Главная » Файлы » Գրքեր

Ինչպես անցկացնել օրն աղոթքով / Inchpes anckacnel orn aghotqov / PDF-RAR
[ Скачать с сервера (112.5Kb) ] 17.05.2013, 10:20
inchpes_anckacnel_orn_aghotqov.jpg
Ինչպես անցկացնել օրն աղոթքով
«Օգտվիր այս մեծ շնորհքից: Հիսուս Քրիստոսը մեռավ, որպեսզի իր մահով մենք հաղորդակցվենք Աստծո հետ, որպեսզի մեր հաղորդակցությունը Աստծո հետ հնարավոր դաոնա»:
Բիլի Գրեհեմ
«Աղոթքը ամենակարող ուժ է: Աստված մեզ իրեն կապեց աղոթքով»:
Մարթին Լութեր
«Աստծո հետ մտերիմ հաղորդակցությունը անմիջապես չի լինում: Աստված իր շնորհքները չի շնորհում ամեն պատահական հավատացյալի: Աստված ճանաչելու և հոգևոր շնորհքներ ստանալու գաղտնիքը Նրա հետ առանձնանալու և իր ներկայությունը վայելելու մեջ է»:
Բաունդս
Ինչպես անցկացնել օրն աղոթքով
«Ես երբեք չէի կարծում, որ օրերը կարոդ են այսքան տարբեր ու փոխված լինել, իմ հարաբերությունները մարդկանց հետ կարծես կատարյալ լինեն», ասաց մի անգամ իմ ծանոթներից մեկ: Ինչո՞ւ ես ավելի հաճախ այսպես չեմ վարվում:
Այսպիսի խոսքեր հաճախ կարելի է լսել բոլոր նրանցից, ովքեր ունեն անձնական աղոթքի հատուկ օրեր: Այնքան «կարևոր» առօրյա գործերի մեջ, որոնք խլում են օրվա ժամերի մեծ մասը, իսկական աղոթքը, ավելի շուտ, համարվում է շռայլություն քան թե անհրաժեշտություն: Իսկ ի՞նչ է պատվիրում Ս. Գիրքը աղոթքի համար: Ահա պատվիրանը՝ անդադար աղոթել, այս է աղոթքի հոգին: Աղոթքի հոգով կապվելով Աստծո հետ, մենք կարող ենք օրվա բոլոր ժամերին մեր խնդրանքն ու գոհությունը մատուցել առ Աստված: Պետք է ժամանակ հատկացնել առավոտյան աղոթքի համար - ինչպես տեսնում ենք Դավթի՝ Սաղմ. 5:3, Դանիելի՝ 6:10, Հիսուս Քրիստոսի՝ Մարկ. 1:35 կյանքում:
Աղոթքի և Ս. Գրքի սերտողության համար հատկացվող այս ժամանակը անհրաժեշտ է առողջ և առաջադիմող քրիստոնյայի համար: Աստծո խոսքի մեջ շատ կան առանձնության աղոթքի օրինակներ: Հիսուսը գիշերներ անցկացրեց աղոթքով: Նեեմիան, երբ լսեց Երուսաղեմի կործանումը, օրեր շարունակ աղոթքով անցկացրեց: Մովսեսը երեք անգամ քառասուն օր միայնակ անցկացրեց Աստծո հետ:
Աստված է սովորեցնողը
Հավատում եմ, որ առանձնության աղոթքի այդ հատուկ պահին էր, որ Աստված իր ճանապարհներն ու խորհուրդները հայտնեց Մովսեսին: ( Սաղմ. 103:7 ) : Աստված Մովսեսին թույլ տվեց տեսնել ու հասկանալ, մինչդեռ բարձրաստիճան իսրայելացիները միայն տեսնում էին Աստծո գործերը:
Մի անգամ ես Նևիգեյթրների հիմնադիր Դոուսն Թրոթմանին այսպես դիմեցի. «Դուք ինձ վր այն տպավորությունն եք թողնում, որ նպատակի մարդ եք, մարդ, որի նպատակն է գործել Աստծո համար»:
«Ես կարծում եմ, որ դա չի էականը, էականն այն է, որ ես վստահ եմ, թե Աստված ինձ համար խոստմունքներ ունի և հավատարիմ է, որ պիտի կատարի» պատասխանեց նա:
Երիտասարդ տարիներին Դոուսնը անհաշիվ օրեր է անցկացրել Աստծո հետ առանձնության մեջ և արդյունքը եղել է այն, որ գործը առաջընթաց է ապրել՝ անշուշտ ոչ թե սկզբունքներով ու պատվիրանքներով: Իմ կյանքում խթանիչ ուժ է եղել Հարավային Կալիֆորնիայում կամ այստեղ՝ Կոլորագո Սպրինգզի «Աստվածների պարտեզում» Աստծո հետ առանձնության մեջ անցկացրած աղոթքի ժամերր: Աղոթքի այս հատուկ ժամերը աստիճանաբար կարծես թե դառնում են խարսխակետեր մեր յուրաքանչյուրիս կյանքում:
Ամենօրյա աղոթքի նյութ պետք է ծառայեն այն բոլոր բաները, որոնք Աստված հայտնում է քեզ առանձնության աղոթքի ժամանակ: Աստծո հետ հաղորդակցության մեր ամենօրյա աղոթքը դառնում է անդադար աղոթքի հիմքը: Թերևս դու առանձնության մեջ չես աղոթել, որովհետև չես զգացել դրա կարիքը:
Ինչո՞ւ աղոթքի հատուկ օր
Ւնչո՞ւ այսքան զբաղված առօրյա կյանքում ժամանակ հատկացնել աղոթքին:
1. Ավելի շատ Աստծո ընկերակցությունը վայելելու և իրեն հետ հաղորդակցելու համար: Պարզապես Աստծո հետ լինել ու մտածել միմիայն Նրա մասին: Աստված կանչում է մեզ հաղորդ լինելու իր որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Ա. Կորնթ. 1:9) : Բազմաթիվ այլ ընկերակցությունների նման այս ընկերակցության համար անհրաժեշտ են հաղորդակցության ժամեր: Եվ Աստված հիշատակի գիրք գրեց բոլոր իր անունը մտածողների, իր մասին խոսողների համար ( Մաղաք. 3:16) :
2. Նոր նպատակի համար: Աղոթքի օրը հնարավորություն է տալիս մտածելու աշխարհի մասին Աստծո կամքի համեմատ: Մենք այս նպատակի անհրաժեշտությունը ավելի ենք զգում այն ժամանակ, երբ դժվարության մեջ ենք, որպեսզի ամեն չերևցածը ավելի խորը տեսնենք ու խառնաշփոթ դժվարությունների մեջ կողմնորոշվենք:
Մենք հոգով ավելի ենք նորոգվում, երբ նայում ենք ավելի շատ չերևցածներին քան թե երևցած բաներին, քանզի երևցած բաները ժամանակավոր են, բայց չերևցածները՝ հավիտենական (Բ. Կորնթ. 4:17-18) :
3. Այլոց նեցուկ լինելու և օգնելու համար: Մեր շրջապատում դեռևս մեծ է անհավատ բարեկամների ու ընկերների թիվը, որոնց պետք է բերել Աստծո առաջ: Շատ քրիստոնյաների է հայտնի աղոթքի ազդեցիկ ուժը մարդկանց վրա, բայց դեռևս շատ քչերն են դիմում աղոթքի հզոր ուժին: Եվ որքան ավելի դժվարին ժամանակներում ենք ապրում, այնքան ավելի շատ ենք զգում մեր անձնական աղոթքի կարիքը:
4. Աղոթքով մեր կյանքը Աստծո առջև ներկայացնելու համար: Անշուշտ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ կարիք ենք զգում հատուկ աղոթքի: Աղոթքի օրերին դու ավելի լավ ես կարողանում կողմնորոշվել և Աստծո խոսքի միջոցով կարողանում հետագա ուղղություն ստանալ: Աստծո խոստմունքները ինձ ու քեզ համար նույնն են, ինչ որ էին Հուդսոն Թեյլորի, Ջորջ Մյուլլերի կամ Դոուսն Թրոթմանի համար:
Եվ Աստծո հետ առանձնության ժամերին է, որ Նա տալիս է իր խոստմունքների նկատմամբ ներքին վստահություն:
