Главная » Файлы » Բանաստեղծություններ

Տերը մեզ հետ է / Tery mez het e / DOC-RAR
[ Скачать с сервера (12.0Kb) ] 13.05.2013, 01:19
Տերը մեզ հետ է
Այնքան բարի է ու այնքան խոնարհ,
Անչափ ներող է ու համբերատար,
Անգամ սիրում է իրեն ատողին
Եվ նույնիսկ օրհնում իրեն տանջողին:

Մի՞թե կարող է Տերը մեզ թողնել,
Մի՞թե կարող է Նա մեզ անտեսել,
Մի՞թե կարող է Տերը փառավոր
Մեզ թողնել լքված, մենակ ու անզոր.
Դե իհարկե ոչ,
Տերը մեզ հետ է, մեզ հետ ամեն օր:

Սակայն երբեմն գալիս են պահեր,
Որ թվում է, թե Տերը քեզ արդեն մենակ է թողել,
Ու հենց այդ պահին դու հուսալքված լալիս ես ուժգին,
Կարծես ծանրություն կա քո ուսերին,
Կարծես խավարն է պատում քո հոգին,
Ու քեզ թվում է, թե վերջ չի լինի այդ քո տանջանքին,
Եվ հենց այդ պահին լսում ես մի ձայն,
Մի ձայն քո ներսից, որ քեզ ասում է.
-Ինչո՞ւ ես լալիս, զավա՛կ սիրելի,
Չէ՞ որ խաչվել եմ ես հենց քեզ համար
Ու քո մեղքերի թողության համար,
Չէ՞ որ զավակն ես դու իմ սիրելի,
Նայի՛ր ձեռքերս, նրանք խոցված են,
Նայի՛ր ոտքերս, վերքով պատված են,
Ի՛նձ նայիր դու միշտ ու հիշիր ընդմիշտ,
Որ ես քեզնից անբաժան եմ միշտ:

Եվ հենց այդ պահին
Խաղաղություն է իջնում քո սրտին,
Հանգստանում է քո տանջվող հոգին:
Հեղինակ՝ Մելինե Սարգսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1547 | Загрузок: 491 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
avatar