Главная » Файлы » Բանաստեղծություններ

Իմ պարծանքը Քրիստոսն է
[ Скачать с сервера (13.9Kb) ] 16.05.2013, 09:33
Իմ պարծանքը Քրիստոսն է

Քրիստո՛ս, իմ աղբյուրն ես կյանքի,
Դու երկիր իջար ըստ Աստծո կամքի,
Կատարողն ու առաջնորդն ես հավատքի,
Դու արժան ես փառքի ու գովասանքի,
Որ կրողը դարձար ցավի, տանջանքի,
Որ հատուցումը եղար մարդկային մեղքի
Եվ եղար ելիցը Աստծո անեծքի:
Առար քեզ վրա մեր նախատինքը,
Բարություն գործելով էր լցված քո միտքը,
Չարի դեմ մարտում պահեցիր զենքը,
Որն էր մեզ սիրող Աստծո խոսքը:
Ես միշտ կհիշեմ  քո վեհ արարքը,
Քո կրած խաչը և անարգանքը,
Մարդկանց  ցույց տված արհամարհանքը
Եվ քո հանդեպ նրանց անմարդկային վարքը:
Ցավով աչքերդ պարզեցիր երկինք,
Փրկության վրա դնելով կնիք:
Տիեզերքում ողջ տարածեցիր  քո շնորհքը,
Որ այսօր բարձրացնեմ քեզ իմ աղոթքը:
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1533 | Загрузок: 423 | Рейтинг: 4.9/12
Всего комментариев: 0
avatar