Главная » Файлы » Բանաստեղծություններ

Մանկական բանաստեղծություն № 2 / Mankakan № 2 / DOC-RAR
[ Скачать с сервера (13.0Kb) ] 13.05.2013, 00:48
  1. Ամեն տարի այս օրերին
    Հոգիս լցված սեր ու խինդով

    Սպասում եմ ուրախությամբ,

    Թե երբ պիտի Սուրբ ծննդյան տոնը տոնեմ:

    Ես ուզում եմ աղաղակել

    Իմ այս փոքրիկ, լուռ շուրթերով,

    Աղաղակել, ասել՝ Հիսո՜ւս,

    Օրհնյալ լինես քո ծնունդով:

    Փա՛ռք մանուկին, փա՛ռք Հայր Աստծուն,

    Փա՛ռք ու պատիվ քո Սուրբ հոգուն,

    Օրհնյա՜լ լինես մանուկ Հիսուս,

    Դու բերեցիր իմ կյանքին լույս:

    Սուրբ ծննդյան տոնն է այսօր,

    Ուրախացե՛ք մարդիկ բոլոր,

    Սիրեք իրար այս Նոր տարում,

    Որ չդատվեք վերջին օրում:

  2. Ահա եկավ Սուրբ ծնունդը Տեր Հիսուսի,

    Եկավ, ծնվեց մարդկանց համար ողջ աշխարհի,

    Սիրտս ցնծաց. ծնվեց փոքրիկ սիրուն մանուկ,

    Կուզենայի գրկել Նրան փափուկ, տաքուկ:

    Աչիկները սիրուն, պայծառ նայում են ինձ,

    Թաթիկները նուրբ մատներով շոյում են ինձ,

    Ոտիկները, որոնք կարծես հրաշք լինեն,

    Թող հաստատուն այս աշխարհում նրանք քայլեն:

    Մանո՛ւկ Հիսուս, ահա ծնկում եմ քո առջև,

    Թաթիկներս, աչիկներս պարզում վերև

    Ու մեծարում բարձր ձայնով անունդ սուրբ.

    -Տե՛ր Հիսուս, դու գրկիր հոգուս ձեռքերով նուրբ:

  3. Սուրբ ծննդյան զանգն է հնչում,
    Մեր սրտերին լուր ավետում.
    Հիսուս մանուկ ծնվեց ահա,
    Նա կկոչվի «Փրկիչ արքա»:
    Եկե՛ք տոնենք Սուրբ ծնունդը,
    Երկինք մղենք մեր աղոթքը.
    -Սուրբ ես, արքա՛ Հիսուս բարի,
    Մեր սրտերում թագավորի:
    Հրաշք է, Տե՛ր, քո ծնունդը.
    Աստծո հոգուց Դու ծնվեցիր,
    Արդար ու ճիշտ Դու ապրեցիր,
    Մեզ մեղքերից հեռացրեցիր:
    Մանո՛ւկ Հիսուս, խնդրում եմ Քեզ,
    Արի մեր կյանք և օրհնիր մեզ,
    Առաջնորդիր քո ճամփայով,
    Կուզեմ ապրել ես քո խոսքով:
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 2386 | Загрузок: 500 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
avatar