MENU
Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ

Սիրտս տխուր / Sirts tkhur / DOC-RAR
[ Բեռնել սերվերից (11.3Kb) ] 13.05.2013, 00:13
Սիրտս տխուր
Սիրտս տխուր, կյանքս փշոտ,
Ճամփաներս՝ ցեխոտ, մրոտ,
Չեմ հասկանում՝ ինչ եմ ուզում,
Հիսո՛ւս, հոգիս քեզ է ձգտում:

Խաչս առած մեջքիս վրա
Քայլում եմ ես դեպ Գողգոթա,
Ցավս վերցրու, Հիսո՛ւս հիմա,
Սիրուդ համար ինձ ողորմա:

Սիրտս, թռչնի սրտի նման,
Թպրտում է, ձգտում Նրան,
Ցանկանում է ճախրել հեռվում,
Թռչել, նստել Նրա գրկում:

Աստվա՛ծ, հոգիս քեզ է ուզում,
Երազիս մեջ քեզ նմանվում,
Ճախրում երկինք, վեր խոյանում,
Քո գեղեցիկ գրկում հանգչում:

Երբ ես հասնեմ վեր՝ իմ կյանքին,
Պիտի ասեմ ողջ աշխարհին.
-Անարգեցի՛ք, բայց իմ հոգին
Հասավ իր սուրբ երազանքին:

Թեկուզ սիրտս խոցեն մահով,
Կյանքս կապրեմ գողտրիկ սիրով,
Թե չարչարեն մարմինն այս իմ,
Պիտի քայլեմ դեպ Հիսուսին:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1874 | Բեռնումներ: 567 | - Վարկանիշ -: 5.0/8
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar