Главная » Файлы » Հանելուկներ

Հանելուկներ #1
[ Скачать с сервера (15.1Kb) ] 17.05.2013, 13:28
Հանելուկներ

1. Ինչ-որ մի բան եթե սանձեք,
    Դուք կատարյալ մարդ կլինեք։

Պատասխան

(Լեզու)


2. Աստծո համար զզվելի է,
    Մարդու համար՝ պաշտելի,
    Մարդու ձեռքով կերտված մի բան
    Ունի ականջ, ունի բերան։

Պատասխան

(Կուռք)


3. Ուժեղ եմ ես ողջ մարդկանցից,
    Քարշ կտամ ես դարպաս ու ցից,
    Այն ժամանակ ինձ կհաղթեն,
    Երբ ես թողնեմ, որ ինձ խուզեն։

Պատասխան

(Սամսոն)


4. Ես փայտից եմ՝ ոսկով պատած,
    Գիրք, գավազան, մանանա կա իմ մեջ դրված։

Պատասխան

(Ուխտի տապանակ)


5. Վրաս ունեմ հազար թերթիկ,
    Թերթի վրա հազար բառիկ
    Ու թղթից եմ ես պատրաստված,
    Շատ բան ունեմ այնտեղ գրված։

Պատասխան

(Գիրք)


6. Թևեր ունեմ, թռչուն չեմ,
    Քայլում եմ, բայց ես մարդ չեմ,
    Սպիտակ եմ, բայց ձյուն չեմ,
    Աստծո առաջ ծառա եմ,
    Հիմա ասա՝ ես ով եմ։

Պատասխան

(Հրեշտակ)


7. Շատ մեծ եմ ես չափերով,
    Մեջս լիքն է հարկերով,
    Գազաններ եմ ես տանում,
    Ու միակն եմ աշխարհում։

Պատասխան

(Նոյան տապան)


8. Ի՞նչն է, որ դու պետք է անես
    Առավոտյան, կեսօրին ու երեկոյան,
    Եվ իմացիր՝ առանց դրա
    Նա չի կարող լսել քեզ։

Պատասխան

(Աղոթք)


9. Ես բառեր եմ ձեզ ասելու,
    Իսկ դուք վերցրեք ամեն բառի երկրորդ տառը
    Ու կազմեցեք այդ տառերով գաղտնաբառը,
    Հենց այն գտնեք, շուտ ինձ ասեք.
    Աստղ, գետ, երկիր։

Պատասխան

(Սեր)


10. Թե կարող եք նորից գտեք,
      Հիմա վերցրեք ամեն բառի վերջին տառը,
      Նորից կազմեք գաղտնաբառը.
      Աշխարհ, Կանա, հովիվ, Մարթա, սիրտ, փառք։

Պատասխան

(Հավատք)


Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Հավաքեց՝ Սյուզի Ազոյանը
Սրբագրեց՝  Նինա Այվազյանը
Категория: Հանելուկներ | Добавил: Admin
Просмотров: 22741 | Загрузок: 2443 | Рейтинг: 3.6/93
Всего комментариев: 0
avatar