Главная » Файлы » Բանաստեղծություններ

Սիրտդ հոժա՞ր է
[ Скачать с сервера (15.5Kb) ] 13.05.2013, 19:23
Սիրտդ հոժա՞ր է
Քննիր քո սիրտը և տես՝ հոժա՞ր ես,
Հոժա՞ր ես այսօր լսելու դու ինձ,
Լսելու խոսքերն իմ այս շուրթերիս,
Քննիր դու հիմա.
Ահա ապրում ես կյանք դու հավատքի՝ հանգիստ ու խաղաղ,
Ահա կարդում ես խոսքը Սուրբ գրքի՝ սուրբ ու անաղարտ,
Ո՛չ դժվարություն, ո՛չ էլ հալածանք քեզ չի սպառնում
Ու երբ ուզում ես, ծնկի ես գալիս Աստծուն աղոթում,
Քեզ շատ են սիրում, հարգում են մարդիկ,
Որոնց օգնել ես ու չես ձանձրանում կրկին օգնելուց:
Լավ ես զգում քեզ, երբ մարդիկ բարի
Հայացքով ժպտում, անցնում են գնում,
Լավ ես զգում քեզ, երբ քո օգնության կարիքն են զգում:
Ապրում ես հանգիստ եկեղեցու մեջ,
Ծառայում Աստծուն, քույր-եղբայրներին,
Լսում ծնողիդ, հարգում շատերին,
Այսպես ապրում ես կյանքը հավատքի:
Հիմա դու քննիր՝ սիրտդ հոժա՞ր է,
Որ քո եղբորը ներես դու կրկին,
Ինչքան էլ որ քեզ նա խայթի խոսքով,
Մարդկանց մեջ գցի ու արհամարհի՝ դու սիրես նրան:
Սիրտդ հոժա՞ր է հալածանք կրես,
Եթե հալածվես այն մարդկանց կողմից, որոնց սիրել ես,
Որոնց օգնել ես նեղության պահին,
Քեզ դավաճանեն ու լքված թողնեն:
Սիրտդ հոժա՞ր է Հիսուսի համար քո անձը զոհես,
Քո ձեռքերը տաս փայտին գամելու,
Քո բազուկներից արյուն հանելու
Եվ քո ոտքերը, որ այնքան մեծ են քո կյանքի համար, թողնես, որ կտրեն,
Թողնես՝ մարմինդ մաշկահան անեն,
Թողնես, որ այդ զույգ աչքերդ փորեն Հիսուսի համար,
Հիսուսի համար քո սիրած անձին մեկից սպանեն՝ սիրտը խոցելով:
Գիտեմ՝ դժվար է այս ամենն անել կամավոր սրտով,
Բայց երբ մտածես, որ կա երկնքում մի կյանք քեզ համար,
Որ այդ երկնքում Հիսուսը սիրով քեզ է սպասում,
Քո հոժար սրտով դու կյանքդ կտաս Հիսուսի համար:
Եթե պատրաստ չես, պատրաստվի՛ր հիմա
Եվ քննիր դու քեզ, թե այս ամենին սրտով հոժա՞ր ես:


Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Սրբագրող՝ Քրիստինե Այվազյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1358 | Загрузок: 460 | Комментарии: 1 | Рейтинг: 4.8/10
Всего комментариев: 1
avatar
1
PARQ TIROJ, ASTVAC ORHNI DZEZ HARGELINERS GEGECIK VOTANAVORI   AVELI JISHT IRAKANUTYAN HAMAR 17
avatar