Լռության շաբաթ
[ Բեռնել սերվերից (13.8 Kb) ]28.06.2013, 22:14
Լռության շաբաթ
Նվաստացման ու փառքի օրերի միջև
Լռության շաբաթն էր անխոս լուսանում,
Եվ փառահեղ հաղթության առջև
Տխուր գերեզմանի պատկերն էր գծվում:

Այդ օրն իր մեջ կրում էր և՛ ցավ, և՛ հույսեր,
Մոլեգնած չարի հպարտության ճիչեր,
Թվում էր՝ վերջին Արդարն էլ կորսվեց
Եվ սրբությունն Իր հետ գերեզման իջեցրեց:

Այո՛, իջեցրեց, բայց ոչ սրբությունը,
Այլ մեր հին մարդու մեղավոր բնությունը,
Թաղեց  հավիտյան զազրելի մեր մեղքը,
Թեկուզ ձեռքերին մնաց մեխերի հետքը:

Իսկ ո՞ւր մնաց արդյոք մահվան խայթոցը,
Երբ դատարկ գտան գերեզմանոցը,
Երբ Տեր Հիսուսը՝ սուրբ Աստծո որդին,
Վերջնական  հարթեց  փրկության ուղին:

Ուղի՝ ներկված անարատ արյունով,
Կատարյալ ու սուրբ հաղթանակով,
Նա կուլ տվեց մահին, ընկղմեց չարը,
Դարձավ երկինք տանող ճանապարհը:

Օրհնյալ լինի անունը Հիսուսի,
Որ ժառանգը արեց մեզ երջանիկ հույսի,
Խաչված Հիսուսը այժմ ապրում է,
Բոլորիս համար բարեխոսում է:

Լարիսա Գասպարյան
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 1499 | Բեռնումներ: 484 | Մեկնաբանություններ: 1 | - Վարկանիշ -: 5.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
3 Spam
1 Elya • 18:43, 16.12.2013
13 Տիրոջ օրհնությունը լինի քո վրա Քրիստոսով սիրելի քույրիկ  14
avatar