Главная » Файлы » Գրքեր

Հոգով լցված կյանք / Hogov lcvats kyanq / PDF-RAR
[ Скачать с сервера (170.4Kb) ] 17.05.2013, 10:28
Հոգով լցված կյանք
Դուք ընդունե՞լ եք այս հրաշալի հայտնությունը
Քրիստոնյայի համար բոլոր օրերը կարող են հիանալի և արտասովոր լինել, եթե նա իմանում է Սուրբ Հոգով լեցունության ճշմարտությունը և շարունակ ապրում Նրա փառավոր առաջնորդությամբ:
Աստվածաշունչը մեզ ներկայացնում է մարդկանց երեք տեսակ:

1. Շնչավոր մարդ
(Մարդ, որը չի ընդունել Քրիստոսին)
«Շնչավոր մարդը չի ընդունում Աստծո Հոգու բաները, որովհետև նրանք անմտություն են նրա համար և չի կարող հասկանալ դրանք, որովհետև հոգևոր կերպով են քննվում» (Ա Կորնթ. 2:14):

Ինքնակառավարվող կյանք
ԵՍ - Գահի վրա անձն է:
- Քրիստոսը նրա կյանքից դուրս է:
- Ապրումները կառավարում է անձը,
արդյունքը՝ անհամաձայնություն և ձախողում:

HogovLcvatsKyanq2.jpg

2. Հոգևոր մարդ
(Մարդ, որին կառավարում և լիազորում է Սուրբ Հոգին)
«Հոգևոր մարդը ամեն բան քննում է... Մենք Քրիստոսի միտքն ունենք» (Ա Կորնթ. 2:15-16):

Քրիստոսով կառավարվող կյանք
- Քրիստոսն է կյանքում և գահի վրա
ԵՍ - Անձը հանձնվում է Քրիստոսին:
- Ապրումները կառավարվում է Քրիստոսի կողմից,
արդյունքը՝ համաձայնություն է:

HogovLcvatsKyanq3.jpg

3. Մարմնավոր մարդ
(Մարդ, որն ընդունել է Քրիստոսին, բայց ապրում է պարտված, որովհետև իր ուժով է փորձում քրիստոնեական կյանք ապրել):

Ինքնակառավարվող կյանք
ԵՍ - Անձը գահի վրա է:
- Քրիստոսը գահից իջած է, և Նրան չեն
թողնում, որ կառավարի կյանքը:
- Ապրումները կառավարվում են անձի միջոցով,
արդյունքը՝ անհամաձայնություն է և ձախողում:

HogovLcvatsKyanq4.jpg

«Եվ ես եղբայրներ, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ, այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես մանուկների հետ Քրիստոսում. Կաթ խմեցրի ձեզ, և ոչ թե կերակուր. որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չեք կարող: Որովհետև տակավին մարմնավոր եք. վասնզի տակավին նախանձ և կռիվ և բաժանումներ կան ձեզանում, չէ՞ որ մարմնավոր եք և մարդկորեն եք վարվում»:
(Ա Կորնթ. 3:1-3):

Սրանք են Հոգով լեցուն կյանք ապրելու չորս սկզբունքները:
1. Աստված մեզ տվել է առատ և պտղաբեր քրիստոնեական կյանք
Հիսուսն ասաց. «Ես եկա, որ դուք կյանք ունենաք և լիուլի ունենաք» (Հովհ. 10:10):
«Բայց Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա» (Գաղ.5:22-23):
«Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին կգա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8):
Ստորև տրված են հոգևոր մարդու մի քանի հատկանիշներ, որոնք Աստծուն վստահելու արդյունք են:

Սեր,
Ուրախություն,
Խաղաղություն,
HogovLcvatsKyanq3.jpg
Համբերություն,
Քաղցրություն,
Հավատարմություն,
Բարություն,

Կյանքի կենտրոնում Քրիստոսն է.
Սուրբ Հոգով զորացած,
Քրիստոսին վկայող,
Աղոթքով լեցուն կյանք,
Աստծո Խոսքը ըմբռնող,
Աստծուն վստահող,
Աստծուն հնազանդող:

Թե ինչքանով են այս հատկանիշները դրսևորվում կյանքում, կախված է քրիստոնյայի ամեն պարագայում Տիրոջը ապավինելուց, կամ թե ինչքանով է աճած Քրիստոսի մեջ: Եթե դուք նոր եք սկսել հասկանալ Սուրբ Հոգու գործը, մի հուսահատվեք, համեմատվելով շատ հասուն քրիստոնյաների հետ, ովքեր երկար ժամանակ են ճանաչում և ապրում այս ճշմարտությունը:
Իսկ ինչո՞ւ քրիստոնյաների մեծ մասը չեն ապրում այս առատ կյանքը:

2. Մարմնավոր քրիստոնյաները առատ և պտղաբեր քրիստոնեական կյանք չեն կարող ապրել
Մարմնավոր մարդը քրիստոնեական կյանք ապրելու համար վստահում է իր իսկ ջանքին:
Նա կամ անտեղյակ է, կամ էլ մոռացել է Աստծո սիրո, թողության և զորության մասին (Հռոմ. 5:8-10, Եբր. 10:1-25, Ա Հովհ. 1, 2:1-3, Բ Պետ. 1:9, Գործք 1:8):

  • Նրա հոգևոր ապրումը կայուն չէ:
  • Նա չի կարողանում հասկանալ ինքնիրեն, ցանկանում է բարին անել, բայց չի կարող:
  • Նա Սուրբ Հոգու զորությամբ ապրող քրիստոնյա չէ: (Ա Կորնթ. 3:1-3, Հռոմ. 7:15-24, 8:7, Գաղ. 5:16-18):
Մնացած հատկանիշները բնութագրում են մարմնավոր քրիստոնյային, որն ամբողջությամբ չի վստահում Աստծուն.
Կրոնամոլություն
Անմաքուր վարքեր
Նախանձ
HogovLcvatsKyanq4.jpg
Հանցանք
Անխաղաղություն
Հուսահատություն
Դատող հոգի
Ձախողում

Անխոհեմ, Վախ,
Հոգևոր ժառանգության
նկատմամբ անտարբերություն
Անհավատարմություն,
Անհնազանդ,
Աստծո և ուրիշների հանդեպ
սիրո բացակայություն
Աղոթքի մեջ թերի,
Անտարբեր Աստծո Խոսքի
նկատմամբ:

Մարդը, որ իրեն քրիստոնյա է համարում, բայց շարունակում է մեղք գործել, ըստ Ա Հովհ. 2:3; 3:6-9, Եփես 5:5-ի պետք է հասկանա, որ ընդհանրապես չի կարող քրիստոնյա լինել:
Երրորդ ճշմարտությունը տալիս է մեզ այս խնդրի միակ լուծումը:

3.Որպես Սուրբ Հոգուց լցվելու արդյունք, Հիսուսը խոստացավ առատ և պտղաբեր կյանք
  • Ըստ Հովհ. 3:1-8 -ի մարդը դառնում է քրիստոնյա Սուրբ Հոգու միջոցով: Այն պահից, երբ քրիստոնյան հոգուց ծնվում է, Սուրբ Հոգին մեկընդմիշտ բնակվում է նրա ներսում (Հովհ. 1:12; Կող. 2:9,10; Հովհ. 14:16,17):
Չնայած Սուրբ Հոգին բնակվում է բոլոր քրիստոնյաների մեջ, բայց բոլորը չէ, որ լցված են (առաջնորդված և լիազորված) Սուրբ Հոգով:
  • Սուրբ Հոգին կյանքի աղբյուրն է (Հովհ. 7:37-39):
  • Սուրբ Հոգին եկավ Քրիստոսին փառավորելու համար (Հովհ. 16:1-15): Եթե մարդը լցվում է Սուրբ Հոգով, նա Քրիստոսի ճշմարիտ աշակերտն է:
  • Նախքան համբարձումը, Իր վերջին պատվիրանում Քրիստոսը խոստացավ տալ Սուրբ Հոգու զորությունը Իր վկաները լինելու համար (Գործք 1:1-9):
Ուրեմն մարդը ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգով լցվել:
Նայենք չորորդ ճշմարտությանը:

