Նյութերը ենթաբաժնում: 7
Ցուցադրված նյութերը: 1-7


Ճերմակ Փետուրիկը
 
Հրեաստանում կար մի գեղեցիկ մարգագետին, որտեղ ապրում  էին աղավնիների խմբեր: Նրանք ապրում էին մարդկանցից հեռու, այդ իսկ պատճառով նրանք շատ ազատ և անհոգ էին:
Մարգագետնի արևելյան կողմում մի պարզ գետ էր հոսում: Գետի մոտակայքում բույն էր  դրել աղավնիների մի նորաստեղծ ընտանիք: Նրանք շատ սիրով էին ապրում: Շուտով նրանք մի ձագուկ ունեցան: Այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն ճերմակ ու փափուկ:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1394 | Բեռնումներ - 417 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (9)

Իշուկի օրագրից
 
Նիսան 21
Այսօր շատ հոգնած էի, պառկել էի հանգստանալու, երբ լսեցի, որ տիրոջս մոտ հյուրեր են եկել Մովաբ քաղաքից: Նրանց զրույցը լսելով՝ հասկացա, որ նրանք Մովաբի թագավորի՝ Բաղակի դեսպաններն են: «Ի՞նչ են ուզում,- դժգոհ մտածեցի, - միայն թե տերս այսօր էլի ինչ-որ տեղ չգնա, շատ հոգնած եմ»:  Դեսպանները նրան հաղորդեցին իրենց թագավորի խոսքերը.

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1171 | Բեռնումներ - 396 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 21.05.2014 | Մեկնաբանություն (10)

Վալիկի փորձությունը
 
-Որդի՜ս… իմ փոքրիկ գառնու՜կ… Որտե՞ղ ես դու,- մայր ոչխարը փնտրում էր իր չարաճճի,փոքրիկ գառնուկին: Ճանապարհին նա տեսավ մի գառնուկի.
-Սիրունի´կս, Վալիկին չէ՞ս տեսել: Ամենուր փնտրում եմ նրան,բայց չեմ գտնում:
-Ոչ,չեմ տեսել,բայց կարծում եմ ա՜յ այն ծառի մոտ կլինի:Նա շատ է սիրում այնտեղ զբոսնել:
-Շատ լավ,գնամ այնտեղ: Շնորհակալ եմ փոքրիկս:
Մայր գառնուկը կանչելով իր գառնուկին` վազեց ծառի մոտ:Մոր ձայնը լսելով`գառնուկը դուրս եկավ.
-Մայրի´կ,ես այստեղ եմ,ի՞նչ է պատահել:

Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1041 | Բեռնումներ - 406 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 20.05.2014 | Մեկնաբանություն (6)

Հզորները` հզորների Հզորի առջև

Հին Մերձավոր Արևելքում կար մի վայր, ուր գրեթե բոլորը խուսափում էին մոտենալ, քանի որ այն սարսափազդու էր ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների համար: Դրա բնակիչներն էին` գազանների թագավոր` Լավի առյուծն ու իր մտերիմ ընկեր՝ Արիել առյուծն իրենց ընտանիքներով: Ամեն առավոտ մայր առյուծները սովորեցնում էին իրենց կորյուններին, թե ինչպես պետք է որս անել.
Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 1149 | Բեռնումներ - 401 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 07.05.2014 | Մեկնաբանություն (8)

ՀՄՈՒՏ ՎԱՐՊԵՏԸ

Քայլում էի փողոցով, նայում ու մտածում. «Արդյոք ո՞վ  է այս վարպետը, ու՞մն են այս հրաշալի ձեռքերը, որ ստեղծել են այս ամենը` անտառ, թռչուններ, կենդանիներ ու այս գեղեցիկ  շենքերը: Ես շատ եմ ուզում տեսնել այդ մեկին և ծանոթանալ նրա հետ, բայց որտեղի՞ց գտնեմ նրան և  ու՞ր գնամ: Միգուցե հարցնեմ այ այս մարդուն:
Ինչ էլ շքեղ մեքենա ունի»:
 _ Ներեցե՛ք, պարոն: Ես ուզում էի ծանոթանալ այն մեկի հետ, որը ստեղծել է այս ամենը  և կառուցել այ այս գեղեցիկ շենքը: Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 2063 | Բեռնումներ - 601 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 16.05.2013 | Մեկնաբանություն (1)

Հիշո՞ւմ եք Աբրահամի և Իսահակի պատմությունը:Այո՞, ուրեմն շատ լավ կհիշեք այն խոյին, որին Աբրահամը զոհաբերեց Իսահակի փոխարեն:Այս պատմությունը հենց այդ խոյի մասին է, որտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես եղավ, որ Խոյիկը հայտնվեց մացառներում և զոհաբերվեց Իսահակի փոխարեն:Շատ հետաքրքիր պատմություն է, կարծում եմ՝ կհավանեք:
Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 2423 | Բեռնումներ - 820 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 16.05.2013 | Մեկնաբանություն (1)

Այս պատմությունը երկու ագռավների մասին է, որոնք ապրել են Եղիա մարգարեի ժամանակ:Կարծում եմ՝ բոլորդ էլ կհիշեք Եղիա մարգարեին կերակրող ագռավներին:Բոլորիս հայտնի է Եղիա մարգարեի պատմությունը Սուրբ գրքից, և հետաքրքիր կլինի իմանալ այդ ագռավների մասին, որոնք կերակրում էին Եղիային: Փորձենք պատմությանը մոտենանք մանկական սրտով, որպեսզի հետաքրքիր և հասկանալի լինի: Շարունակել կարդալ
Պատմվածքներ | Դիտումներ - 2607 | Բեռնումներ - 808 | Ավելացրեց - Admin | Ամսաթիվ - 16.05.2013 | Մեկնաբանություն (1)