Գլխավոր էջ » Ֆայլեր » Բանաստեղծություններ


Մեղքը իմ հոգու / Meghqy im hogu / DOC-RAR
[ Բեռնել սերվերից (12.0 Kb) ] 12.05.2013, 20:17
Մեղքը իմ հոգու

Տե՛ր իմ, երբ եկար այստեղ խաչվելու ողջ մարդկանց համար,
Մենք չգիտեինք, որ մեղքեր ունենք՝ բազում, անհամար,
Տեսանք Քեզ, ավա՜ղ, չճանաչեցինք,
Ձրի փրկության գործը մեզ տված արհամարհեցինք:

Հառաչում եմ ես՝ տեսնելով, Տե՜ր, Քեզ
Այդ փայտին գամված ու ձեռքերիդ մեջ գամերը խփված:
Քո սուրբ ձեռքերով Դու ուզում էիր գրկել մեր հոգին,
Բայց մենք կույր աչքով ու սուր գամերով բարի ձեռքերդ գամեցինք խաչին:

Նայում եմ դեմքիդ, տառապած դեմքիդ
Ու զգում եմ, Տե՜ր, թե ինչպես ես Դու տանջվում, տառապում,
Թե ինչպես է Քո մարմինդ ծեծված ցավի մեջ դողում,
Դողում ու հալվում...

Ցավոտ վերքերից արյուն է հոսում,
Սրբում ու տանում մեզնից շա՜տ հեռու մեղքերը հոգու:

Օ՜, Տե՛ր իմ, Փրկի՛չ, ինչպես եմ ուզում գրկել Քո ոտքերն այդ արնաշաղախ,
Անվերջ համբուրել, սրբել, տաքացնել
Ու այդ մեխերը սուր անցավ հանել,
Հեռացնել Քեզնից, որ, Տե՛ր իմ, չզգաս երբեք ոչ մի ցավ:

Հառաչում եմ ես, հառաչում հոգիս,
Սառը քամին է պատել իմ սրտիս,
Նայում եմ, Տե՛ր, Քո բարի աչքերիդ,
Նայում եմ հոսող սուրբ արցունքներիդ:

Տե՛ր, կուզենայի արցունքները Քո սրբեմ իմ ձեռքով,
Որ ո՛չ մի կաթիլ չկորչի հողում,
Որ ո՛չ մի կաթիլ չթափվի իզուր
Խավար աշխարհում...

Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1807 | Բեռնումներ: 593 | - Վարկանիշ -: 5.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar