Главная » Файлы » Բանաստեղծություններ

Քեզ համար / Qez hamar / DOC-RAR
[ Скачать с сервера (12.8Kb) ] 13.05.2013, 01:11
Քեզ համար
Գիտե՞ս, որ դու մեղավոր ես
Ու մեղքերիդ բազմությունը կուլ կտա քեզ,
Կուլ կտա քեզ, եթե քնից դու չարթնանաս,
Մնաս քնած:
Գիտե՞ս, որ դու հպարտ մեկն ես,
Հպարտության գերի դարձած ծառայում ես,
Ծառայում ես դարձյալ քնած,
Քո աչքերը ամուր փակած:
Գիտե՞ս, որ դու իրականում ոչինչ դարձած,
Ստրկացած մեղքի առաջ,
Բայց բարձրացած ոմանց աչքին
Ծառայում ես դարձյալ մեղքին:
Իրականում դու եսասեր, ինքնահավան ու գոռոզ ես,
Նաև դրսից երևացող եղբայրասեր հոգի ունես,
Իրականում մեկը չկա, որ տեսնի քո ներսի աղբը,
Իրականում դրսից մաքուր ներսից աղբով
Լցված մարդուն չես ճանաչի:
Իրականում քո ոտքերը քեզ տանում են սխալ ճամփով,
Բայց քո աչքին ուղիղ են քո ճամփաները,
Քո ձեռքերը գողանում են աղքատներից,
Իսկ քո աչքին չի երևում քո ձեռքերի պղծությունը,
Չի երևում քո շուրթերից անվերջ հոսող հայհոյանքը,
Անեծքը ու նախատինքը:
Իրականում չես ուզում, որ քո Տեր Աստծուն դու ճանաչես,
Չես ուզում, որ մերկ մարմինդ ձյունից ճերմակ հանդերձի մեջ դու թաքցնես,
Այլ ուզում ես քո աչքերը ամուր փակած ապրես կյանքում,
Որ չտեսնես քո քայլերի ճանապարհը այս խավարում:
Կա՛նգ առ մի պահ....
Գիտե՞ս, որ քո անձի համար խաչվեց մի անձ
Ու չարչարվեց մահից առաջ,
Գիտե՞ս, որ Նա ծեծվեց, տանջվեց ու տառապեց,
Մտրակների հարված կրեց, թուք, հայհոյանք,
Մարդկանց ապտակ իր մարմնի վրա վերցրեց հենց քեզ համար:
Հենց քեզ համար Նա թույլ տվեց,
Որ գամերով իր ոտքերը, սուրբ ձեռքերը խաչին գամեն,
Սուր գեղարդով իրեն խոցեն, որ մահանա հենց քեզ համար,
Հարությունից հետո դեպի երկինք գնա,
Որ քեզ ների ու քեզ համար բարեխոսի:
Ուրեմն ե՛կ, պաշտիր Նրան ու ճանաչիր
Միակ Աստծուն, Տեր Հիսուսին:
Գիտե՞ս, եթե իրականում պաշտես Աստծուն
Ու Հիսուսին դու ճանաչես,
Քեզ կների, ու երկնքում ուրախ կապրես
Տեր Հիսուսի սուրբերի պես:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Սրբագրող՝ Քրիստինե Այվազյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1399 | Загрузок: 493 | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
avatar