Главная » Файлы » Պատմվածքներ

Իշուկի օրագրից / Donkey's diary / DOC-RAR
[ Скачать с сервера (10.2Kb) ] 21.05.2014, 00:34
Իշուկի օրագրից
 
Նիսան 21
Այսօր շատ հոգնած էի, պառկել էի հանգստանալու, երբ լսեցի, որ տիրոջս մոտ հյուրեր են եկել Մովաբ քաղաքից: Նրանց զրույցը լսելով՝ հասկացա, որ նրանք Մովաբի թագավորի՝ Բաղակի դեսպաններն են: «Ի՞նչ են ուզում,- դժգոհ մտածեցի, - միայն թե տերս այսօր էլի ինչ-որ տեղ չգնա, շատ հոգնած եմ»: Դեսպանները նրան հաղորդեցին իրենց թագավորի խոսքերը.
-Ահա Եգիպտոսից մի ժողովուրդ է դուրս եկել,  ծածկել է երկրի երեսը և նստել է իմ դիմաց: Եվ հիմա, աղաչում եմ, ե՛կ, ինձ համար անիծի՛ր այդ ժողովրդին, քանի որ նա ինձնից ավելի զորեղ է. գուցե կարողանամ հաղթել ու երկրից վտարել նրանց, քանի որ գիտեմ՝ ում որ դու օրհնես, օրհնված է, և ում որ անիծես, անիծված է:
Ես անմիջապես կռահեցի, թե որ ժողովրդի մասին էր խոսքը.  Իսրայելի՝ Աստծո ընտրյալ ժողովրդի: Մի՞թե տերս կընդունի նրանց առաջարկը: Ո՛չ, անմիտ պետք է լինի, որ համաձայնի անիծել այն ժողովրդին, որին  օրհնել է  երկնքի ու երկրի Տիրակալը:  Ես կարծում էի, որ տերս անմիջապես կմերժի նրանց խնդրանքը, բայց նա որոշեց աղոթել դրա վերաբերյալ: Կարծում եմ, որ  այդ մասին Աստծուն հարցնելու կարիք չկար, որովհետև տերս շատ լավ գիտեր, որ Աստված թույ չի տա անիծել  Իր օրհնած ժողովրդին: Բայց նա այդպես չէր կարծում. այդ առաջարկի մասին հայտնեց Աստծուն և ստացավ այն պատասխանը, որին ես սպասում էի. «Դրանց հետ չգնաս, ժողովրդին չանիծես,  որովհետև այն օրհնված է»:
Աստծո պատասխանը ստանալուց հետո տերս բացասական պատասխան տվեց Բաղակի դեսպաններին, և ես հանգիստ շունչ քաշեցի: Հոգնած էլ չլինեի, չէի ցանկանա գնալ Մովաբի թագավորի մոտ.  չեմ ուզում  այդ չար գործին  մասնակից լինել:

Նիսան 22
Այս առավոտ նորից Բաղակի կողմից ուղարկված իշխաններ եկան տիրոջս մոտ: Նրանք աղաչեցին նրան իրենց մոտ գնալ և խոստացան առատորեն վճարել, տալ նրան այն ամենը, ինչ կցանկանա: Նրա տված պատասխանն ինձ ուրախացրեց.
-Եթե Բաղակն ինձ իր տան չափ լիքը արծաթ ու ոսկի տա, ես չեմ կարող իմ Տեր Աստծո Խոսքն անտեսել…
Բայց նա կարծես մոռացել էր , թե նախորդ անգամ Աստված ինչ պատասխան էր տվել իրեն, և որոշեց նորից այդ մասին խոսել Նրա  հետ: Պարզ է, որ նրա մտքում Բաղակի խոստացած վարձը ստանալն էր. ինչու՞ է նա մտածում, որ Աստված կարող է միտքը փոխել և թույլ տալ նրան անիծել Իր ընտրյալ ժողովրդին: Աստված նրան պատվիրեց գնալ այդ մարդկանց հետ բայց անել միայն Իր ասածը:

