Главная » Файлы » Բանաստեղծություններ

Քրիստոսի ճամփան / Qristosi chamban / DOC-RAR
[ Скачать с сервера (12.5Kb) ] 13.05.2013, 15:02
Քայլում եմ Տիրոջ քայլած նեղ ճամփով
Քայլել Հիսուսի քայլած նեղ ճամփով,
Լացել ու ցավել, հաղթել Նրանով,
Քայլել այնտեղ, ուր Նա է ոտք դրել,
Տանջվել, չարչարվել կամ էլ աղոթել:

Ո՛վ մարդ արարած, որ ինձ ես լսում,
Ա՜խ, երանի թե դու այս հասկանաս,
Թե որքա՜ն քաղցր կյանք է սպասում,
Երբ ճամփի վերջում Նրան միանաս:

Գիտե՞ս՝ հեշտ չէ այդ նեղ, երկար ճամփան,
Արյունով ներկված փշեր ու քարեր,
Փոշի, ցեխ ու կեղտ այդ ճամփի մեջ կան,
Մարդկանց նախատինք ու արհամարհանք:

Եվ այս ամենը սպասում է քեզ,
Եթե քայլում ես այդ նեղ ճամփայով,
Ու պիտի ուժգին ցավերով տանջվես,
Եթե ուզում ես Հիսուսին տեսնես:

Պատմեմ, դու լսիր՝ ինչ եմ հասկացել.
Քայլում եմ ահա երկար ու հեռու
Ու իմ ճամփի մեջ մի մեծ փուշ տեսա,
Որ պիտ տրորեմ, ու շատ վախեցա:

Հանկարծ տեսնում եմ փուշը արյունոտ
Ու զարմանում եմ՝ այս ինչ անծանոթ
Էակ է անցել բոբիկ ոտքերով
Ու փուշը ներկել կարմիր արյունով:

Սիրտս զարկում է, ու մեկն է խոսում.
-Տրորի՛ր, անցի՛ր, քեզ եմ սպասում:
-Օ՜, Տե՛ր իմ Աստված, տրորե՞մ, անցնե՞մ,
Այս դաժան փուշը արյունով ներկե՞մ:

Ահա արցունքները՝ աչքերիս սառած,
Ու ձեռքերս իմ իրար սեղմված
Ոտքս դրեցի. ցավում է ուժգին,
Արյունով ներկվեց այս փուշը կրկին:

Անցա, գնացի՝ ցավելով ոտքս,
Ցավիս մեջ դարձյալ խոսեց իմ սիրտս.
-Բազում սուրբեր են անցել այստեղով
Ու նույն փուշը ներկել արյունով:

Արյան հետքերը թողնելով ետիս՝
Գնում եմ առաջ, ճնշում ցավերիս,
Ինքս ինձ զսպում՝ այսպես խորհելով.
«Քայլում եմ Տիրոջ քայլած նեղ ճամփով»:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1406 | Загрузок: 477 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
avatar