4.Սուրբ Հոգով լցվում են հավատքով, որով կարող են ապրել Քրիստոսի խոստացած առատ, և պտղաբեր կյանքը
Հենց հիմա կարող ես լցվել Սուրբ Հոգով, եթե.
  • Անկեղծորեն փափագես առաջնորդվել և զորանալ Սուրբ Հոգով (Մատթ. 5:6; Հովհ. 7:37-39):
  • Խոստովանես մեղքերդ: Հավատքով գոհանաս Աստծուց, որ ներել է անցած, ներկա և ապագա բոլոր մեղքերդ, որովհետև Քրիստոս մեռավ քեզ համար (Կող. 2:13-15; Ա Հովհ. 1, 2:1-3; Եբր. 10:1-17):
  • Քո ողջ կյանքը նվիրես Աստծուն (Հռոմ. 12:1,2):
  • Հավատքով խնդրես Սուրբ Հոգու լեցունությունը, համաձայն Իր պատվիրանի՝ Հոգով լցվեք:
«Եվ մի արբենաք գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք Հոգով» (Եփես. 5:18):
Ըստ Իր խոստման՝ եթե աղոթենք Իր կամքի համաձայն, Նա միշտ կպատասխանի:
«Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նրան, թե ինչ-որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ: Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ինչ-որ խնդրում ենք գիտենք, որ առնում ենք մեր խնդրվածքները, որ խնդրեցինք Նրանից» (Ա Հովհ. 5:14,15):
Հավատքն արտահայտվում է աղոթքով ...
Ինչպես աղոթենք, որպեսզի Սուրբ Հոգով լցվենք
Միայն հավատքով կարող ենք լցվել Սուրբ Հոգով: Ճշմարիտ աղոթքով է լոկ մեր հավատքն արտահայտվում: Ահա աղոթքի մի օրինակ.

Հայր, Քո կարիքն ունեմ: Գիտակցում եմ, որ իմ ապրած կյանքով մեղանչել եմ Քո դեմ: Շնորհակալ եմ, որ Քրիստոսի խաչի մահով ներել ես իմ մեղքերը: Հիմա հրավիրում եմ Քրիստոսին նորից Իր տեղը թագավորելու իմ կյանքի գահի վրա: Լցրու ինձ Սուրբ Հոգով՝ ինչպես պատվիրեցիր լցվել և ինչպես Քո Խոսքով խոստացար, որ կլցնես ինձ, եթե հավատքով խնդրեմ: Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով: Հիմա հավատքով գոհանում եմ Քեզանից իմ կյանքը կառավարելու և Սուրբ Հոգով լցնելու համար:

Արդյոք այս աղոթքը հարազա՞տ էր քո սրտին: Եթե այդպես է, հենց հիմա խոնարհվիր, աղոթիր և հավատա, որ Աստված կլցնի Սուրբ Հոգով:
Ինչպե՞ս իմանալ՝ Սուրբ Հոգով լցվա՞ծ ես
Երբևիցե խնդրե՞լ ես, որ Աստված Սուրբ Հոգով լցնի քեզ: Գիտե՞ս որ հիմա լցված ես Սուրբ Հոգով: Իսկ ի՞նչ իշխանությամբ: (Աստծո և Իր Խոսքի հավատարմությամբ: Եբր. 11:6; Հռոմ. 14:22,23):
Մի հենվիր զգացումներիդ: Ոչ թե մեր զգացմունքները, հապա Աստծո խոստումն է մեր իշխանությունը:
Քրիստոնյան ապրում է հավատքով (վստահությամբ), ապավինելով Աստծուն և Իր Խոսքին: Այս պատկերը պարզաբանում է կապը Փաստի (Աստված և Իր Խոսքը), Հավատքի (մեր ապավինությունը Աստծուն և Իր Խոսքին) և Զգացողությունների (մեր հավատքի և հնազանդության արդյունքը) (Հովհ. 14:21) միջև:

HogovLcvatsKyanq5.jpg
Կցորդը կցված է բեռնատար մեքենային: Մեքենան պետք է շարժվի: Կցորդըը ինքն է փորձում շարժվել...
Կցորդ, անիմաստ է. մի փորձիր քաշել մեքենան: Նմանապես մենք՝ քրիստոնյաներս չհենվենք զգացմունքներին, այլ ուղղենք մեր հավատքը (ապավինությունը) Աստծո հավատարմությանը և Նրա խոստումներին:
Ինչպես քայլել Հոգով
Հավատքն (Աստծուն և Նրա խոստումներին ապավինել) է միակ ճանապարհը, որով քրիստոնյան կարող է ապրել Հոգով կառավարվող կյանք: Եթե շարունակես ապավինել Քրիստոսին քայլ առ քայլ, ապա.
  • Քո կյանքում Հոգու պտուղները ավելի ու ավելի ի հայտ կգան (Գաղ. 5:22,23), և դու ավելի կնմանվես Քրիստոսին (Հռոմ. 12:2; Բ Կորնթ. 3:18):
  • Աղոթքի կյանքն ու Աստծո Խոսքի սերտումը ավելի իմաստալից կդառնան քեզ համար:
  • Վկայելիս կզգաս Նրա զորությունը (Գործք 1:8):
  • Պատրաստ կլինես հոգևոր պատերազմի ընդդեմ աշխարհի (Ա Հովհ. 2:15-17), մարմնի (Գաղ. 5:16-17) և սատանայի (Ա Պետ. 5:7-9; Եփես. 6:10-13):
  • Զորություն կունենաս փորձությանն ու մեղքին դիմադրելու (Ա Կորնթ. 10:13; Փիլ. 4:13; Եփես. 1:19-23; Բ Տիմ. 1:7; Հռոմ. 6:1-16):

Հոգևոր շնչառություն
Եթե զգացել ես, որ քո կյանքի ինչ որ ընթացք (վերաբերմունք՛ կամ վարմունք) չի հաճեցնում Տիրոջը, նույնիսկ եթե քայլում ես Նրա հետ և անկեղծորեն փափագում ծառայել իրեն, պարզապես գոհացիր Աստծուց, որ Նա Քրիստոսի խաչի մահով ներել է քո անցյալ, ներկա և ապագա մեղքերը: Հավատքով խնդրիր Նրա սերը և թողությունը և շարունակ հաղորդակցվիր Նրա հետ:
Որպեսզի մեղքը և անհնազանդությունը նորից չթագավորեն քո կյանքի գահին, ուրեմն հոգևոր շնչիր: Հոգևոր շնչառությունը հավատքով վարժանք է (անմաքուրը արտաշնչել և մաքուրը ներշնչել), որը օգնում է ապրել Աստծո սերը և թողությունը.

1. Արտաշնչիր. Ըստ Ա Հովհ. 1:9-ի և Եբր. 10:1-25 -ի խոստովանիր մեղքդ, համաձայնիր Աստծո հետ և գոհացիր Նրանից թողության համար:
Խոստովանությունը բովանդակում է ապաշխարություն՝ վարքի ու վերաբերմունքի փոփոխություն:

2. Ներշնչիր. Ըստ Եփես. 5:18-ի պատվիրանի և Ա Հովհ. 5:14,15-ի խոստման հանձնվիր քո կյանքի զորությունը՝ Քրիստոսին, և հավատքով ընդունիր Սուրբ Հոգու լեցունությունը: Հավատա, որ հիմա Նա կառավարում և զորացնում է քեզ:
Категория: Գրքեր | Добавил: Admin
Просмотров: 2814 | Загрузок: 585 | Комментарии: 1 | Рейтинг: 4.4/8
Всего комментариев: 1
avatar
1
Irakanutyan@ hamapatasxanog paster. TER@ORHNI Shat kuzei vor bolor@ kardain.
avatar