Главная » Файлы » Գրքեր

Առաքինի կինը / Araqini kiny / PDF-RAR
[ Скачать с сервера (115.8Kb) ] 17.05.2013, 10:53
araqini_kiny.jpg
Առաքինի կինը
Լեյլի Սփարքսը

Որպես Դուգ Սփարքսի՝ Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի Նևիգեյթրների ղեկավարի հանգուցյալ կինը և որպես չորս երեխաների մայր, Լեյլի Սփարքսը առատ հնարավորություն է ունեցել իր կյանքի փորձով մի անգամ ևս հաստատելու Աստվածաշնչի ճշմարտությունները: Տայվանում և Եվրոպայում միսիոնարի կին լինելուց բացի, ամուսնությունից առաջ Տիկ. Սփարքսը Ստենֆորդի համալսարանում ուսանողական մեծ պատվի է արժանացել, եղել է Նևիգեյթրների գործակից և Բիլլի Գրեհեմի խմբի գործունյա անդամ:
Առաքինի կինը
Աստվածահաճո կինը
Աստծո Խոսքը ներկայացնում է կնոջ մի հատուկ տեսակ՝ առաքինի կին: Ինչպիսի՞ն է նա: Նա ավելին է քան միայն քրիստոնյան: Ւմ կարծիքով աստվածահաճո կին լինելու հիմքը Աստծո հնազանդվելն է, և այս հնազանդության արդյունքը քրիստոնեական կյանքն է։
Առակ. 31:10 - ում մենք կարդում ենք. «Ո՞վ կարող է գտնել առաքինի կին, նրա արժեքը գոհարներից շատ ավելի է»։
Ինչո՞ւ Աստված ստեղծեց կնոջը
Ծննդոց 2:18 -ը ասում է. «Եվ Տեր Աստված ասաց. Լավ չէ, որ մարդը մենակ մնա, իրեն մի օգնական անեմ հարմար»: Երբ երիտասարդ էի, կարծում էի, թե Աստված կնոջն ստեղծել է միայն որպես օգնական: Եվ շատերն են այսօր այսպես կարծում, բայց ոչ, այստեղ կարևոր է ոչ թե «օգնական», այլ «հարմար» բառը - հարմար ընկեր, հարմար օգնական:
Ա. Կորնթ. 11:3 -ի մեջ կարդում ենք. «Բայց ուզում եմ, որ գիտենաք, որ ամեն այր մարդու գլուխը Քրիստոս է ու կնոջ գլուխը՝ այր մարդը և Քրիստոսի գլուխը Աստված»: Եվ ապա նույն գլխի 8 և 9 համարների մեջ ասում է. «քանի որ ոչ թե այր մարդը կնոջից է, այլ կինը՝ այր մարդուց, որովհետև այր մարդը չստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ ամուսնու»:
Կնոջը ստեղծելու գաղափարը եղել է ոչ թե Ադամինը, այլ Աստծունը: Եթե մենք չհամաձայնենք այս մտքի հետ, ապա հարկ կլինի վիճել Աստծո հետ:
Նախքան ամուսնությունս ես ամբողջ սրտով դեմ էի այն մտքին, որ կինը ստեղծված է տղամարդու համար: Ես ունեի չորս եղրայր և մի քույր ու այդ պատճառով ինձ թվում էր, որ երկիրը պտտվում է տղամարդկանց շուրջը: Հայրս մեր տունը կառավարում էր երկաթե գավազանով և եղբայրներս էլ նույն կերպով ղեկավարում մայրիկիս, այնպես, ինչպես իրենք կուզենային, կարծես, նրան պտտեցնում էին մատի վրա:
Ես զգում էի, որ սա տղամարդու աշխարհ է և շատ էի ամաչում, որ պիտի աղջկա հագուստ հագնեմ և լինեմ աղջիկ։ Ես մեծացա մի ծանր բեռ ուսերիս: Զգում էի, որ կարող եմ անել այն ամենը, ինչ անում էին եղբայրներս և չէի հասկանում, թե ինչումն է տղամարդու գերիշխանությունը: Անգամ քրիստոնյա հավատացյալ դառնալուց հետո էլ այդ ինձ մոտ շարունակվում էր: Հիշում եմ, երբ առաջին անգամ լսեցի Աստծո որոշումը քրիստոնյա ընտանիքի մասին, սրտով չկարողացա ընդունել այն: Բայց մի բան պարզ էր, որ այդ խնդրի դժվարությունը և իմ վատ տրամադրվածության պատճառը Աստծո խոսքի վատ իմացությունն էր: Հետո արդեն սկսեցի հասկանալ, որ կնոջ կյանքի այդպիսի դերը Աստծո որոշումն ու խորհուրդն է: Կինը մի մեծ և բարձր կոչում ունի: Տղամարդիկ երբեք էլ չեն ստեղծվել մայր դառնալու համար: Նրանք, ովքեր երեխաներ ունեն, դա հասկացած կլինեն: Որքան էլ տղամարդիկ հոյակապ հայրեր լինեն, նրանք երբեք մայր չեն կարող լինել: Եթե ամուսինդ իմ ամուսնու նման չի սիրում երեխայի ներքնաշորերը փոխել, դու երբեք էլ դրանք փոխված չես տեսնի: Տղամարդիկ և կանայք ստեղծված են տարբեր ֆիզիոլոգիական կառուցվածքով: Մենք Աստծո կողմից տրված մի այնպիսի դեր ունենք, որ երբեք ոչ մի տղամարդ չի կարող զգալ: Եվ վերջապես ես ասացի. «Լավ, Տեր իմ, ես հասկանում եմ, թե ինչպիսի մենաշնորհ է քրիստոնյա կին լինելը, ես ընդունում եմ, համաձայն եմ իմ կոչմանը»:
Բնական կանացի խառնվածք
Ժողովողի 7:26 համարը ցույց է տալիս կնոջը հիմնական բնորոշող գիծը. «Եվ ես մահից ավելի դառը գտա այն կնոջը, ում սրտի մեջ ցանցեր և ուռկաններ ու ձեռքերի մեջ կապանքներ կան: Աստծո առջև հաճելի եղողը նրանից կազատվի, բայց մեղավորը նրանից կբռնվի»: Հիսուս Քրիստոսի շնորհքից և ողորմածությունից բացի այս է կնոջ հիմնական բնությունը:
Տղամարդը իր կառուցվածքով ամբողջովին տարբեր է կնոջից: Նա նյութական բարիքները ձեռք է բերում ուժով և բռնությամբ: Մենք այդպես չենք վարվում:
Մենք ամեն ինչ ձեռք ենք բերում նախօրոք պլանավորված ինտրիգների միջոցով: Մենք մտածում ենք այսպես - եթե ես մի այնպիսի տեսք ընդունեմ, որ իբր թե շատ ծանր օր եմ անցկացրել, ապա երբ ամուսինս գա տուն, անշուշտ ինձ կտանի օդափոխության կամ կլվանա ամանները: Եվ կամ եթե ես այսպես վարվեմ... եթե այս անեմ, նա այս կանի, այն կանի:
Աստված դատապարտում է մեր մեղավոր բնությունը, երբ ամեն ինչ ձեռք ենք բերում պլանավորելով և ծրագրավորված խորամանկությամբ: Այս հատկանիշը բնորոշ չէ առաքինի կնոջը: Այդ դեպքում ի՞նչ է բնորոշ Քրիստոնյա առաքինի կնոջը:
Նա խոնարհ է
Քրիստոնյա հավատացյալ ընտանիքի բանալին միայն ամուսնուն խոնարհ ու հնազանդ լինելը չէ, այլ Աստծո հետ հաղորդակցության մեջ լինելն է: Եփես. 5:22 -ը ասում է. «Կանայք պետք է իրենց ամուսիններին հնազանդ լինեն ինչպես Տիրոջը»: Հնազանդ եղեք ինչպես Տիրոջը: Եթե մենք չենք հնազանդվում Հիսուսին, ապա երբեք էլ չենք կարող ճշմարտապես հնազանդ լինել մեր ամուսիններին: Ամուսնուն հնազանդվելու մեջ ոչ մի դժվարություն չկա, եթե Հիսուս Քրիստոսի հետ իմ հարաբերությունը ուղիղ է:
Ա. Պետրոս 3:1-4 համարներն ասում են.«Նմանապես կանայք հնազանդ լինեն իրենց այրերին (ամուսիններին), որպեսզի եթե ոմանք խոսքին հնազանդ չլինեն, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վերաբերմունքից: Տեսնելով ձեր երկյուղած պարկեշտ վարքը, որոնց զարդարանքը չլինի դրսից մազերի հյուսվածքներով և ոսկիների շարքերով և կամ շքեղ հանդերձներ հագնելով: Այլ սրտի ծածուկ մարդը անեղծությունով հեզ և հանդարտ հոգու զարդը թող լինի, որը Աստծո առջև խիստ պատվական է»:
Առաջ ես չէի սիրում Պետրոսի առաջին նամակը: Ցանկանում էի, որ Ա. Պետրոսի 5 գլուխները Աստվածաշնչից դուրս մնացած լինեին, հատկապես վերը նշված չորս համարները: Ես այն մտքին էի, որ «հեզ և հանդարտ հոգին» ունեցողը սենյակի անկյունում նստած բարի ժպիտով մի աղջիկ է լինելու, պարզապես սենտիմենտալ մեկը: Ես չէի ուզում այդպիսին լինել:
Հետագային ինձ պարզ դարձավ, որ «հեզ և հանդարտ հոգին» դա արտաքինին չի վերաբերում: Դու կարող ես ունենալ հեզ ու հանդարտ արտաքին, բայց հոգով ապստամբ լինել ու ըմբոստ: Հեզ ու հանդարտ հոգին ուսանելի է, այն վիրավորանքների ժամանակ համբերում է: Այսպիսով, Պետրոսը խոսում է ոչ արտաքին երևույթի, այլ ներքին հոգու մասին:
Հեզ և խոնարհ հոգի ունեցողը գիտի, թե երբ պետք է լռել և երբ՝ խոսել: Արդյոք երբևէ եղե՞լ եք այնպիսի ընտանիքում, որտեղ կինը պատասխանում է այն ժամանակ, երբ ամուսինը հարց է տալիս:
Նա աստիճանաբար զարգացնում է իր ամուսնուն
Ես կարծում եմ, որ կնոջ պարտականությունն է աստիճանաբար զարգացնել իր ամուսնուն: Բայց ոչ թե զարգացնել նրա «Ես» -ը, հպարտությունը, ինքնավստահությունը, այլ պետք է զարգացնել նրա մեջ վստահություն առ Աստված, որպեսզի Աստված կարողանա գործածել նրան: Երբ կինն է վճռում ամեն ինչ, հոգում և ղեկավարում ընտանիքը, այն ժամանակ նա չի կարողանա զարգացնել իր ամուսնու մեջ վստահություն առ Աստված:
Պարզվում է, որ մենք մեծացել ենք սխալ «սիրալիրությամբ», որպես թե մենք շուշաններ ենք և պարտեզի բոլոր ծաղիկները պետք է հակված լինեն դեպի մեզ: Մենք ստանում ենք ծաղիկներ մեր կրծքերին, քաղցրավենիք: Տղամարդը վճարում է ժամադրությունների ու տրանսպորտի համար: Նա Սուրբ Ծննդյան տոնին և մեր տարեդարձին մեզ տալիս է լավագույն նվերը: Տեսնում ենք, որ ամուսնությունից հետո էլ նույնը շարունակվում է դեպի մեր ուղղությամբ:
Բայց Աստված մեզ ստեղծել է որպեսզի օգնենք մեր ամուսիններին: Նրանք ժամանակ առ ժամանակ խրախուսանքի կարիք են զգում։ Նա ուզում է համոզվել, որ դու վստահում ես իրեն և որ նեղությունների ժամանակ դու իր կողքին ես: Նրանք սխալներ են գործում, որոնց թվում և իմ ամուսինը, բայց դա չի խանգարում, որ մտածեմ, թե իմ ամուսինը աշխարհի ամենակատարյալ ամուսինն է: Մենք չպետք է թույլ տանք, որ սատանան պարտության ու հուսահատության մատնի մեր սիրելիներին:
Երբեմն մենք այնքան ենք տարվում հոգսերով և զգացմունքներով, որ մոռանում ենք, թե Աստված մեզ ստեղծել է օգնական և ընկեր լինելու մեր ամուսիններին: Մի՛ շտապիր տեսնել նրա թերությունները։ Մեկ խրախուսող, վստահություն ներշնչող խոսքով օգնական եղիր նրան:
Երբ մենք միսիոներության էինք մեկնել Տայվան, մի կին ինձ պատմեց իր և ամուսնու միջև եղած անախորժության մասին: Ես ուշադրությամբ լսեցի նրան և ապա ասացի. «Դու գիտե՞ս թե ինչ է քո դժվարությունը, այն, որ դու տեսնում ես միայն նրա թերությունները: Միսիոներական համայնքի մեջ նա սիրված և հարգված անձնավորություն է: Եթե այլ մարդիկ սիրում և հարգում են նրան, ուրեմն նա արժանիքներ ունի: Ես քեզ խորհուրդ կտայի մտածեիր ամուսնուդ արժանիքների մասին»:
Այդ ժամանակ նա հասկացավ, որ ինքն ավելի շուտ ամուսնու թերությունները նկատելով է զբաղվել, քան թե նրան բարձրացնելով: Երբեք մի՛ քննադատիր ամուսնուդ ուրիշների ներկայությամբ: Այլոց ներկայությամբ, ինչ էլ որ խոսես նրա մասին, թող լինի միայն դրական: Մենք չպետք է նմանվենք ջայլամներին՝ գլուխներս թաքցնելով ավազի մեջ: Եթե մենք տեսնում ենք, որոշ բացասական բաներ և Տիրոջ միջամտության կարիքն է զգացվում, պետք է աղոթքով դիմենք Աստծուն:
Նա աղոթում է իր ամուսնու համար
Մենք պարտավոր ենք հավատքով աղոթել մեր ամուսինների համար: Ես և ամուսինս մի օգտակար միջոց ունենք աղոթքի: Մենք մեկս մյուսիս համար ցուցակ ունենք: Ժամանակ առ ժամանակ ես հարցնում եմ նրան. «Սիրելի՛ս, արդյոք կա՞ մի այնպիսի բան, որի համար կցանկանայիր որ ես աղոթեմ»: Եվ մենք աղոթում ենք հատուկ բաների մասին, իսկ հետո հաղորդում միմյանց աղոթքի պատասխանները: Իմ ամուսնու համար աղոթելը ես համարում եմ որպես Աստծո կողմից տրված մի սուրբ պարտականություն: Երբ նա տուն է գալիս ու ինձ ասում, որ մի ծանր օր է անցկացրել, ես ինձ դատապարտում եմ այն բանի համար, որ մոռացել էի այդ օրը աղոթել նրա համար:
Նա սիրում է իր ամուսնուն
Տիտոս 2:4-5 -ը ասում է. « .... որ խրատեն նորահասակ կանանց, որպեսզի սիրեն իրենց ամուսիններին և երեխաներին, լինեն խոհեմ, ողջախոհ, տնաշեն, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծո խոսքը չհայհոյվի»:
Ամուսինս միշտ ինձ համար մի որևէ նվեր է բերում երբ ճանապարհորդությունից է վերադառնում: Մի օր էլ ես մտածեցի, թե որքան սարսափելի է, երբ այդ վերաբերմունքը միակողմանի է: Ինչո՞ւ ես էլ նրա վերադարձին չեմ պատրաստում իմ սիրո արտահայտությունը իր նկատմամբ: Ո՛չ, իրերը չէ, որ որոշում են սերը, այլ դրանք լոկ սիրո արտահայտություններ են: Տղամարդիկ սիրում են, երբ կանայք իրենց սերը հայտնում են խորհրդավոր ձևով, այնպես, ինչպես իրենք են լինում մեր նկատմամբ: Մի՛ մերժիր ամուսնուդ ֆիզիկական սերը ( ֆիզիկապես սիրել քեզ ) :
Ա. Կորնթ. 7:5 -ը ասում է. «Միմյանց մի՛ զրկեք, եթե ոչ միաբանությամբ աղոթելու համար և ապա նորից դարձեք միմյանց, որպեսզի սատանան ձեզ չփորձի ձեր անժուժկալության համար:
Երբեմն հոգնածությունը և կամ մեկ այլ բան ստիպում է մեզ մերժելու մեր ամուսիններին: Բայց մենք նրանց ուրախություն պիտի պատճառենք և բավականություն կյանքի բոլոր հարցերում: Եթե ամուսնու և կնոջ կյանքում առաջնայինը Քրիստոս է, ապա նրանց մեջ չի լինի ոչ մի անպատվություն և վիրավորանք, դրա փոխարեն կլինի միասնություն և ներդաշնակություն:
Նա խոհեմ է
Առակաց 11:22 -ի մեջ կարդում ենք. «Խոհեմություն չունեցող գեղեցիկ կինը նման է խոզի քթից անցկացված ոսկե օղակի»: Ինչպես ոսկե օղակը չի սազում խոզի քթին, այնպես էլ տգեղ է, երբ գեղեցիկ կինը խոհեմություն չունի. չգիտի երբ լռի և երբ խոսի: Կնոջ միակ դժվարությունը լեզուն է: Առակաց 31:26 -ը առաքինի կնոջ մասին ասում է. «Նա իր բերանը իմաստությամբ է բացում և իր լեզվի վրա քաղցրության օրէնք կա»: Մեր գործողությունները չէ, որ որոշում են, թե ով ենք մենք: Անսպասելի իրադարձությունների ժամանակ է, որ մեր դիրքորոշումը բնութագրում է մեզ: Ղուկաս 6:4-5, «Մարդու բերանը իր սրտի ավելցուկից է խոսում»:
Առակաց 15:28, «Արդարի սիրտը պատասխանի մասին է մտածում, բայց ամբարշտի բերանից չարիք է բխում»: Իմ կյանքում եղել է ժամանակ, երբ ես խոսում էի տառացիորեն այն, ինչ գալիս էր միտքս, անկախ դրա ծիծաղելի, սրամիտ կամ խորամանկ լինելուց: Դողում եմ այն մտքից, թե դրանք ինչպիսի հետևանքների կարող էին հանգեցնել: Այս համարը մեզ սովորեցնում է մտածել՝ նոր խոսել:
Նա հյուրասեր է
«Սուրբերի կարիքներին հաղորդ եղեք, հյուրասիրության հետևեցեք», ասում է Հռովմ. 12:13 -ը: Ա.Պետրոս 4:9 -ը ավելացնում է. «Միմյանց հյուրասիրություն ցույց տվեք առանց տրտնջալու»: Տունը կարող է քրիստոնեական գործունեության վայր լինել:
