Главная » Файлы » Բանաստեղծություններ

Տխրության ժամեր
[ Скачать с сервера (13.9Kb) ] 16.05.2013, 09:43
Տխրության ժամեր
Տխրության պահեր են իմ կյանքում ահա,
Արի՛ Սուրբ Հոգի ...
Ոչ մի խոսք չկա փառաբանության,
Ոչ մի ժամ չկա երկրպագության,
Կանգնել եմ, լռել. հոգիս տխուր է:
Չգիտեմ՝ ինչու կյանքից հոգնել եմ,
Ուզում եմ կանչել.
                         - Տե՛ր, ինձի օգնիր,
Ամեն կարոտից դու ինձ ազատիր,
Տուր, որ միայն Հորս կարոտեմ,
Երկնային հոգուս տունը փափագեմ:
 Սակայն ես լուռ եմ ...
 Չկա ոչ մի կանչ ...
Չկա մի աղոթք այս հարցով ուղղված:
Ահա կանչում եմ Սուրբ Հոգի քեզի
Դու օգնիր ինձի, ինձ գոտեպնդի,
Որ ամբողջ կյանքս Աստծուն ընծայեմ,
Որ ես աղոթող զավակդ լինեմ,
Որ  ծնողներս  քեզնով միշտ ցնծան,
Ինձի տեսնելիս Աստծուն փառք տան:
Ու մենք փափագենք հափշտակության,
Որ լինենք գրկում Սուրբ Երրորդության:
Այս աղերսանքս նրանց համար է՝
Իմ ծնողների, քույր, եղբայրների,
Որ մեր կարոտը մեզ հետ չպահի,
Թո՛ղ մեր հոգին միշտ Քեզ վայելի:
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1570 | Загрузок: 433 | Рейтинг: 4.5/8
Всего комментариев: 0
avatar