Նիսան 23
Առավոտ վաղ ճանապարհ ընկանք: Ինձ թվում էր, որ տերս ուզում է Բաղակի ցանկությունը կատարել և ստանալ նրա խոստացած վարձը:  Կասկածներս հաստատվեցին, երբ մեր ճանապարհին կանգնեց Տիրոջ հրեշտակը՝ սուրը ձեռքին: Ես դուրս եկա ճանապարհից, թեքվեցի դեպի դաշտը:  Անպատիժ չմնացի դրա համար՝ տերս ինձ ծեծեց: Բայց ինչու՞, մի՞թե չի տեսնում, որ հրեշտակը կանգնել է մեր ճանապարհին: Երեք անգամ նա փակեց մեր ճանապարհը, ես հրաժարվեցի առաջ գնալ, և տերս նորից ինձ ծեծեց: Կռահեցի, որ նա հրեշտակին չէր տեսել: Այդ ժամանակ Աստված ինձ մարդկային լեզվով խոսելու կարողություն տվեց և տիրոջս ասացի.
-Քեզ ի՞նչ եմ արել, որ այսպես երեք անգամ ինձ ծեծեցիր:
-Ինձ ծաղրելուդ համար. երանի՜ թե ձեռքիս սուր լիներ, որ քեզ  հենց հիմա սատկացնեի:
-Մի՞թե ես այն էշը չեմ, որի վրա քեզ պատկանելուցս ի վեր հեծնում ես մինչև այսօր. մի՞թե ես այսպես վարվելու սովորություն ունեցել եմ:
-Ո՛չ:
Այդ ժամանակ  Աստված  բացեց նրա աչքերը, և նա տեսավ հրեշտակին կանգնած՝ սուրը ձեռքին: Տիրոջ հրեշտակն ասաց նրան.
-Ինչու՞ այս երեք անգամ է ծեծում ես քո էշին. ահա ես դուրս եկա դիմադրելու, քանի որ այս  ճանապարհն ուղիղ չէ իմ առաջ:  Էշն ինձ տեսավ, և այս երեք անգամն էլ իմ առջևից քաշվեց. եթե իմ առջևից մի կողմ չքաշվեր, հիմա ես քեզ սպանած կլինեի, իսկ նրան՝ կենդանի թողած:
Տերս զղջաց և պատրաստ էր ետ դառնալ, բայց հրեշտակը նրան պատվիրեց գնալ, բայց ասել միայն այն, ինչ Աստված կասի իրեն:
Նա այդպես էլ արեց. անիծելու փոխարեն երեք անգամ օրհնեց Մովաբի թշնամուն՝ Աստծո ժողովրդին:
Երբ տուն վերադարձանք, շատ հոգնած էի ճանապարհից, բայց ուրախ էի, որ Աստված ինձ օգտագործեց արգելելու մարգարե տիրոջս անմտություն գործել: Ուրախ էի, որ նա չկատարեց Մովաբի թագավորի ցանկությունը և չանիծեց այն ժողովրդին, ում օրհնել էր Թագավորների Թագավորը:
ՎԵՐՋ

Հռիփսիմե Մկրտչյան

Категория: Պատմվածքներ | Добавил: Admin
Просмотров: 766 | Загрузок: 259 | Комментарии: 10 | Рейтинг: 4.7/19
Всего комментариев: 10
avatar
8
TER@ ORHNI QEZ RIPSIK QUR JAN SHAT LAV PATMVACQ E U NAYEV DAS QANI VOR TER@ MEZ AYL BAN E ASUM MENQ AYL BAN ENQ ANUM  12
avatar
7
Shat lav er sharadrvats.Astvats orhni qez.Jishtn asats erb tsanotaca ays mrcuyti kanonnerin,hisheci xosogh ishukin,sakayn aydpes el chgreci.Pastoren nran eli hishoghner eghan. 30
avatar
6
Եթե Աստված էշին օգտագործեց. ապա մենք որքան առավել ենք էշից. ՈՒրեմն թույլ տանք, որ Տերը մեզ էլ օգտագործի իր փառքի համար. Տերը օրհնի քեզ քույրս.
avatar
5
shat lav patmavacq e Hripsime qur....
avatar
3
Էս իշուկը լրիվ իրան մարդու տեղ ա դրել: Մարդկային լեզվով խոսեց հերիք չի, մի հատ էլ օրագիր ա պահել հա՞...   Ծ-Ծ-Ծ...
avatar
4
Իրավունք ունի, քանի որ Աստծո կողմից օգտագործվեց բացառիկ կերպով, հետո էլ այս մրցույթի կանոնները նրան հնարավարություն տվեցին այդ անելու: Թող իշուկն իրեն մարդու տեղ դնի, կարևորն այն է, որ հակառակը չլինի...
avatar
9
GAY JAN ED ESH@ QEZ INCH VAT BANA AREL? 3
avatar
10
Չէէէէէէէէէէէ, Արմին ջան,  ինձ ոչ մի վատ բան չի արել էդ խեղճ իշուկը... պարզապես կատակում էի...
Շատ լավ էշ ա... մանավանդ, որ հնազանդվեց մեր Տիրոջ հրեշտակին... հարգում եմ իրան...
avatar
1
Astvac orhni qez Hripsime quyrik jan..... 6 shat lavn er 21
avatar
2
Շնորհակալ եմ, Եսթեր ջան: Տերը քեզ էլ օրհնի:  6
avatar