Եվ ապա Տիտոս 2:5 -ը. «Խոհեմ, ողջախոհ, տնաշեն, բարեգործ, իրենց այրերին հնազանդ, որ չլինի թե Աստծո խոսքը հայհոյվի»: Սակայն այստեղ խոհեմություն է պետք: Ես ճանաչում եմ կանանց, որոնք դարձել են տնային ստրուկներ: Կան երկու ծայրահեղություններ: Թերևս եղել ես այնպիսի ընտանիքներում, որտեղ դու քեզ հանգիստ չես զգացել, վախենալով, որ հանկարծ չփչացնես ու կեղտոտես գորգը: Երեխաները չեն կարող խաղալ հյուրասենյակում, և այլն: Մյուս կողմից էլ մեկ այլ ծայրահեղություն՝ կին, որը երբեք էլ չի մտածում, հոգում տան մասին:
Ես կարծում եմ, որ Աստված ցանկանում է, որպեսզի մենք լինենք կոկիկ, մաքրասեր, կազմակերպված:
Նա չի անարգում Աստծո խոսքը
Այս մասին գտնում ենք Տիտոս 2:5 -ի մեջ. «Որպեսզի Աստծո խոսքը չհայհոյվի»: Կինը կարող է Աստծո Խոսքը անարգելու մեջ մեղավոր լինել, երբ նա չի կարողանում Տիրոջ առջև իր պարտականությունը կատարել որպես կին, որը պետք է սիրի իր ամուսնուն, երեխաներին, լինի պարկեշտ, մաքրասեր և ամուսնուն հնազանղ: Ըստ իս շատ կարևոր և լուրջ խնդիր է սա:
Նա չի արդարացնում ինքն իրեն
Ես բոլոր մարդկանցից ավելի եմ մեղավոր այս հարցում: Ղուկաս 10:29 -ից հետևում է. «Եվ նա ցանկանալով արդարացնել իրեն, ասաց Հիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Հիսուսը ոչ մի ջանք չգործադրեց իրեն արդարացնելու: Ա. Պետրոս 2:23 « .... որ նախատվում էր և փոխարենը չէր նախատում, չարչարվում էր, բայց չէր սպառնում, այլ իրեն հանձնում էր արդարությամբ դատողին»: Նա պարզապես իրեն ներկայացնում էր Աստծուն: Մենք պիտի հետևենք Ւր օրինակին, որը լավագույնն է:
Նա չի նախանձում իր ամուսնուն Աստծո հետ հաճախ առանձնանալու համար
Երբ կինը մի քանի փոքր երեխաներ ունի, պարզ է որ ամուսինը ավելի ժամանակ է ունենում իր տրամադրության տակ: Առավոտյան ժամերին, երբ կինը երեխաներով է զբաղված, նա կարող է երկար ժամեր անցկացնել Աստծո հետ: Զբաղված տանտիկինը և մայրը պարզապես առանձին լինելու ժամանակ չի գտնում, նա չի կարող թողնել իր պարտականությունները մինչև, երեխաների քնելը: Ւսկ դրանից հետո այնքան է հոգնած լինում, որ մտածում է, թե այլևս անկարող է որևէ օգտակար բան անել:
Այս է պատճառը, որ մենք կարող է և նախանձով նայենք մեր ամուսինների ազատությանը, որ անց են կացնում Աստծո հետ: Բայց Տերը կտա մեզ պետք եղած ժամանակը:
Նա վստահելի է
Առակաց 31:11-12 -ը ասում է. «նրա ամուսնու սիրտը նրա վրա վստահ է, ու ավարի կարոտ չի լինի: Նա իր կյանքի բոլոր օրերի մեջ նրան բարիք կբերի և ոչ թե չարիք»:
Աստվածավախ կինը վստահելի է: Կարո՞ղ են արղյոք մեր ամուսինները վստահել մեզ որևէ գործ, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի այն՝ մեծ, թե փոքր, հոգևոր, թե աշխարհիկ: Արդյոք վստահելի՞ ենք տնտեսական հաշիվներում:
Նա ամուսնուն վերադարձնում է Աստծուն
Սա մի կարևոր հարց է, որի առջև դուք կարող եք կանգնել ձեր ամուսնական կյանքի ընթացքում: Դու ամուսնուդ վերադարձրե՞լ ես Աստծուն: Դա շատ դժվար է, երբ դու սիրում ես ամուսնուդ այնքան ջերմորեն, որքան ես եմ սիրում իմ ամուսնուն: Բայց մենք պետք է կարողանանք ասել. «Տեր իմ, ահա այստեղ է նա, առաջին հերթին քոնն է և հետո միայն իմը»:
Հիշում եմ, որ մի անգամ Տայվանում, մեր ամուսնությունից մի տարի անց, ամուսինս երկու ամսով մեկնել էր Սայգոն: Ես միայնակ պետք է ղեկավարեի կազմակերպության գործերը: Պետք է ղեկավարեի չինացի գործավորներին, որոնց բարբառը ես չէի կարողանում հասկանալ: Հոգիս նվաղում էր: Ւմ պայքարի ժամանակ Լիլյա Թրոթմանը՝ Դոսոն Թրոթմանի կինը, այն ժամանակվա Նևիգեյթրների պրեզիդենտը, ինձ մի նամակ գրեց, որը երբեք չեմ մոռանա: Նա ասում էր: «Քո ամուսինը երբեք էլ ճշմարտապես քոնը չի լինի, քանի դեռ դու նրան առաջին հերթին չես վերադարձրել Աստծուն: Նա քոնը կլինի միայն այն ժամանակ, երբ դու համաձայն կլինես, որ նա մեկնի ուր որ էլ Աստված նրան ուղարկի և անի, ինչ էլ որ Աստված ասի: Դու պետք է միշտ կամենաս, որ Տերը նրա կյանքում առաջնայինը լինի»:
Որոշ կանայք մտածում են, որ ամուսինները պատկանում են իրենց, իրենց սեփականությունն են: Այո՛ նրանք իրենցն են, բայց միայն Աստծուց հետո:
Որպեսզի այս ամենով փառավորվի Աստծո անունը
Ո՞րն է առաքինի կնոջ նպատակը: Ւ՞նչ պատճառով Աստված մեզ ստեղծեց տղամարդուն օգնական լինելու համար: Ես վստահ եմ, որ Սաղմոս 34:3 -ը տալիս է այս հարցերի պատասխանը. «Ինձ հետ Տիրոջը մեծացրեք, և միասին բարձրացնենք Նրա անունը»:
Ահա թե ինչու Աստված տվել է մեզ մեր ամուսիններին՝ փառաբանելու Հորն ու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Այս նպատակի համար ենք մենք ստեղծված:
Առաքինի կին լինելը մի բարձր, սուրբ և սրբազան կոչում է:


Սկզբում հրատարակված է որպես «Առաքինի Կինը»:
© Հեղինակ՝ Leila Sparks: Թարգմանված է թույլտվությամբ:
Բոլոր իրավունքները վերապահված են:
© Արևելահայերեն թարգմանությունը 1991-ին
ՈԻԸՐՏպրես Ինտըրնեշընըլի կողմից:
Հրատարակություն՝ Աստվածաշնչի
Թարգմանության Ինստիտուտի,
Ստոկհոլմ, Շվեդիա:
Категория: Գրքեր | Добавил: Admin
Просмотров: 2378 | Загрузок: 603 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 1
avatar
1
ASTVAC orhni dzez sa indz ognec haskanalu el avelin bacahaytelu kin linelu im iravunqneri u partavorutyunner@TIROJMOV.Parq mer ARARCHIN ir anpatmeli barutyan hamar 6
avatar