5. Ճշմարիտ պատրաստության համար: Նեեմիան Աստծո հետ աղոթքի օրեր անցկացնելուց հետո ներկայանում է թագավորին: Եվ այնժամ թագավորը պատասխանում է նրան. «Դու ի՞նչ ես խնդրում ինձանից»: Ես աղոթեցի Աստծուն և ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե քո առջև շնորհք եմ գտել, ինձ ուղարկիր Հրեաստան, իմ հայրերի գերեզմանների քաղաքը, որպեսզի այն շինեմ» (Նեեմ. 2:4-5) : Հետո 12-րդ համարում ասում է. «Ու ես մի քանի մարդկանց հետ գիշերով ելա ու ինչ որ Աստված դրել էր իմ սրտի մեջ Երուսաղեմի համար անելու, ոչ մեկին չհայտնեցի .... »:
Աստված ե՞րբ էր հայտնել Նեեմիային իր կամքը: Անշուշտ այն ժամանակ, երբ նա աղոթում և սպասում էր Աստծուն, և երբ օրը եկավ, նա արդեն պատրաստ էր Աստծո կամքը կատարելու:
Ես մի անգամ լսեցի, թե ինչպես մի փոքրիկ տղա հարցրեց օդաչուին, թե արդյոք պետք չի՞ լինում վայրէջքի շտապ որոշում կայացնել, երբ ինքնաթիռը թռիչքի ժամանակ խափանվում է: Օդաչուն պատասխանեց՝ ոչ: Անկախ ժամանակից, մենք գիտենք, թե վթարի ժամանակ որտեղ պէտք է վայրէջք կատարել: Նույնը պետք է լինի նաև մեր հոգևոր կյանքում: Եթե Աստված մեզ հայտնում է իր նպատակներն ու կամքը, ապա մենք ցանկացած ժամանակ պատրաստ պիտի լինենք այն կատարելու: Մենք չպետք է ասենք՝ ես պատրաստ չեմ: Շատ քրիստոնյաներ անհրաժեշտ ժամանակին անկարող են լինում Աստծո կամքը կատարելու, որովհետև նրանք պարզապես իրենք հոգեպես այդ բանին անպատրաստ են:
Աստծո կամքը կատարելու պատրաստություն մենք կարող ենք ձեռք բերել Աստծո հետ առանձնության մեջ:
Աղոթել Աստծո խոսքի հիման վրա
Դանիել 19:2-41-ի մեջ ասում է. «Նրա թագավորության առաջին տարին ես՝ Դանիել, գրքերից իմացա այն տարիների թիվը, որոնց համար Տիրոջ խոսքը եղել էր Երեմիա մարգարեին, թե Երուսաղեմի ավերվածությունը 70 տարի էր տևելու»: Եվ ես իմ Տեր Աստծուն աղոթք արեցի, խոստովանեցի և ասացի. «Ո՜հ, Տեր, մեծ և ահավոր Աստված, որ քեզ սիրողներին ուխտ և ողորմություն ես պահում»:
Նա գրքերից հասկացել էր, թե ինչեր են պատահելու: Ի՞նչ գրքեր։ Նրա տարիներին եղած Աստծո խոսքը: Եվ այդ խոսքերի հիման վրա էլ նա աղոթեց: Աստված, անշուշտ, կատարում է այն, ինչ-որ խոստացել է կատարել: Ուրեմն, եթե մենք աղոթենք իր խոստումներին համաձայն, հավատարիմ է Աստված, ու պիտի կատարի:
Աստծո հետ քո առանձնության աղոթքը բոլորովին էլ չի նշանակում նմանվել Ռոդենի «մտածողը» քանդակին և խոսել ինչ պատահի: Բնա՛վ ոչ: Աղոթքի օրը պիտի լինի մի հատուկ օր նվիրված Աստծո խոսքին, և դրանից հետո միայն Աստծո խոսքը կառաջնորդի քեզ աղոթքի: Սակայն աղոթքի ժամանակ քո խորհուրդներն ու մտքերը չէ, որ պետք է դառնան աղոթքի նյութ: Աստված Սուրբ Հոգու միջոցով պիտի առաջնորդի քեզ դեպի բացված Սուրբ Գիրքը, դեպի աղոթք՝ արդեն Ս. Հոգով լցված:
Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս աղոթել
Հատկացնելով աղոթքի ժամանակ, գտիր աղմուկից կամ ժխորից հեռու մի հանգիստ ու լուռ վայր, որտեղ դու կարող ես աղոթքի քո ժամերը անցկացնել առանձնության մեջ: Այդպիսի վայր կարող է լինել տան մոտի փոքրիկ պուրակը, կամ տան մի լուռ անկյունը: Աղօթքի բացօդյա վայրը շատ ավելի նախընտրելի է, բայց չպետք է ուշադրությունը շեղել բնության ուսումնասիրությամբ և կամ աջ ու ձախ թափառելով ժամանակը վատնել:
Եթե քո ուշադրությունը գրավեն մրջյուններն ու սկյուռները, կարդա 104-րդ Սաղմոսը և խորհիր Աստծո ստեղծագործ ուժի մասին: Քեզ հետ վերցրու Ս. Գիրք, երգարան, նոթատետր և մատիտ: Ես կուզենայի ինձ հետ վերցնել Ս. Մ. Բաունդսի «Զորություն՝ աղոթքի միջոցով» և Հորացիոս Բոնարի «Խոսք հոգիներ շահողներին» գրքույկները: Եթե անգամ դու քո տրամադրության տակ մի ամբողջ օր ունես, ժամանակ մի կորցրու, նպատակադրված սկսիր:
Տիրոջը դիմել, իր կամքը կատարել
Օրը բաժանիր երեք մասի: Տիրոջը դիմել, աղոթել այլոց համար և աղոթել յուրաքանչյուրն իր համար: Օրվա առաջին մասը հատկացրու Տիրոջը դիմելուն: Մի՛ շտապիր և մի՛ փնտրիր ինչ-որ խորհրդավոր բան, ապա թե ոչ բաց կթողնես գործելու պահը: Պարզապես փնտրիր Տիրոջը, ապավինիր նրան:
Եսայի 40:31-ը ունի հետևյալ խոստմունքները, որ ովքեր ապավինում են Աստծուն, նրանց ուժը պիտի նորոգվի: Սաղմ. 27:14-ը այն հազարավոր համարներից մեկն է, որտեղ նշված է Տիրոջը դիմելու մասին: Սաղմ. 62:5-ը ասում է: «Ով իմ անձս, Աստծո սպասիր, վասնզի իմ հույսը Նրանից է»: Տիրոջը դիմել, առաջին հերթին նշանակում է զգալ Նրա ներկայությունը: Կարդա 139-րդ Սաղմոսը և ըմբռնիր Նրա ներկայությունը զգալու ճշմարտությունը: Խորհի՛ր, որ անհնար է տիեզերքում լինել մի այնպիսի տեղ, որտեղ Ինքը ներկա չէ: Հաճախ մենք էլ Հակոբի նման ասում ենք. «Իսկապես Տերը այստեղ է եղել, բայց ես չեմ իմացել»:
Դիմիր Աստծուն՝ մաքրվելու համար: 139-րդ Սաղմոսի վերջին երկու համարները առաջնորդում են սրան: Խնդրիր Աստծուն, որ քո սիրտը քննի այս համարների համեմատ: Երբ մենք ենք քննում մեր սրտերը, ապա այն կարող է հանգեցնել ներհայեցողության պատկերացումների և կամ մեկ այլ նման բանի, որը սատանան կարող է բերել մեր առաջ մեզ վնասելու ու շեղելու համար: Բայց երբ Ս. Հոգին է քննում մեր սրտերը, նա ի հայտ է բերում և քո ուշադրությունը բևեռում է բոլոր այն մեղքերի վրա, որոնցից պետք է խոստովանությամբ մաքրվել: 51-րդ և 32-րդ Սաղմոսները՝ Դավթի խոստովանության երգերը կօգնեն քեզ: Ամուր կանգնիր Ա. Հովհ. 1:9 համարի վրա և խնդրիր Աստծուց, որ ների քո մեղքերը, որ պատրաստ է ներել ինչ որ խոստովանենք, որովհետև հավատարիմ ու արդար է Նա, որ թողություն տա մեր մեղքերին: Եթե դու գիտակցում ես, որ եղբորդ նկատմամբ մեղք ես գործել, մի՛ մոռացիր նշել և ուղղել այն: Հակառակ դեպքում, Աստված պիտի դադարի խոսել քեզ, եթե քո և մեկ ուրիշի միջև, ինչ-որ անախորժություն կա, որի մասին դու հոգ չես տարել ուղղելու:
