Главная » Файлы » Բանաստեղծություններ

Իմ խաչի մոտ եմ կանչում քեզ կրկին
[ Скачать с сервера (15.3Kb) ] 09.06.2013, 16:17
Իմ խաչի մոտ եմ կանչում քեզ կրկին

Իմ փրկված որդի, այսօր, սիրելի՛ս,
Իմ խաչի մոտ եմ կանչում քեզ կրկին,
Ելիր գագաթը դու Գողգոթայի
Հայացքդ ուղղիր խաչին քո Փրկչի:

Հոգնե՞լ ես, որդի՛ս, ո՞ւժդ է հատել,
Հոգ չէ, սիրելի՛ս, պետք չէ վհատվել,
Նայիր իմ անցած ճանապարհներին
Իմ պատերազմած հոգևոր կռվին:

Տե՛ս, սկսվում է  այն անապատում,
Ուր հաղթեցի ես իմ միտք թշնամուն,
Քայլիր դու քայլած իմ ճանապարհով
Ու դիր ոտքերդ հետքերիս վրա:

Ու ճանապարհն այդ կբերի շուտով
Գողգոթայի այս բլրի վրա,
Ուր դու կկանգնես իմ խաչի առաջ
Եվ աչքերը քո կբարձրացնես վեր:

Ու ինձ կտեսնես այս խաչի վրա՝
Խաչված, բայց կանգնած հաղթական ու վեհ,
Այնժամ կբացվեն ականջները քո
Ու կլսես դու խոսքերը վերջին:

Ու կասեմ ես քեզ.
Սիրելի՛ որդի,
Նաև քեզ համար, նաև քո կյանքում
Ամեն, ամեն ինչ կատարվեց ինձնով,
Ի՞նչն է քեզ տանջում, սիրելի՛ զավակ:

Ինչ էլ որ լինի քո կյանքում դժվար,
Հիշիր տանջանքս ամեն քեզ համար
Ու երբ կհիշես տանջանքը Փրկչիդ,
Դրա մեջ նաև քո հոգսը փնտրիր:

Եվ իմաստությամբ շուտով հասկացիր,
Որ դրան էլ եմ հաղթել կյանքով իմ,
Ու կբացվեն քո աչքերն այդ պահին,
Ու կտեսնես քեզ խաչի տակ կանգնած:

Որ մարմնիցս լուռ արյուն հոսելով՝
Լցվում է վրադ քեզ լվացնելով,
Կբացվեն հոգուդ աչքերը, զավա՛կ,
Եվ քեզ կտեսնես ձյունի պես ճերմակ:

Ապա կբացեմ աչքերը մտքիդ
Ու կհասկանաս, որ երբեք ոչինչ
Չի կարող զատել քեզ քո Փրկչից,
Դու կհասկանաս, որ ոչինչ կյանքում՝
Սով, տխրություն, միտք, հոգս, հիվանդություն,
Չի կարող մնալ մեր միջև կանգուն:

Քանզի որտեղ իմ արյունն է հոսում,
Այնտեղ անզոր է ամենն այդ դառնում,
Հիշիր, արյունս եմ թափել քեզ համար,
Եվ հարություն եմ առել քեզ համար:

Արմինե Արտենյան
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1286 | Загрузок: 431 | Комментарии: 2 | Рейтинг: 4.9/9
Всего комментариев: 2
avatar
1
Աստված օրհնի քեզ Արմինե ջան: Բանաստեղծությունդ կարդացի, շատ լավն է: Աստծո շնորհքն ու առաջնորդությունը քեզ վրա լինի հավիտյան: 14 21
avatar
2
Shnorhakalutyun Gayane quyr jan Ter@ qez nuynpes tox orhni  6 6 6
avatar