Главная » Файлы » Բանաստեղծություններ

Հույս
[ Скачать с сервера (16.8Kb) ] 14.05.2013, 08:46
ՀՈՒՅՍ
Հուսալքության ամրոցում ես գերի ընկա
Տանջանքի ու ցավի ծառան դարձա,
Իմ շուրջբոլորը միայն սև պատեր
Եվ շատ զզվելի փոքր միջատներ:
Օրերն էին անցնում առանց հաց ու ջուր
Ամեն մի վայրկյան դար էր հիշեցնում:
Հանկարծ հայտնվեց մի «բարի տիկին»
Իր հետ բերելով սեղան ահագին:
«Ահա, նա եկավ»,- մտածեցի ես
Վերջապես կհագեցնի իմ քաղցն ու ծարավը.
Անհամբեր սպասելով որ նա հեռանա
Հարձակվեցի ես սեղանի վրա:
Ինչքան մեծ եղավ իմ ահ սարսափը
Երբ այնտեղ չգտա իմ հացն ու ջուրը:
Ես այնտեղ գտա մի սուր դանակ,
Թույնով լցված մի մեծ սրվակ
Եվ կախվելու համար հարմար պարան:
«Ինքնասպանությունն է շատ լավ տարբերակ»
Ինչ-որ մի ձայն խոսեց ականջիս տակ:
Լսելով ես այդ չար ձայնին`
Փորձեցի վերջ տալ իմ կյանքին
Սակայն Աստված ինձ հանդիմանեց
Եվ ինչպես միշտ օգնություն ցույց տվեց:
Փախա ես այդ գարշելի ամրոցից
Եվ իմ սիրտն ազատվեց հուսահատությունից:

ԳՈՂԳՈԹԱ
Թողած երկնային փառքը հիասքանչ
Հիսուսը իջավ քո տեղը մեռավ
Իսկ ո՞րն է իսկական քո տեղն ով մարդ
Քո տեղն այնտեղ է սարը Գողգոթա:
Մի վայր գարշահոտ անչափ զզվելի
Մարդկանց ու Աստծո առջև գարշելի
Որը լցված էր անիծված աղբով
Եվ զոհաբերված կենդանիներով:
Ինչո՞ւ Հիսուսը այդքան ցածրացավ
Ինչո՞ւ այդպիսի նվաստ տեղ գնաց:
Որովհետև մեր տեղը դա էր
Մերն էր այն անեծքը որ նա կրեց
Մերն էր այն ցավը որ նա վերցրեց:
Նա մնաց մենակ, մերժված ու լքված
Լքված բոլորից Աստծուց հեռացած:
Ամբողջ մեղքի ծանրությունը զգաց
Նա խաչվեց ինչպես «անիծված մի աղբ»:
Ահա թե ուր էիր Աստծո աչքերում
Մեղքի անեծքով ընկած էիր անդունդում:
Բայց հիմա Տերը ուզում է քեզնից
Միայն կոտրված ու խոնարհ հոգի
Ուզում է գաս Իրեն կոտրված սրտով
Եվ մեղքերիդ համար անկեղծ զղջումով:

***
Տիրոջ անունը կանչիր ու կփրկվես
Մեղքերիդ պատժից դու կազատվես:
Եթե Աստծո պատվերները պահես
Երկնային կյանքը պիտի ժառանգես:

ՆԵՂ ԹԵ ԼԱՅՆ
Լայնահուն ու նեղլիկ արահետների եզրին
Մտախոհ ու թաղծոտ կանգնած եմ ես.
Չգիտեմ թե որն ընտրեմ ու շարունակեմ՝
Մեկը լայն, ազատ,  անփուշ
Մյուսը նեղ երկար ու քարքարոտ
Մեկը լցված խնջույքներով
Կյանքի բոլոր հաճույքներով
Մյուսը մարդկանց հալածանքով
Եվ  տմարդի    քարկոծումով:
Իսկ երբ հասնես կյանքի վերջին
Կհասկանաս թե որն էր ճիշտ
Մեկի վերջը սկիզբն էր մահվան
Մյուսի վերջն՝ աստվածային ուրախության:
Категория: Բանաստեղծություններ | Добавил: Admin
Просмотров: 1441 | Загрузок: 393 | Рейтинг: 4.8/11
Всего комментариев: 0
avatar