Главная » Файлы » Բանաստեղծություններ

Զարկը քո սրտի
[ Скачать с сервера (15.2Kb) ] 13.05.2013, 19:30
Զարկը քո սրտի
Լսո՞ւմ ես, ո՛վ մարդ, զարկը քո սրտի,
Այն բաբախում է, քեզ բան է ասում
Եվ իր զարկերով հուշում է ասես.
«Մի՞թե չես լսում, այդ դուռն են թակում.
Բա՛ց, հոգնել եմ այս տառապանքից,
Բա՛ց, զզվել եմ գարշահոտ մեղքից,
Բա՛ց, էլ չե՞ս լսում, մի՞թե խլացավ ականջը հլու:
Երբ քեզ արյունոտ մեղքի էի դրդում,
Չար ցանկությունով հոգիդ էի գերում,
Դու լսում էիր ու հնազանդվում,
Երբ «Ես»-դ էիր դրել իմ գահին,
Թվում էր՝ աշխարհն է ոտքերիդ տակին ...
Իսկ այժմ գոռում, ճչում եմ ցավից,
Ուզում եմ ասել, թե ով է թակում:
Ա՜խ, թե իմանաս, գուցե հասկանաս,
Ու ինքդ բանաս դուռն այդ ժանգոտած:
Փակ են աչքերդ, փակ են ու մթին,
Թանձր խավարն է պատել քո հոգին,
Ու դու նիրհում ես, նիրհում ծույլի պես:
Արթնացի՛ր, եղբա՛յր, գուցե կքնես քնով հավիտյան
Ու չես արթնանա այդ քնից էլ դու:
Արթնացի՛ր, քույրի՛կ, մի՞թե ուզում ես դառնալ դու գերին
Որդերով լցված ցուրտ գերեզմանի, այնժամ,
Երբ Քրիստոս զորեղ հարությամբ հաղթեց խավարին:
Արթնացի՛ր ու տես, թե ով է թակում:
Հիսուսն է թակում իր խոցված ձեռքով.
Արքան ուզում է ընթրել հենց քեզ հետ,
Քո մութ ու խավար, կեղտոտ սրտի մեջ:
Դե բավական է, բացի՛ր վերջապես,
Մի՛ տանջիր հոգիդ՝ մեղքերով գերված:
Ա՜խ, հառաչում եմ. խեղճ ու տկար ես ... »
Ու այդպես տրտում արտասվում է նա՝ սիրտը մարդկային:
Բայց կգա մի օր ու նա կլռի, էլ  չի ճչա, էլ չի նախատի,
Զարկերը նրա ընդմիշտ կմարեն, իսկ դու չես ննջի,
Կքնես հավերժ, բայց ոչ երկնքում.
Լսո՞ւմ ես, ո՛վ մարդ, զարկը քո սրտի ...

Վարդուհի Սարգսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1273 | Загрузок: 457 | Рейтинг: 4.6/7
Всего комментариев: 0
avatar