Главная » Файлы » Բանաստեղծություններ

Ներել ու սիրել
[ Скачать с сервера (13.6Kb) ] 13.05.2013, 19:50
Ներել ու սիրել
Ներել ու սիրել  երկու պարզ բառ
Բայց և խորիմաստ ու մտատանջ,
Որքան անգամ եմ բախվել ես դրանց       
Բայց չեմ ունեցել լսելու ականջ
Չեմ լսել հոգուս ու սրտիս ձայնին
Սուրբ Հոգու տված ճիշտ թելադրանքին,   
Չեմ ներել երբեք ինձ կշտամբողին,
Չեմ սիրել երբեք ինձ հալածողին:

Իսկ քո փրկիչը ներող ու սիրող
Միշտ ներողամիտ է հեզ ու համբերող
Ներում է միշտ արարքդ սխալ
Սիրում է քեզ հավերժ անսահման:
Լարիսա Գասպարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1331 | Загрузок: 432 | Рейтинг: 4.9/8
Всего комментариев: 0
avatar