Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ


Մեղքը իմ կյանքում / Meghqy im kyanqum / DOC-RAR
[ Բեռնել սերվերից (12.2Kb) ] 12.05.2013, 20:24
Մեղքը իմ կյանքում
Հուր ու կրակ է վառում իմ հոգում,
Հիսո՛ւս, անհամար մեղքեր եմ գործում,
Այդ սև մեղքերից սիրտս է մրվում,
Հոգիս տառապյալ տանջվում, չարչարվում:

Փոթորկվում է իմ ներսը ահավոր,
Ալիք է սրտիս խփում զորավոր,
Անհագ արջի պես մեղքն է ինձ փնտրում
Ու անգթորեն շղթայով կապում:

Օ՜, տանջվում եմ ես, օ՜, սարսափելի
Արդյոք մեղքերս դարձյալ կներվի՞,
Մաշում է կրակն իմ սխալների,
Թողնում հուսահատ, անելանելի:

Աղի մի գետ է հոսում իմ սրտից,
Զզվելի ճամփա բացում մեղքերից
Ու հրավիրում՝ քայլեմ նրանով,
Որ անվերջ խոցվեմ դառը գործերով:

Թունավոր նետ է մեղքը ինձ համար,
Բայց գործում եմ այն, կարծես սիրահար
Լինեմ մղքերին ու անվերջ լացում,
Ո՛վ խաչյալ Հիսուս, քեզ եմ խոցոտում:

Մեծ փոթորիկն է անվերջ զորանում,
Սրտիս անկյուններ փոշիով լցնում,
Հորդած անձրևն է երկնքից թափվում,
Ճերմակ հանդերձն իմ ցեխով շաղախում:

Այդ խառնաշփոթ կյանքիս վայրկյանին
Հուսահատության անդունդի եզրին
Հանկարծ մի ձեռք է սիրով ինձ գրկում
Ու սիրո քամի իմ մեջ արթնացնում:

Ու երբ տեսնում եմ ձեռքը այդ հզոր,
Սարսուռ է պատում մարմինս բոլոր,
Ու ջերմության մի ալիք է անցնում,
Հանդերձն իմ ցեխոտ դարձյալ լվանում:

Սե՜ր, որքան քաղցր ու կարճ բառ է այն,
Ծածկում է կույտը մեղքի բազմության,
Ներում է, ջնջում մեղքը հավիտյան
Ու առաջնորդում դեպի սրբության:

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1672 | Բեռնումներ: 618 | - Վարկանիշ -: 4.8/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar