Главная » Файлы » Բանաստեղծություններ

Մանկական բանաստեղծություններ #4
[ Скачать с сервера (17.4Kb) ] 09.05.2016, 14:44
Մանկական բանաստեղծություն #4
Քառյակներ


1. Խաղաղություն Ձեզ, եղբայրներ, քույրեր,
Խաղաղություն Ձեզ, Հայր Աստծո սուրբեր,
Ուրախ ենք, որ դուք ներկա եք այստեղ,
Պատրաստ եք մեզ հետ Աստծուն փառք բերել:

*****

2. Այս աշխարհում ամեն բան իր գինն ունի,
Թե փող չունես, միշտ կմնաս անոթի,
Բայց մեր Տերը ողորմած է ու բարի,
Աստծո խոսքը միշտ տալիս է մեզ ձրի:

*****

3. Մեզ համար է Աստված արև ստեղծել,
Եվ աստղերը մեկ-մեկ շարել երկնքում,
Մեզ համար է օդն ու ջուրը արարել,
Եվ ամպերին տեղ է տվել երկնքում:

*****

4. Մեր Տեր Աստված ողորմած է ու բարի,
Նա ոչ ոքի անօգնական չի թողնի,
Տես, մեկնել է իր ձեռքերը դեպի քեզ,
Ուզում է, որ ամուր իր ձեռքից բռնես:

*****

5. Աստված մեզ վերից անձրև է տալիս,
Որ ջրով սնի հողը բերքատու,
Անձրևից հետո արև է տալիս,
Որ սերմը աճի ու դառնա պտուղ:

Աստված մեզ վերից իր խոսքն է տալիս,
Որ խոսքով դարձնի մեր սիրտը հլու,
Խոսքի հետ նաև իր սերն է տալիս,
Որ սերմը աճի ու տա շատ պտուղ:

Մեր Աստվածը Սքանչելի է ու Հզոր,
Արժանի է փառք ու պատվի ամեն օր,
Մենք էլ նրա մանուկներն ենք , որ այսօր
Հայտարարում ենք գոհության օր:

*****

6. Լույսը բացվեց, արև ծագեց երկնքում,
Լույսի շողը ծնեց քաղցր ջերմություն:
Բացվող օրը իր հետ ինչ է մեզ բերում,
Ինչպես ենք մենք այդ օրը դիմավորում:

Բերում է մեզ հոգսեր անթիվ, անհամար,
ժամանակն էլ կարճ է, միշտ` անբավարար,
Աշխատում ենք ողջ օրը մենք տքնաջան,
Օրվա վերջում մնում ենք միշտ ձեռնունայն:

Առավոտյան շտապ մի բան ենք եփում,
Տուն ու դուռը մաքրում, սրբում, հավաքում,
Ժամանակ չենք գտնում հանգստանալու,
Մտածում եք` վաղը ինչ ենք եփելու:

Լույսը բացվեց, արև ծագեց երկքնում,
Լույսի շողը ծնեց քաղցր ջերմություն:
Մենք մոռացանք ամեն հոգս ու բարկություն,
Եվ աղոթքով մոտեցանք մեր Հայր Աստծուն:

Աղոթքի մեջ գտանք սեր ու ջերմություն,
Աստված տվեց մեր ցավին բժշկություն,
Օրը սկսվեց մեր Հայր Աստծո օրհնանքով,
Աշխատանքը բազմապատկվեց հազարով:

Էլ չենք ապրում մենք առօրյա հոգսերով,
Գոհանում ենք միայն օրվա եղածով,
Միշտ հիշում ենք, որ տուն ունենք երկնքում,
Որ Մեր Հայրը երկնքում մեզ է սպասում:

Հեղինակ՝ Աննա Պողոսյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: annamanukner
Просмотров: 295 | Загрузок: 81 | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
avatar