Մաքսավորն ու փարիսեցին
[ Բեռնել սերվերից (16.8 Kb) ]09.05.2016, 14:49
Մաքսավորն ու փարիսեցին

Հեղինակ
Մենք ձեզ հիմա մի առակ ենք պատմելու,
Այդ առակով մի խրատ ենք ձեզ տալու,
Թե ուզում եք խրատն առնել ու պահել,
Պետք է միայն շատ ուշադիր մեզ լսել:

Մաքսավորն ու փարիսեցին,
Մի օր տաճար գնացին,
Աստծո առջև կանգնեցին
Եվ սրտանց աղոթեցին:
Գոհ էր շատ փարիսեցին,
Լավ էր խոսում իր մասին:
Գովում էր նա իր անձին,
Փառք էր տալիս իր եսին:

Փարիսեցի
Տեր Աստված, քեզնից շատ եմ գոհանում,
Այս աշխարհի մարդկանց ես չեմ նմանվում:
Ես չեմ շնանում, չեմ հափշտակում,
Անիրավ վարմունք ես չեմ ունենում:
Այս մաքսավորին ես չեմ նմանվում:
Շաբաթը երկու օր ծոմ եմ պահում:
Իմ անձը ճնշում եմ ու նվաճում,
Տասանորդն էլ երբեք չեմ մոռանում:

Հեղինակ
Մաքսավորը մի քիչ հեռու էր կանգնել,
Ամաչում էր աչքերն անգամ վեր հանել:
Եվ ծեծում էր նա իր կուրծքը գլխիկոր,
Գիտակցում էր, որ շատ-շատ է մեղավոր:

Մաքսավոր
Ով Աստված, ողորմիր մեղավորիս,
Խնդրում եմ, հանիր ինձ մեղքի ձորից,
Ով Աստված, ողորմիր մեղավորիս,
Աղաչում եմ, մաքրիր ինձ իմ մեղքերից:

Հեղինակ
Մաքսավորը արդարացած իր տուն գնաց,
Փարիսեցին ոնց եկել էր, այդպես գնաց,
Թե ուզում ես դու տուն գնալ արդարացած,
Աղոթելիս գլուխդ միշտ խոնարհիր ցած:
Հիշիր, Աստված բարձրացնում է խոնարհին,
Ցածրացնում է իրեն մեծ բան կարծողին,
Հակառակ է կենում նա միշտ հպարտին,
Եվ շնորհք է տալիս միայն խոնարհին:

Հեղինակ՝ Աննա Պողոսյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: annamanukner
Դիտումներ: 737 | Բեռնումներ: 244 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 4.4/9
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
1 Spam
1 havatarmutyun • 14:08, 25.06.2016
14
avatar