Главная » Файлы » Բանաստեղծություններ

Սիրտս ուրախ է / Sirts urakh e / DOC-RAR
[ Скачать с сервера (10.8Kb) ] 13.05.2013, 19:17
Սիրտս ուրախ է
Սիրտս ուրախ է, ցնծում է քեզնով,
Ցնծում է, ցնծում, լցվում փառքերով
Ու հիանալի մեղեդի երգում,
Անվերջանալի լույսի մեջ ճախրում:

Սիրտս ուրախ է տխուր աշխարհում,
Կյանքիս ապագան քեզնով է ծաղկում,
Ու ողջ հոգիով քեզ եմ գովերգում,
Օրհնյալ ես ու մեծ դու քո գործերում:

Սիրտս ուրախ է, երբ քեզ է զգում,
Ձգտում է ձուլվել քեզ հետ երկնքում
Ու սեր և գգվանք վայելել անվերջ,
Հավերժ դու լինես իմ այս սրտի մեջ...


Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1211 | Загрузок: 434 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
avatar