Աստծուն դիմելու ժամանակ խնդրիր, որ Նա քեզ կենտրոնանալու և օրվա երազներից ու պատրանքներից կտրվելու կարողություն տա:
Ծառայիր Աստծուն Իրեն պաշտելով ու փառաբանելով: Սաղմ. 103 և 104-ը Աստծուն փառաբանելու հոյակապ երգեր են: Սաղմոսների մեծ մասը աղոթքներ են և չկա Աստծո խոսքին համեմատ աղոթելու ավելի լավ միջոց, քան ինքը՝ Ս. Գիրքն է: Եվ կամ բաց Հայտնության 4 և 5 գլուխները և դրանցով փառաբանիր Աստծուն: Եթե քեզ հետ երգարան ունես, կարող ես երգել Տիրոջը: Կարող է դու այնքան էլ ներդաշնակ ու լավ չես երգում, բայց հավատա, որ դա Աստծո համար հաճելի է և նա, անշուշտ դա գնահատում է: Մտածիր, թե Աստված ինչպիսի հոյակապ բաներ է արել քեզ համար և գոհություն մատուցիր դրանց համար. քո փրկության, հոգևոր օրհնությունների, քո ընտանիքի, ընկերների կյանքի բազմաթիվ պարագաների: Քո ամենօրյա փառաբանությանը ավելացրու նաև գոհություն այն բոլոր անհամար բարիքների համար, որ Աստված անում է քեզ համար:
Աղոթիր այլոց համար
Այժմ ժամանակն է, որ աղոթես այլոց համար: Հիշիր նաև նրանց, ովքեր քո ամենօրյա աղոթքի մեջ չեն հիշվել: Հայացքդ սահեցրու աշխարհով մեկ և աղոթիր օտարազգիների համար: Ահա երեք առաջարկություն ինչպե՞ս, ի՞նչ աղոթել հարցին:
1. Խնդրիր հատուկ բաներ նրանց համար: Թերևս դու նշել ես կամ հիշում ես այն բազմաթիվ խնդիրքներն ու կարիքները, որոնք քեզ մոտ հայտնել են տարբեր մարդիկ, հիշիր միսիոներական աղոթքի նամակները: Աղոթիր հոգևոր ուժի, խիզախության, մտավոր զգոնության համար: Պատկերացրու քեզ այդ մարդկանց վիճակում ու ըստ դրա էլ աղոթիր:
2. Նայիր Ս. Գրքի աղոթքներին: Աղոթիր այնպես, ինչպես Պողոսն աղոթեց Փիլիպ. Ա գլխում և Կողոս. թղթի մեջ, Եփես. Ա, Բ գլուխներում: Այս կօգնի քեզ աղոթքի մեջ առաջադիմելու: «Տեր իմ, օրհնիր .... օգնիր նրան այս կամ այն հարցում»:
3. Այլոց համար էլ խնդրիր այն, ինչ խնդրում ես քեզ համար: Ցանկացիր որ Աստված ուրիշներին էլ ցույց տա այն, ինչ քեզ է ցույց տվել: Եթե որևէ մեկի համար աղոթում ես Ս. Գրքի մի որևէ համարով խոստմունքի համաձայն, ըստ այդ համարի էլ նրան մտցրու աղոթքի քո ցուցակի մեջ: Եվ ամեն անգամ, որ աղոթես այդ մարղու համար, աղոթքդ սկսիր այս համարով: Իսկ երբ աղոթքիդ պատասխանն ստանաս, այն ժամանակ այս համարով շնորհակալական աղոթք մատուցիր Աստծուն:
Աղոթիր քեզ համար
Աղոթքի օրվա երրորդ մասը հատկացրու քեզ: Աղոթիր քեզ համար: Թող քո աղոթքը լինի Աստծո խոսքին համեմատ, և խնդրիր նրանից, որ քեզ հասկացնի Սաղմ. 119:18-ի համաձայն: Խորհիր Աստծո խոսքի խոստմունքների և համարների մասին: Կարդա Աստվածաշունչը բարձրաձայն: Մտածիր, թե ինչպես Աստծո խոսքը գործի քո կյանքի մեջ: Անձնական աղոթքի լավագույն օրինակ է Ա. Թագ. 4:10 :
Ահա աղոթք անձնական կյանքի առաջադիմության աշխատանքի և մեղքին հաղթելու համար: Գաբես աղոթեց Աստծո կամքի համեմատ, և Աստված նրա խնդրանքը կատարեց: «Տեր իմ, ինչպիսին է իմ կյանքը քո առջև»: Խորհիր, թե արդյոք քո բոլոր խորհուրդներն ու գործերն Աստծո կամքի համեմա՞տ են:
Հիսուսն ասաց. «Ես եկա կատարելու Նրա կամքը, ով որ ինձ ուղարկեց (Հովհ. 4:34) : Կուզեի՞ր կատարել ավելի Աստծո կամքը, քան թե քոնը: Խորհիր քո գործերի մասին: Ինչպե՞ս ես անցկացնում օրդ ու ժամերդ: Աստված քեզ հետ պիտի խոսի և պիտի ուղղի քո գործերը, պիտի վերացնի քո առաջընթացին խանգարող բոլոր արգելքները: Պիտի մեղադրվես, եթե քո շաբաթ օրը ի զուր վատնես, օգտագործիր ժամերդ այնպես, որ օգուտ բերես: Այցելություններ կատարիր և աղոթքի համար նշումներ արա:
Անձնական աղոթքի ժամանակ է, որ Աստծո առջև կարող ես բերել բոլոր քո խնդիրքներն ու դժվարությունները և դրանց համար խնդրել Տիրոջ կամքը: Աղոթիր այդ դժվարությունների համար և առաջնորդվիր Աստվածաշնչով: Նորից կարդա Աստվածաշունչը, նշիր Աստծո քեզ հայտնած համարները, խորհիր այդ համարների մասին և ի գործ դիր կյանքիդ մեջ:
Երկու հարց պատասխանված
Աղոթքի օրը պետք է պատասխան տա հետևյալ երկու հարցերին, որոնք Պողոս առաքյալը տվեց Դամասկոսի ճանապարհին (Գործք 9:5-6) : Առաջին հարցը. «Ո՞վ ես դու, Տեր»: Տերը պատասխանեց, «Ես Հիսուսն եմ»: Փնտրիր քո աղոթքների մեջ, որպեսզի իմանաս, թե ով է Աստված:
Երկրորդ հարցն էլ այս էր. «Տեր, ի՞նչ ես ուզում, որ անեմ»: Քո աղոթքներով իմացիր Աստծո կամքը և անշուշտ կատարիր: Մի կարծիր, որ աղոթքի օրը պիտի վերջանա ինչ-որ արտասովոր մի բանով: Ոչ բոլորովին: Թող քո նպատակը լինի Աստծուն ծառայելը և նրա կամքին հնազանդ լինելը:
Աղոթքի օր պահելը հեշտությամբ չի լինում: Սատանան՝ մեր թշնամին, ամեն հնարավոր միջոցներով աշխատում է մեզ հեռու պահել աղոթքից, Աստծո հետ հաղորդակցվելուց: Մենք աղոթքի համար պետք է ժամանակ հատկացնենք և ոչ թե սպասենք ազատ ժամանակի:
Նախապես ծրագրիր, որ յուրաքանչյուր ամսի 1-ը պիտի աղոթքի օր համարես և խոստումդ կատարիր: Թող Աստված օրհնի քեզ այս բանի համար: Իսկ միգուցե դու կցանկանայիր ավելի հաճախ պահել աղոթքի օր:


Սկզբում հրատարակված է որպես «Ինչպե՞ս անցկացնել մեկ օր աղոթքով»:
© Հեղինակ՝ Loren Senney: Թարգմանված է թույլտվությամբ:
Բոլոր իրավունքները վերապահված են:
© Արևելահայերեն թարգմանությունը 1991-ին ՈԻԸՐՏպրես Ինտըրնեշընըլի կողմից:
Հրատարակություն՝ Աստվածաշնչի Թարգմանության Ինստիտուտի, Ստոկհոլմ, Շվեդիա:
Категория: Գրքեր | Добавил: Admin
Просмотров: 3081 | Загрузок: 627 | Комментарии: 1 | Рейтинг: 4.0/13
Всего комментариев: 1
avatar
1
TER@orhni shnorhakal em
avatar