Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ


Նայեք Հիսուսին / Nayeq Hisusin / DOC-RAR
[ Բեռնել սերվերից (11.5Kb) ] 12.05.2013, 20:36
Նայե՛ք Հիսուսին
Նայե՛ք խաչյալ Տեր Հիսուսին
Տառապում է անվերջ-անվերջ,
Խաչը տարավ Նա իր ուսին,
Որ բարձրանա խաչը հավերժ:

Տե՛ս քո մեղքերն այնքա՜ն շատ են,
Ծանրացել է հոգում Նրա,
Սխալներդ այն մեխերն են,
Որ արել են արյունլվա:

Չենք հասկանում, չենք մտածում,
Որ տանջում ենք այսպես դանդաղ,
Արնաքամ է Տերը լինում,
Մեկը չկա, որ դնի դաղ:

Թողեցին ողջ մարդկությունը
Տեր Հիսուսին խաչի վրա,
Ու չշարժվեց նրանց գութը,
Չհասկացան Աստծո սերը:

Հիմա, ո՛վ դու մարդ արարած,
Նայի՛ր խաչի արյան հոսքին,
Կյանք է թափում սիրո Աստված,
Որ կյանք տա իր սիրելիին:

Դե՛ մտածիր դու քո հոգում,
Ի՞նչ ես արել Աստծո համար,
Մինչև այժմ ու՞մ ես պաշտել,
Ու՞մ ես տվել սիրտդ հարմար:

Ո՛վ պատանի, հիմա լսի՛ր,
Այս իմացիր կյանքիդ վերջում
Պիտի հաշիվ տաս դու Աստծուն,
Որ նստած է շատ բարձրերում...
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1782 | Բեռնումներ: 663 | - Վարկանիշ -: 4.6/7
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar