Главная » Файлы » Բանաստեղծություններ

Տեր իմ ես գիտեմ / Ter im es gitem / DOC-RAR
[ Скачать с сервера (11.6Kb) ] 13.05.2013, 01:25
Տե՛ր իմ, ես գիտեմ
Տե՛ր իմ, ես գիտեմ, որ ինձ սիրում ես,
Սիրում անկասկած,
Իսկ ես քո տված այդ սիրո դիմաց գործում եմ մեղքեր՝
Նույնիսկ գիտակցված,
Եվ յուրաքանչյուր այդ մեղքիս համար լալիս ես կամաց՝
Քո գահին նստած,
Եվ քո այդ թախծոտ աչքերով բարի դարձյալ նայում ես,
Որ հանկարծ ոտքս մի քարի չառնի:
Տե՛ր իմ, ինչո՞ւ ես ինձ սիրում այդքան,
Ինչո՞ւ ես օրհնում ինձ, Տե՛ր իմ, դու այդքան,
Չէ՞ որ ես մեկն եմ՝ մեղքերով պատված,
Չէ՞ որ անարժան մեկն եմ քո դիմաց,
Ասա՝ ինչու ես սիրում ինձ, Աստվա՛ծ,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ անգութ սրտով քեզ գամեց խաչին,
Մի՞թե կարող ես սիրել այն մեկին,
Որ դեռ գերի է աշխարհի մեղքին,
Ինչո՞ւ ես սիրում, ասա՛ ինձ, Տե՛ր իմ:
Հանկարծ լսեցի մի ձայն երկնքից,
Որ բարի ձայնով աղաղակեց ինձ.
-Տեր Աստված սեր է, սեր է անսահման,
Հայր Աստված սեր է,
Դրա համար էլ Նա քեզ կսիրե:
Հեղինակ՝ Մելինե Սարգսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1697 | Загрузок: 528 | Рейтинг: 4.5/8
Всего комментариев: 0
avatar