Главная » Файлы » Բանաստեղծություններ

Մանկական բանաստեղծություն № 1 / Mankakan № 1 / DOC-RAR
[ Скачать с сервера (15.4Kb) ] 12.05.2013, 20:09
Հիսուս եկավ
Հիսուս ծնավ, ո՛վ մանուկներ,
Նրա առաջ ծնկի եկեք,
Ուրախացեք, երկրպագեք,
Ովսանաներ բացականչեք:
-Ովսանաներ, Ովսանաներ,
Ահա կուգա Դավթի որդին,
Որ մարդկանցից անարգվեցավ
Ու անկյունի քար դրվեցավ:
Ասե՛ք Սիոնի աղջկան.
-Մի՛ վախենար,
Քո թագավորդ հաղթական
Հեզ ու իշու վրա հեծած
Քեզի կուգա:
Երբ մանուկները լսեցին,
Արմավենու ոստեր առին
Ու վազելով բարձր ասին.
-Ի բարձրո՜ւնս Ովսաննային:
Մեկ քանիներ փարիսեցի,
Հեռուն կանգնած, այսպես ասին.
-Ո՛վ վարդապետ, լսի՛ր մեզի,
Հանդիմանիր ժողովրդին:
Հիսուսն ասաց.
-Եթե ասեմ, որ լուռ կենան,
Քարերը պիտ աղաղակեն,
Այն գրվածը չկարդացի՞ր,
Թե մանկանց ու տղոց բերնից
Մեծ գովություն կատարեցիր:

*****

Երբ դու օգնես
Երբ բացեմ քեզ իմ սիրտը, Տե՛ր,
Օրհնությունը քո այնտեղ բեր,
Երբ բացեմ իմ բերանը լայն,
Աստծո խոսքով լցրու դու այն:
Երբ բարձրացնեմ աչքերս քեզ,
Ինձ մի սիրտ տուր՝ խոնարհ ու հեզ,
Երբ ձեռքերս քեզ բարձրացնեմ,
Ինձ տուր ձեռքեր՝ բարիք անեմ:
Այն ժամանակ, երբ չարչարեն,
Իմ բերանից օրհնանք լսեն,
Ու երբ գնամ քո պես խաչվեմ,
Իմ արյունով «սեր» կգրեմ:

*****

Ես փոքր եմ
Ես փոքր եմ,
Բայց Հիսուսին սիրել գիտեմ,
Պաշտել գիտեմ սրտի խորքից
Ու ճանաչել Նրան մոտից:
Վստահում եմ իմ ողջ կյանքում,
Գիտեմ, որ ինձ Նա չի թողնում,
Պահում է իր սուրբ ձեռքերում,
Որ ապրեմ կապույտ երկնքում:
Գիտեմ, որ երբ մեղք եմ գործում,
Իր վերքերին եմ ես հպվում
Ու գիտեմ, որ իր մեծ սիրով
Բազում մեղքերս է ծածկում:

*****

Ալելույա՜,
Քեզ եմ գովում, հզո՜ր Արքա,
Ալելույա՜,
Բարձրացնում եմ ձայնս ահա,
Որ դու լսես
Սրտիս անկեղծ խոսքը հիմա,
Օրհնում եմ քեզ,
Օրհնյա՛լ Աստված, ալելույա՜:

*****

Սրտիս դուռը բացում եմ ես
Ու կանչում եմ, Տե՛ր Հիսուս, քեզ
Որ գաս սրտիս գահին նստես,
Հոգիս, շունչս կառավարես:

*****

Փոքր եմ ես, բայց հզոր եմ,
Չէ՞ որ փրկիչ Հիսուս ունեմ,
Կյանքս մանկուց տալիս եմ ես,
Որ մեծանամ, ծառայեմ Քեզ:

*****

Ամեն աշխարհ կվկայեմ,
Տե՛ր Հիսուս, ես քեզ սիրում եմ,
Չեմ ամաչի, ինչ էլ լինի,
Թե անարգեն, մատնեն սրի,
Կծառայեմ Աստծուն սիրով
Ու կլինեմ միշտ ապահով,
Որ Նա էլ իմ անունն ասի
Աստծո առջև ու չամաչի:

*****

Հայրի՛կ, մայրի՛կ, լսե՛ք դուք ինձ,
Պատմում եմ ես ձեզ ամեն ինչ,
Հավատացե՛ք դուք Հիսուսին,
Նա կտա ձեզ կյանք թանկագին:
Դուք կլինեք ուրախ հոգով
Ու կպաշտեք Աստծուն սրտով,
Ինձ էլ երբեք չեք նեղացնի՝
Ասելով, թե մի՛ աղոթի:

*****

Աջ կամ ձախ չեմ խոտորվի,
Կգնամ ես միշտ առաջ,
Հրեշտակն ինձ կպաշտպանի,
Աջից, ձախից չարը կընկնի:
Իմ ոտքերով դեպի կանաչ
Ճանապարհով կտանի
Եվ Սուրբ հոգու խաղաղությամբ
Կապույտ երկինք կհասցնի:

*****

Լսե՛ք, մարդի՛կ,
ճանաչել եմ ես Հիսուսին,
Նա ինձ սիրեց ու փրկեց իմ մանուկ հոգին,
Որ մեծանամ, իր անունը ես վկայեմ,
Փոքրիկ սրտով բացականչեմ՝ Հիսո՜ւս, քոնն եմ:

*****

Եթե լինեք Աստծո առջև մանկանց նման,
Դուք կլինեք քաղաքացի արքայության
Եթե մանկանց փոքր բաժակ սառը ջուր տաք,
Դուք անպայման Տեր Հիսուսից վարձք կստանաք:
Այդ պատճառով մանուկներին մի՛ անտեսեք,
Թեկուզ լինի ձեր երեխան, դաստիարակե՛ք,
Գիտե՞ք՝ մանկանց սրտում կապված հիմարությունն
Աստծո սիրո գավազանով կհեռացնեք:
Հեղինակ՝ Արտակ Շահնազարյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 2682 | Загрузок: 586 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
avatar