Главная » Файлы » Բանաստեղծություններ

Ծառաները / Tsaranery / DOC-RAR
[ Скачать с сервера (11.6Kb) ] 13.05.2013, 15:18
Հավատարիմ և անհավատարիմ ծառաները
Ղուկաս 12:41-48

Ո՞վ է ձեր մեջ հավատարիմ տնտեսի պես,
Որ Տերը իր գերդաստանի վրա դնե,
Իր ատենին ուտելիք տաս ու կերակրես,
Նրանց հոգու պետք եղածը ապահովես:

Երանի է այն ծառային, որ իր Տերը
Եկած ատեն այնպես ըրած պիտի գտնե,
Ճշմարիտ եմ ասում ես ձեզ, ո՛վ կլսե,
Թե իր ամբողջ ունեցվածքին պիտի կեցնե:

Հապա եթե այն ծառան իր սրտում ըսե.
«Իմ Տերը իր գալը պիտի ուշացնե»,
Եվ ծառաներին սկսի ծեծել,
Գինովներուն հետ ուտել ու խմել:

Տերը պիտի գա այնպիսի օր մը, որ չի սպասեր,
Այնպիսի ժամ մը, որ նա չի գիտեր,
Ու այդ չար ծառան պիտի պատժվի,
Կորսվածներուն հետ չար բաժին առնի:

Սիրելի՛ եղբայր, հանկարծ չքնես
Եվ քո սրտի մեջ խնջուք չսարքես,
Հսկիր դու նրանց, որ Տերը տվեց,
Ու չգինովնաս, թե չէ կկորցնես:

Հիշի՛ր դու խոսքը մեր Տեր Հիսուսի,
Որ զգուշացրեց վերջում առակի.
«Ում որ շատ տրվեց, շատ պիտի ուզվի,
Ում որ ավելին՝ պիտի պահանջվի»:


Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1126 | Загрузок: 399 | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar