին այդ մարդուն՝ Դանիելին:
Լուսաբացին, մի ձայն լսվեց. «Դանիե´լ, կենդանի Աստծո ծառա, քո Աստվածը, որին դու հաճախ աղոթում էիր, կարողացա՞վ արդյոք քեզ փրկել առյուծների բերանից»:
Դանիելը պատասխանեց. «Իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և փակեց այս առյուծների բերանները, և նրանք չհոշոտեցին ինձ, որովհետև ես արդար գտնվեցի նրա առաջ, իսկ քո հանդեպ,արքա´, ոչ մի մեղք չեմ գործել»:
Դանիելին հանեցին գբից և փոխարենը նետեցին մի քանի տղամարդու: Փոքրիկ կորյունները, սերտելով իրենց մայրերի խրատները, նետվեցին նրանց վրա և հոշոտեցին, քանի որ մեկ ամբողջ օր քաղցած սպասումով էին անցկացրել:
- Ի՜նչ սիրալիր տեսք ուներ այդ հրեշտակը,- ոգևորված բացականչեց փոքրիկ առյուծը սնվելուց հետո,-կցանկանայի նստել և հավերժ նայել նրան: Այսուհետ մենք այս դեպքը կպատմենք մեր զավակներին, որպեսզի նրանք էլ իրենց ժառանգներին փոխանցեն այս հրաշալի պատմությունը:

 
Վերջ

Ռեբեկա Թադևոսյան
Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 795 | Загрузок: 250 | Комментарии: 8 | Рейтинг: 4.9/22
Всего комментариев: 8
avatar
8
Խոսքեր չկան. ես ընդհամենը կասեի. ՓԱՌՔ ՏԻՐՈՋԸ .
avatar
7
Astvac orhni... 5
avatar
6
ՇԱՏ ՀԻԱՆԱԼԻ ՊԱՏՄՎԱԾՔ !
avatar
5
21 Parq hzorneri,hzorneri,hzorneri  HZORIN. 12  Shat lav er sharadrvats,kardalis karces es el  ei ayntegh. Astvats orhni 11
avatar
4
shat lav e Rebeka qur...
avatar
3
21 21 21 shat lavn er.Inchpes kaser Angin@` Hrashali patmvatsq...
avatar
2
Hrashali patmvacq    manukneri hamar,Parq Parqeri Paravor TIROJ@,TER@ orhni Rebek jan 6
avatar
1
Հրաշալի է, Ռեբեկ ջան: Ինձ շատ դուր եկավ:  21 14
avatar