Главная » Файлы » Բանաստեղծություններ

Առաքյալների մտորումները մինչ Պենտեկոստե / Pentekoste / DOC-RAR
[ Скачать с сервера (14.0Kb) ] 13.05.2013, 00:06
Առաքյալների մտորումները մինչ Պենտեկոստե
Մութ էր:Ու մթին մտքերով պատված
Մտածում էին հատակին նստած,
Հոգնած ու տրտմած աչքերով լռին
Լուռ նայում էին մարող ճրագին:
Յուղը վերջացավ, ու քիչ էր մնում
Վերջանար նրանց հույսը սրտերում,
Մութը պատել էր, ու դող էր պատում
Մենակությունից իրենց մտքերում:
Ոմա՛նք ճրագի վերջին լույսի տակ
Մարգարեության տողեր են փնտրում,
Որ իրենց սրտի խորը հատակում
Արթնացնեն նորից հույսը անհատակ,
Ոմա՛նք լռակյաց լսում են դրսի
Ձայները քայլող մարդկանց ոտքերի,
Ու դուռը ամուր գամերով փակած
Վախում են օտար մարդ չգա հանկարծ:
Մութը շարունակ անցնում է, կլլում
Լույսի շողերը ամեն անկյունում,
Եվ նրանց հոգին արթնացնում տխուր,
Սառը հուշերից:
Ոմա՛նք նիրհում են հոգնած օրերից,
Փորձում ազատվել տանջող մտքերից,
Ոմա՛նք էլ ձեռքով փոշոտ հատակին
Կարծես խոսքեր են գրում ամենքին,
Եվ այս ձանձրալի, մթին սենյակում
Իր հույսը կորցրած ճրագն է մարում:
Մութ էր:Ու մթին այդ լուռ սենյակում
Մարգարեության տողերը խրթին
Էլ չէր երևում,
Էլ չէր երևում փոշոտ հատակին
Խոսքերը նրա գրված ամենքին,
Քնից արթնացած, վախվորած աչքերն
Էլ չէր երևում,
Ու ակամայից նրանք միասին
Հանգիստ ծնկեցին փոշոտ հատակին:
Փոշին բարձրացավ, բայց չէր երևում,
Աղոթքն արթնացավ, բայց դեռ շարունակ
Այդ մութ սենյակում լուռ էր ու տրտում,
Ու ամեն մեկը մի ճրագի պես
Վառվեցին հանկարծ,
Իրենց սրտերում
Վառեցին հույսի կանթեղը մարված,
Խոստացած հույսը եկավ ու տվեց
Իրեն սուրբ լույսը:
Ու լեզուների բաժանված կրակն
Իջավ այդ տունը:
Սո՜ւրբ Հոգին եկավ,
Սուրբ Հոգին իջավ և իր տաճարում
Սպասող մի սիրտ և զույգ աչք գտավ:
Գտավ և տվեց սպասող սրտին
Հույս, հավատ և սեր...
Սպասող աչքին՝ լույս ու ճանապարհ
Եվ ողջ մարդկության քայլերը ուղղեց
Դեպի փրկության կյանքին հավիտյան,
Վե՛րջ ամեն վախի, հուսահատության:
Ո՛վ մարդիկ, լսե՛ք, Հիսուսն է արքան
Նրա արյունից ամեն մի կաթիլ
Կիջնի քո վրա ինչպես ձյան փաթիլ,
Հիմա Սուրբ Հոգուն տեղ տուր քո սրտում,
Թող Նա բնակվի իրեն տաճարում,
Մաքրի այն, սրբի և շուտ պատրաստի
Ընտիր մի անոթ օրհնյալ Հիսուսի:
Շուտով գալու է Հիսուսն այս երկիր
Եվ տանելու է իրեն հետ ընտիր
Ամեն մի հոգու,
Ովքեր միշտ արթուն սպասում էին
Տիրոջ գալուստին:
Գուցե և դու էլ քնած ես ճամփին
Կամ թե նստած ես սենյակում մթին,
Գուցե աչքերիդ լույսն ես դու կորցրել
Ու սրտիդ հույսը դանդաղ ես մարել
Եվ չես զգացել:
Բացի՛ր աչքերդ և տե՛ս, փակվում է,
Ձրի փրկության լույսը մարում է
Գնա՛, քանի դեռ ետ չես մնացել,
Մնացել դրսում, դռան ետևում
Ու հետո ասել.
-Ցուրտ է աշխարհում, հոգիս է մրսում:
Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1671 | Загрузок: 540 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 1
avatar
1
Astvats orhni. shat stapecnogh xosqer en.Hianali banasteghtsutyun e.
avatar